Քուն, քնի խանգարումներ
Փորձենք ապրել այնպես, որ արժանանանք հանգիստ ու առողջ քուն ունենալուն
Առաջին անգամ Քնի համաշխարհային օրն (World Sleep Day) անց է կացվել 2008 թ. մարտի 14-ին, և` այդ օրվանից ի վեր, ամեն տարի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ծրագրի շրջանակներում անց են կացվում քնի և առողջության հարցերին հարող, օրվան նվիրված միջոցառումներ։ 2013 թ. քնի համաշխարհային օրը նշվում է մարտի 15-ին:
Քունը օրգանիզմի գոյության հատուկ ձև է, ոչ պակաս բարդ` ցերեկային արթուն վիճակից: Ճիշտ ընթացքի քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը, որոնք ծախսվել են ցերեկային ակտիվության ժամանակ: Հենց այդ պատճառով առողջ մարդն արթնանում է թարմ և վերականգնած ուժերով:
Մարդը քնի մեջ անց է կացնում իր կյանքի մոտավորապես մեկ երրորդը: Քնի ընթացքում մեր ուղեղի ակտիվությունն ունի նվազագույն մակարդակ:
Ապացուցվել է, որ երկարատև, քրոնիկ անքնությունը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա՝ պակասում է հումորի զգացումը, դառնում է դյուրագրգիռ։ Կորցնելով քնի ընդամենը 4 ժամը՝ մարդը կորցնում է կենսական ակտիվության 45%-ը: Վատթարանում է հիշողությունը, մեծանում է քրոնիկական հիվանդությունների սրացման հավանականությունը:
Օրվա սննդակարգի ճիշտ կազմակերպումը, քնի ժամանակի բավականաչափ ապահովումն անհրաժեշտ պայմաններ են երկար տարիներ ֆիզիկական և հոգևոր առողջության պահպանման համար:
Այսպիսով`քունը մեր օրգանիզմի առաջնային ու շատ կարևոր գործառույթներից է: Քնելով` մարդը վերականգնում է օրվա ընթացքում սպառած էներգիան, նորից հնարավորություն ստանալով` վարելու ակտիվ ու լիարժեք կենսակերպ:
Այս առիթով զրուցեցինք Հայաստանում առաջինը քնի կարևորությունը արժևորող, Քնի խանագարումների կենտրոնի հիմնադիր, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի հետ։
«Յուրաքանչյուր տարի Քնի համաշխարհային օրը նշվում է ինչ-որ կարգախոսով. իրատեսական է այս տարվա կարգախոսը` «Առողջ քուն, առողջ ծերություն»:
Ուզում եմ ուշադրության արժանացնել շատ կարևոր մի փաստ. սխալ է այն մոտեցումն ու տեսակետը, որ քունը պասիվ գործընթաց է, այսինքն՝ գնում ես քնելու և վերջ: Իրականում քունը մեր կյանքի ամենակարևոր բաղկացուցիչ մասն է, և պասիվ գործընթաց համարելը թյուր կարծիք է, այն պետք է չափազանց արժևորել ու կարևորել մարդու կյանքի ցանկացած փուլում:
Առանձնացնեմ այսօր հրատապված փաստ. մեր դարաշրջանի կյանքի ռիթմը, կամա թե ակամա, զրկում է մեզ` քունը կարևորելուց, հանձինս ներկայիս տեխնիկայի ագրեսիվ ներխուժման, մեր օրերին բնորոշ սթրեսների անբաժան գոյության։ Ուստի փորձենք ապրել այնպես, որ արժանանանք հանգիստ ու առողջ քուն ունենալուն»,- մաղթեց Երևանի գլխավոր սրտաբանը:
Քնի կարևորությանը, խանգարումներին ու հնարավոր խնդիրներին մեզ հետ զրույցում անդրադարձավ ու մանրամասներ ներկայացրեց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի քնաբան Աիդա Մաթևոսյանը:
– Մարտի 15- ը նշվում է որպես քնի համաշխարհային օր. ըստ Ձեզ՝ ո՞ րն է նման օր հռչակելու միտումը:
– Քնի համաշխարհային ասոցիացիայի կողմից օրն առանձնացնելու նպատակն է` բարձրացնել հանգիստ, առողջ քնի առավելությունների, քնի խանգարումների կանխարգելման մասին հանրության տեղեկացվածությունը:
– Քնի ինչպիսի՞ տևողությունն է համարվում բավարար տարբեր տարիքի անձանց մոտ (երեխաների, երիտասարդների, մեծահասակների):
– Ամենատարբեր… Օրինակ` նորածինը պետք է քնի օրական 22 ժամ, որի ընթացքում սինթեզվում է երեխայի աճին նպաստող սոմատոտրոպին հորմոնը: Մեկ տարեկանում արդեն բավարար է համարվում 15-16 ժամը։ Երեխայի մեծանալուն զուգընթաց, հետզհետե, քնի տևողությունը կրճատվում է: Մեծահասակների մոտ նորմալ է համարվում 5-10 ժամյա քունը։ Կան մարդիկ, ովքեր քնելով 5 ժամ, անցնում են քնի բոլոր փուլերով, մյուսները կարող են քնել նույնիսկ 10 ժամ, բայց էլի լիարժեք քնի պակաս զգալ:
– Ընդունված է համարել` հետճաշյա քունը խթանում է ուղեղի աշխատանքը, ուստի` կարելի՞ է ասել, որ այդ քունն անհրաժեշտություն է:
– Ցերեկային քունը կարող է և´ ախտաբանական բնույթ կրել, և´ ունենալ շատ դրական ազդեցություն մարդու մտավոր ու ֆիզիկական գործունեության վրա: 15 րոպեից մինչև մեկ ժամ տևող ցերեկային քունը, անշուշտ, կունենա դրական ազդեցություն թե՛ հանգստանալու, թե՛ ուժերը վերականգնելու առումով, գերազանցելու դեպքում այն կարող է հանգեցնել գիշերային քնի խանգարման և կրել ախտաբանական բնույթ:
– Ինչի՞ կարող է հանգեցնել քնի մշտական պակասը:
– Կարելի է ասել` դա դարի հիվանդություն է։ Մեր երիտասարդությունը հաճախ է խախտում քնի հիգիենան և բախվում քնի խանգարման խնդրին: Քնի պակասը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության, ընկճախտի, գիրանալու, սրտային, շնչառական բազմաթիվ խնդիրների։ Օրգանիզմում քնի ընթացքում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք կարևոր են արթուն ժամանակ ակտիվ կենսակերպի և գործունեության համար: Շատ տարածված է քնի ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը, որի հիմնական դրսևորումներից մեկը` խռմփոցը, բերում է շնչառական օդատար ուղիների նեղացման, արդյունքում թթվածնի մակարդակն արյան մեջ ընկնում է, ի հայտ են գալիս սրտանոթային (սրտի կաթված, զարկերակային գերճնշում, գլխուղեղի կաթված), երիկամային, նյութափոխանակության խանգարումներ և շաքարային դիաբետի զարգացման հավանականության բարձրացում։ Այսպիսով. գալիս ենք եզրահանգման` շնչառական այդ խանգարումը քնի խանգարման տարատեսակ է, որից էլ բխում են թվարկված բարդությունները:
– Ի՞նչ է իրենից ենթադրում քնի հիգիենան:
– Դա մի քանի կանոնների շարք է, որոնց հետևելը ցանկալի է բոլորին: Շատ կարևոր է արթնանալ ու քնել նույն ժամերին, այսինքն` քնել մոտավորապես կեսգիշերին և արթնանալ առավոտյան ժամը 7:00 - 9:00 ժամանակահատվածում: Պետք է պահպանել քնելու և արթնանալու ռիթմը: Առողջ քնի համար անհրաժեշտ պայման է մութ սենյակը. մթության մեջ է սինթեզվում քնի հորմոնը։ Աչքերի վրա մթի ազդեցության շնորհիվ` նյարդերի միջոցով էպիֆիզի ստացած հրահանգի արդյունքում, տեղի է ունենում այդ հորմոնի սինթեզումը, որն էլ ապահովում է հանգիստ քունը: Կարևոր նախապայման է` պառկել քնելու, երբ քնելու ցանկություն է առաջանում: Անկողինը պետք է լինի մաքսիմալ հարմարավետ:
– Փաստորեն կատարյալ մթությունը պարտադիր է…
– Այո՛, և չպետք է վախենալ ննջարանում մթություն ապահովելուց՝ նույնիսկ երեխաների համար:
– Նշեցիք, որ քունը կարող է գիրացման պատճառ լինել, կպարզաբանե՞ք:
– Գիրացումն էլ իր հերթին բերում է քնի խանգարման։ Փորձենք մեկնաբանել. գիրանալիս` մարմնի այլ հատվածներից զատ, ճարպը կուտակվում է նաև պարանոցի շրջանում` մեխանիկական ճնշում գործադրելով և նեղացնելով օդատար ուղիները, որն էլ իր հերթին բերում է թթվածնի մակարդակի իջեցման։ Քնի ընթացքում թթվածնի պակասը պատճառ է դառնում պարբերաբար քնի խորը փուլից անցում ավելի մակերեսային քնի: Արդյունքում քնի խորը փուլի ժամանակահատվածը պակասում է, և այդ ընթացքում սինթեզվող հորմոնների, որոնցից մեկը հենց սոմատոտրոպինն է, սինթեզը խաթարվում է։ Օրգանիզմում առաջանում է նրա դեֆիցիտ, որի դերը ճարպային և սպիտակուցային նյութափոխանակության մեջ նշանակալի է, ուստի` իր ազդեցությունն է թողնում ճարպային նյութափոխանակության վրա։ Ի հետևանք` մարդը սկսում է գիրանալ:
– Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, ովքեր ստիպված են աշխատել գիշերը:
– Այդ մարդկանց մոտ հետագայում մեծ է անքնությամբ և քնի այլ տարաբնույթ խանգարումներով տառապելու հավանականությունը:
– Քնելու դիրքն ու մարդու առողջությունն ինչքանո՞վ են փոխկապակցված:
– Եթե ոչ մի խանգարում գոյություն չունի, ապա քնելու դիրքը չի կարող էական նշանակություն ունենալ, խնդիր ունենալու դեպքում է առաջանում ավելի հարմարավետ դիրքի ընտրության անհրաժեշտություն։ Այս պարագայում ցանկալի է դիմել բժշկի և ստանալ համապատասխան խորհուրդներ:
– Կան, այսպես կոչված «բու»-եր և «արտույտ»-ներ, ո՞րն է նախընտրելի:
– «Բու»-երն այն մարդիկ են, ովքեր սիրում են քնել ավելի ուշ և արթնանալ` ուշ, «արտույտ»-ները` ընդհակառակը: Կան նաև «աղավնի»-ներ, ովքեր տատանվում են այդ երկուսի միջև: Նախընտրելի, ինչ-որ ընդգծված դրական կամ բացասական կողմեր չկան:
– Այն երազները, որոնք տեսնում ենք, ինչ-որ կապ ունե՞ն մեր քնի և առողջության հետ:
– Երազները տեսնում ենք քնի արագ փուլում։ Եթե մարդը չունի քնի խանգարում, ապա կտեսնի առանց բացասական միտվածության և ագրեսիվ բնույթից հեռու երազներ։ Անհանգիստ քնող մարդիկ գիշերները պարբերաբար արթնանում են, և հավանական են դառնում ագրեսիվ ու բացասական բնույթի երազները: Նման դեպքերում գործ ունենք քնի խանգարման հետ:
– Փորձենք պարզաբանել սննդին և քնին հարող հարցեր. ի՞նչ ուտել կամ` չուտել, քնելուց առաջ:
– Շատ կարևոր է` քնից մի քանի ժամ առաջ չօգտագործել ոգելից խմիչք, ծխախոտ, ծանր ուտելիք, սուր ուտեստներ, մսեղեն նույնպես ցանկալի չէ: Քնելուց առաջ նախընտրելի է կաթնամթերքի օգտագործումը:
– Ձեր խորհուրդն անքնությամբ տառապողներին:
– Պահպանել քնի հիգիենայի կանոնները:
Կարդացեք նաև
Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք...
Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել...
Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:
Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...
Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...
Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...
Բժիշկներն անընդհատ կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...
Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը: Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...
Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...
1. Ի՞նչ է խռմփոցը
Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...
Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...
Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...
Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...
Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...
Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն