Քուն, քնի խանգարումներ
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am

Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ:
1. Կողմնորոշվեք, թե որքան է ձեզ անհրաժեշտ քնել
Մենք բոլորս տարբեր ենք՝ արտույտ, բու կամ աղավնի: Մեր աշխատանքային գրաֆիկը ստեղծում է մեր անհատական կենսառիթմը: Քնի ռեժիմը մշակելուց առաջ, նախ ճանաչեք ձեր օրգանիզմի առանձնահատկությունները: Քնեք այն ժամանակ, երբ ուզում եք, անջատեք զարթուցիչը և արթնացեք՝ ըստ ձեր ցանկության:
Քնի ռեժիմի կարգավորման համար անհրաժեշտ է մի քանի ազատ օր: Այդ օրերը կարող են լինել արձակուրդային կամ տոնական օրերը, երբ ազատված եք ճիշտ ժամանակին աշխատանքի գնալու պատասխանատվությունից: Այս գրաֆիկի մշակման փուլում մարդիկ հիմնականում քնում են 7-9 ժամ, ինչն ամբողջությամբ բավարար է քնից հագենալու համար:
Դուք չեք կարող կարգավորել ձեր քնի ռեժիմը, հասկանալ՝ որն է ձեր կենսառիթմը, եթե չուսումնասիրեք ձեր սովորությունները:
2. Ընտրեք պառկելու ճիշտ ժամանակը
Սխալ է մտածել, թե շուտ կքնեք, եթե շուտ պառկեք քնելու: Սա չկողմնորոշված նպատակ է, որին հասնելը շատ բարդ է: Դրա փոխարեն հստակեցրեք քնելու համար ձեզ անհրաժեշտ ժամանակը:
Եթե դուք պետք է արթնանաք ժամը 7-ին և ցանկանում եք քնել 8 ժամ, ապա պառկեք 23:00-ին: Եթե գիտեք, որ չեք կարողանալու քնել առանց սիրելի գիրքը ընթերցելու կամ առանց հեռուստացույցի, ապա պառկեք 30-40 րոպե ավելի շուտ:
3. Հրաժարվեք ննջասենյակում աշխատելուց
Այն բանից հետո, երբ կպարզեք՝ որքան է ձեզ անհրաժեշտ քնել, ստեղծեք ձեր կանոնները կամ սովորությունները, որոնք կօգնեն թուլանալ: Դա կարող է լինել սենյակային լույսից հրաժարվելը, հեռուստացույց չդիտելը, քնելուց առաջ չկարդալը և այլն:
Հաշվի առեք, որ հանգիստն ու աշխատանքը չեն կարող լինել նույն տեղում: Դա կարևոր է քնելուց առաջ ճիշտ սովորություններ ձևավորելու գործում: Մի ստուգեք էլեկտրոնային փոստը անկողնում, մի ավարտեք հոդվածը կամ մի կարդացեք հանձնարարության վերջին էջը: Հակառակ դեպքում դուք չեք կարողանա թուլանալ և հանգիստ քնել:
Գլխավոր կանոնը՝ անկողինը քնելու համար է:
4. Մի օգտագործեք ալկոհոլ և մի կերեք քնից առաջ
Ուտելու հետ ամեն ինչ պարզ է: Քնից առաջ ուտելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ստամոքսի հետ, ինչը, միանշանակ, չի թողնի հանգիստ քնել:
Ինչ վերաբերում է ալկոհոլին, ապա պետք է ասել, որ ըստ գիտնականների՝ քնելուց առաջ թուլանալու համար մեկ բաժակ օղի կամ գինի խմելը կարող է քնի խանգարումներ առաջացնել գիշերվա երկրորդ կեսում:
5. Անջատեք գաջեթները քնելուց առնվազն 30 րոպե առաջ
Սա խորհուրդ է, որն արհամարում ենք բոլորս:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ թվային սարքերի կապույտ էկրանը գրգռիչ ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա: Սա կարող է բացասական ազդել առողջ քնի վրա: Բացի այդ, գիշերային ժամերին օգտագործվող գաջեթները վնասակար ազդեցություն են ունենում նաև աչքերի վրա:
6. Քնելուց առաջ հանգստացեք 30-60 րոպե
Քնելուց առաջ շատ կարևոր է թուլանալն ու մտքերը հանգստացնելը: Սա կօգնի ավելի խաղաղ և հանգիստ քնել: Առաջարում ենք մի քանի սովորություն, որոնք կօգնեն ձեզ այս հարցում:
- Կարդացեք գիրք կամ ամսագիր (ոչ էլեկտրոնային):
- Գրի առեք ձեր մտքերը: Գիտնականները նշում են, որ օրագրեր լրացնելը թույլ է տալիս հանգստացնել նյարդերը և ավելի լավ քնել:
- Իրականացրեք բոլոր այն սովորությունները, որոնք սովորաբար իրականացվում են քնելուց առաջ (մաքրեք ատամները, լվացվեք, հագեք համապատասխան հագուստ):
- Փորձեք զբաղվել մեդիտացիայով:
7. Մի քնեք արթնանալուց հետո
Մասնագետները նշում են, որ պետք չէ արթնանալուց հետո նորից քնել, քանի որ մեծ է հավանականությունը, որ դուք կմտնեք շատ խորը քուն: Եթե արթնացել եք ժամանակից շուտ, ապա օգտվեք այդ հնարավորությունից և ավելի արագ անցեք ձեր գործերին:
8. Զբաղվեք առավոտյան մարմնամարզությամբ
Առավոտյան մարմնամարզությունն արթնացնում է ձեր մարմինը: Ըստ մասնագետների, երեկոյան հանգիստ քնելուն կօգնի նաև ցերեկը արված մարմնամարզությունը: Միայն պետք է հիշել, որ չի կարելի ծանրաբեռնել մարմինը շատ ուշ ժամերին:
21:00-ից հետո արված մարմնամարզությունը ցանկալի է փոխարինել յոգայով: Կարևոր պայման. պետք է հիշել, որ մարմնամարզությամբ զբաղվելու ժամը և քանակը պետք է ընտրել անհատական:
9. Մի մտածեք՝ կարո՞ղ եք քնել, թե՞ ոչ
Իհարկե, ավելի հեշտ է ասել, քան անել: Եթե դուք քնելուց առաջ անընդհատ ձեզ ծանրաբեռնեք այն մտքով, որ պետք է շուտ արթնանաք, ամեն ինչ պետք է անեք շուտ քնելու համար, ապա վստահաբար չեք կարողանա նորմալ քնել: Քնաբանները խորհուրդ են տալիս ննջասենյակից հեռացնել ժամացույցներն ու օրացույցները:
10. Պրոգրեսիվ ռելաքսացիա
Ամեն անգամ, երբ դուք անհանգստանում եք, թե արդյո՞ք կարող եք քնել, թե` ոչ, ձեր օրգանիզմը ենթարկվում է սթրեսի: Դրա համար կարելի է կատարել պրոգրեսիվ ռելաքսացիա: Նմանատիպ վարժությունների օրինակները շատ են, և, ըստ մասնագետների, սա անքնությունը հաղթահարելու լավագույն միջոցներից է: Հիմնականում կատարվում են շնչառական վարժություններ:
Հարվարդի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Էնդրյու Բեյլը բացահայտել է մեթոդ, որի օգնությամբ մարդը կարող է քնել մի քանի վայրկյանում: Մեթոդն անվանվել է 4-7-8:
Մեթոդը բաղկացած է 3 քայլից.
- Հանգիստ շնչել քթով 4 վայրկյանի ընթացքում:
- Պահել շնչառությունը 7 վայրկյան:
- Հանգիստ արտաշնչել բերանով 8 վայրկյանում:
Շնչառական այս վարժությունը կարգավորում է սրտի աշխատանքը և հանգստացնում է նյարդերը:
Երբ դուք սթրեսային իրավիճակում եք կամ` անհանգիստ, ապա այս մեթոդը կօգնի ձեզ: Սթրեսային իրավիճակներում արյան մեջ ավելանում է ադրենալինի քանակությունը, շնչառությունն դառնում է արագ և անկանոն: Այս միջոցը ո՛չ միայն օգնում է քնել, այլև կարգավորում է շնչառությունն ու արյան շրջանառությունը:
Մեթոդն օգտակար է նաև կենտրոնական նյարդային համակարգի համար: Կենտրոնանալով շնչառության վրա՝ մարդու նյարդերը նույնպես հանգստանում են, և աստիճանաբար մարում է անհանգստությունը:
Բեյլի առաջարկած մեթոդը հաստատվել է նյարդաբանական տարբեր կենտրոնների կողմից, բայց այն միանշանակ ընդունել հնարավոր չէ: Յուրաքանչյուր օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները:
Մեթոդը կարող է աշխատել տարբեր իրավիճակներում: Օրինակ, երբ արթնանում եք երեկոյան և անհանգիստ մտքերի մասին խորհելու պատճառով չեք կարողանում քնել, կամ, երբ անհանգստանում եք կարևոր իրադարձությունից առաջ, և խանգարվում է քնելու ռեժիմը:

Կարդացեք նաև

Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք...


Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել...


Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:
Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...


Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...


Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...


Բժիշկներն անընդհատ կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...


Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը: Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...


Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...


1. Ի՞նչ է խռմփոցը
Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...


Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...


Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...


Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...


Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն