Երեխա Լեյկեմոիդ ռեակցիաներ (մանկական տարիքի)
Արյան ախտաբանման ռեակցիաներ են, որոնք նման են լեյկոզներին և չարորակ այլ հիվանդություններին, սակայն հակազդիչ (ռեակտիվ) բնույթ ունեն և տարբերվում են նրանցից ինչպես պատճառագիտությամբ, այնպես էլ ախտածնությամբ։
Լեյկեմոիդ ռեակցիաները բազմապատճառ են՝ հիմնականում առաջ են գալիս տարբեր վարակներից, թունավորումներից, ալերգիկ վիճակներից։ Լեյկեմոիդ ռեակցիաների ծագումը պայմանավորված է օրգանիզմի յուրատեսակ, մասնավորապես արյունաստեղծ համակարգի ռեակտիվականությամբ, ուստի միևնույն հիվանդությունների ժամանակ լեյկեմոիդ ռեակցիաները նկատվում են ոչ բոլոր հիվանդների մոտ։ Լեյկեմոիդ ռեակցիաները կարող են լինել ինչպես արյան ժամանակավոր փոփոխություններ և վերանալ հիմնական հիվանդության լավացման հետ, այնպես էլ կայուն, կապված արյունաստեղծ համակարգի անվերադարձելի փոփոխությունների հետ, որոնք ուղեկցում են չարորակ հիվանդություններին (ուռուցքներ, քաղցկեղի փոխակայումներ):
Տարբերում են լեյկեմոիդ ռեակցիաների`
- միելոիդային,
- ավշային,
- էոզինոֆիլային և
- մոնոցիտային տիպերը։
Միելոիդային տիպի լեյկեմոիդ ռեակցիաները հիշեցնում են քրոնիկական միելոլեյկոզի հեմատոլոգիական պատկերը։ Հայտնաբերվում է լեյկոցիտոզ՝ մինչև 30-50 հազար, լեյկոգրամայում ձախ թեքում սկսած ցուպիկակորիզային բջիջների մեծ քանակներից մինչև սաղմնային (բլաստային) տարրերի միջանկյալ բոլոր ձևերի առկայությունը։ Լեյկեմոիդ ռեակցիայի այս ձևը լինում է վարակային հիվանդությունների (սեպսիս, քութեշ, դիֆթերիա, կրուպոզ թոքաբորբ, տուբերկուլոզ, դիզենտերիա և այլն), թունավորումների, ինչպես էկզոգեն (դեղորայք, ածխաթթու գազ և այլն), այնպես էլ էնդոգեն (ուռեմիա, լիմֆոգրանուլոմատոզ) պատճառների ժամանակ։
Հիպերլեյկոցիտոզի աստիճանը և բանաձևի շեղումը ոչ միշտ է համապատասխանում հիմնական հիվանդության ծանրությանը և կախված է արյունաստեղծման համակարգի ռեակցիայից։ Ոսկրածուծի պունկտատում հաճախ նկատվում է ոչ հասուն գրանուլոցիտների բարձր պարունակություն, այսինքն՝ առաջանում է միելոիդ շարքի բջիջների գրգռման պատկեր՝ որոշ դեպքերում պրոմիելոցիտային տարրերի զգալի ավելացումով։
Ավշային ռեակցիաները երեխաների մոտ շատ հաճախ են հանդիպում և լինում են վարակների դեպքում՝ կարմրախտ, կապույտ հազ, ջրծաղիկ, քութեշ, տուբերկուլոզ, որոշ կոլագենոզներ։ Նշվում է արտահայտված լեյկոցիտոզ՝ բանաձևում լիմֆոցիտների գերակշռումով (70-80%)։ Սովորաբար էրիթրոցիտների, թրոմբոցիտների քանակների փոփոխություններ չեն նկատվում։
Էոզինոֆիլային տիպի լեյկեմոիդ ռեակցիաները երեխաների մոտ սովորաբար նկատվում են ալերգիկ վիճակի, քրոնիկական վարակային օջախների առկայության (քրոնիկական տոնզիլիտ), ճիճվային ինվազիաների (ասկարիդոզ, լյամբլիոզ, տրիխինելոզ) ժամանակ։ Ռեակցիայի այս տիպը լինում է բրոնխային ասթմայի, դեղորայքային ալերգիայի, եղնջացանի, էկզեմայի ժամանակ։ Էոզինոֆիլային ռեակցիաներ կարող են ծագել նաև շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններից, լիմֆոգրանուլոմատոզից։ Հիմնական արյունաբանական նշանը լեյկոցիտոզն է՝ արտահայտված էոզինոֆիլիայով (մինչև 20-70%):
Մոնոցիտային տիպի լեյկեմոիդ ռեակցիաներ կարող են զարգանալ տուբերկուլոզի, ռևմատիզմի, ժառանգական նեյտրոպենիաների և այնպիսի հիվանդությունների ժամանակ, որոնք ընթանում են իմունաբանական տեղաշարժերով։ Վարակային մոնոնուկլեոզի ծանր դեպքերում, որն ընթանում է լեյկոցիտոզով և մեծ թվով բազոֆիլ բջջապլազմային մոնոլիմֆոցիտային բջիջներով, հարց է առաջանում նրան սուր լեյկոզից տարբերակելու մասին։ Վճռական դեր է խաղում ոսկրածուծի պունկտատի ուսումնասիրությունը։
Լեյկեմոիդ ռեակցիայի ընթացքը բարորակ է և կապված է նրա առաջացման պատճառներից։ Արյան փոփոխությունները հիմնական հիվանդության ֆոնի վրա վերանում են 3-5 շաբաթվա ընթացքում, հազվադեպ պահպանվում են երկար ժամանակ։
Լեյկեմոիդ ռեակցիայի դեպքում պետք է բուժել հիմնական հիվանդությունը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն