ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության Երևանի ներկայացուցչություն։ Դեղանյութերի մշակում, նոր ակտիվ նյութերի քիմիական և անալիտիկ մշակում
Դեղանյութերի մշակում, դեղի ստեղծում ակտիվ նյութերի և հավելանյութերի համակցմամբ
"Գալենիկ" (անգլ. galenics) բառը ծագել է հունահռոմեացի բժիշկ Կլաուդիուս Գալենուսի անունից: Բժիշկ Մարկուս Աուրելիուսը մշակել է համակարգված, արդյունավետ դեղաչափեր` դրանով իսկ հիմք դնելով ժամանակակից բժշկության հիմնարար սկզբունքներին:
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության Գալենիկ բաժնի աշխատակիցները (անգլ.` Pharmaceutical Development Department - Դեղանյութերի մշակման բաժին) կատարում են բոլոր այն հետազոտությունները, որոնք առնչվում են պատրաստի դեղամիջոցների համար ակտիվ նյութերի հետագա մշակման գործընթացի հետ: Մասնավորապես, մշակվում են հետևյալ դեղանյութերի պատրաստման տեխնոլոգիաներ.
Կարծր դեղաձևեր, ինչպիսիք են հաբերը և լիոֆիլիզատները | ||
Կիսակարծր դեղաձևեր, ինչպիսիք են քսուքները և նրբաքսուքները | ||
Հեղուկ պատրաստուկներ, ինչպիսիք են լուծույթները և ներարկման հեղուկները |
Նոր մշակված դեղամիջոցներն այնուհետև անցնում են կայունության փորձարկում: Դեղանյութերի մշակման բաժինն արտադրում է կլինիկական հետազոտությունների համար անհրաժեշտ բոլոր կլինիկական նմուշները, որոնք այնուհետև անցնում են արդյունավետության և անվտանգության գնահատման փորձարկում:
Դեղանյութերի մշակման բաժինը ներկայումս աշխատում է ՄԵՆԱՐԻՆԻ Գրուպի 50-ից ավելի տարբեր գիտական հետազոտությունների և մշակումների ծրագրերի
շուրջ:
Այդ ծրագրերում ներգրավված մեծ ոգևորություն ունեցող աշխատակիցների տրամադրության տակ են ժամանակակից լաբորատորիաներ և սենյակները մաքրող տեխնոլոգիաներ: Արտադրական և փաթեթավորման նոր սարքավորումները ընձեռում են հնարավորություններ արտադրելու ժամանակակից պահանջներին համապատասխանող կլինիկական նմուշներ:
Կլինիկական հետազոտություններ, նոր դեղերի փորձարկում մարդկանց վրա
ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության Կլինիկական հետազոտությունների բաժինը կազմում է ՄԵՆԱՐԻՆԻ միջազգային հետազոտական խմբի մաս:
Այս բաժինն կատարում է կլինիկական մշակումների բոլոր փուլերը՝ սկսած մարդկանց վրա դեղերի առաջին փորձարկումից մինչև դեղի հաստատումը: Վերջին տարիներին ավելի քան 6000 հիվանդներ են ընդգրկվել միջազգային կլինիկական հետազոտություններում:
Կլինիկական հետազոտությունների բաժինն ունի խիստ մասնագիտացված գիտնականների թիմ, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում:
Քիմիական մշակումներ, նոր ակտիվ նյութերի քիմիական և անալիտիկ մշակում
Քիմիական մշակումների բաժինն իրականացնում է նորարարական ակտիվ նյութերի մշակման ծրագրեր: Այդ ծրագրերի մաս է կազմում էտալոնային նյութերի և մետաբոլիտների սինթեզը, դրանց ֆիզիկա-քիմիական նկարագրի պատրաստումը և անվտանգությանը վերաբերող տվյալների սահմանումը:
Այսպիսի բազմազան պատասխանատվությունների շրջանակ ունեն Սինթեզների, նյութերի բնութագրման և կենսադեղագործական խմբերի մասնագետները:
Սինթեզների խումբը պատասխանատու է նախակլինիկական փորձարկումների համար անհրաժեշտ նյութերի նմուշների տրամադրման և օրգանական քիմիայի մեթոդների անալիտիկ մշակման և մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների համար:
Նյութերի բնութագրման խումբը, ամենաժամանակակից վերլուծական տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակում է նորարարական ակտիվ նյութերի գիտական նկարագիրը՝ կենտրոնանալով նյութի առանձնահատկության, մաքրության, բաղադրության և ֆիզիկա-քիմիական հատկությունների վրա:
Կենսադեղագործական խումբը պատասխանատու է կենսաբանական նյութերի անալիտիկ փորձարկման համար, ինչը կազմում է նորարարական ակտիվ նյութերի տոքսիկոլոգիական ուսումնասիրությունների մասը:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն