Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության Երևանի ներկայացուցչություն։ Բարձրորակ դեղերի արտադրություն

 

 

 

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունը երաշխավորում է ՄԵՆԱՐԻՆԻ ԳՐՈՒՊԻ պահանջներին ու չափանիշներին համապատասխանող բարձրորակ դեղերի արտադրություն գերժամանակակից և անվտանգ տեխնոլոգիաներով:

ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերությունն ունի դեղերի արտադրության հարուստ ավանդույթներ և արտադրական գերազանց փորձառություն ունեցող աշխատանքային թիմ:

Բեռլինի Ադլերսհոֆ և Բրիթց գործարաններում մենք արտադրում ենք կարծր դեղաձևեր (հաբեր, թաղանթապատ հաբեր, դեղապատիճներ), հեղուկներ (լուծույթներ և կաթիլներ), մոմիկներ, ինչպես նաև ներարկման հեղուկներ:

Այս գործարաններն ամբողջովին արդիականացվել են ժամանակակից բարձր տեխնոլոգիական չափանիշներին համապատասխան և մեզ հնարավորություն են տալիս երաշխավորելու բարձրորակ դեղերի արդյունավետ մշակումը:

2000 թվականին Ադլերսհոֆի գործարանում տեղադրվել է ներարկման հեղուկների արտադրության նոր, ամենաբարձր չափանիշներին համապատասխանող սարքավորում: 2001թվականին տեղադրվել է ևս մեկ նոր սարքավորում բերանային ընդունման լուծույթների արտադրության համար:

2003 թվականի ապրիլին բացվել է դեղահաբերի, դեղապատիճների և թաղանթապատ հաբերի փաթեթավորման ժամանակակից մասնաշենք՝ համալրված 11 արտադրական հոսքագծերով:

Ամեն տարի 339 աշխատակիցների կողմից արտադրվում է դեղերի մոտ 270 միլիոն փաթեթային միավոր: Այդ դեղերն օգտագործվում են ողջ աշխարհում՝ հիվանդությունների բուժման համար:

Մենք նաև մեր թիմերի առանձնահատուկ գիտելիքներն ու հմտությունները փոխանցում ենք այլ դեղագործական ընկերություններին: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեզ.


Հեռ.՝ (+49) 030-6707-2651
Ֆաքս՝ (+49) 030-6707-2119

 

Որակի ապահովում։ Որակի ապահովման համակարգը երաշխավորում է արտադրանքի անթերի որակ


ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ  ընկերությունն ունի հստակորեն ծրագրած և ճշգրիտ իրականացվող որակի ապահովման համակարգ:

Որպես դեղարտադրող՝ մենք լավագույնս գիտակցում ենք մեր պատասխանատվությունը գնորդների, հիվանդների, բժիշկների, դեղագործների և առաքիչների նկատմամբ: ԲԵՌԼԻՆ-ԽԵՄԻ ընկերության ողջ անձնակազմի ներգրավմամբ և նվիրվածությամբ՝  որակի ապահովման գործում մեր գլխավոր առաջնահերթությունն է գնորդների հնարավորինս մեծ բավարարվածություն ապահովելը: 

Նշվածը երաշխավորում  ենք հետևյալ հատկանիշների  դեղերի արտադրությամբ.

 


Բարձր արդյունավետություն

Բարձր անվտանգություն

Բարձր որակ։


Մեր ընկերության դեղերն արտադրվում և վերահսկվում են միջազգային GMP չափորոշիչներին համապատասխան: Արտադրության բոլոր մանրամասները, ներառյալ արտադրական գործընթացին և որակի վերահսկմանն առնչվող տվյալները, գրանցվում են փաստաթղթերում:

Նոր ապրանքները մշակվում են հետազոտությունների համար գործող GMP, GCP և GLP ուղեցույցների պահանջների համապատասխանությամբ:

 

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ