Ախտանիշներ Սենեսթոպաթիաներ
Սենեսթոպաթիաները բացառապես հոգեախտաբանական խանգարումներ են և դրանց առկայությունը վկայում է հոգեկան խանգարման այս կամ այն ձևի մասին։
Սենեսթոպաթիաները, թերևս, ամենաքիչ ուսումնասիրված և ամենախորհրդավոր հոգեախտաբանական երևույթներից են։ Առաջին անգամ, այս երևույթի մասին խոսել է ռուս հոգեբույժ Ա. Սոլնցևը (1825), դրանք անվանելով «իդիոպաթիկ կոենեսթետիկ երևույթներ», ընդգծելով կապը զգացողությունների և մտածողության հետ։
Արդի տեսանկյունից առաջին անգամ դրանք նկարագրվել և առանձնացվել են որպես հոգեախտաբանական երևույթ ֆրանսիացի գիտնականներ Դյուպրեի և Կամյուի կողմից (1907)։ Վերնիկեն (1906) այդ երևույթն անվանել է «փսիխոսոմատիկ զգացողություններ կամ սենսացիաներ»։
Ներկայիս սահմանումները միանշանակ և լիարժեք չեն. մի կողմից, բավականին կոնկրետ են և ոչ սպեցիֆիկ, մյուս կողմից՝ տարածված և «լղոզված»։ Հեղինակների մեծ մասն ընդգծում է սենեսթոպաթիաների տհաճ, տանջող, անսովոր, տարօրինակ, դժվար նկարագրելի բնույթը։
Ա. Սնեժնևսկու (1968) կարծիքով, «սենեսթոպաթիաները յուրատեսակ, ծայրահեղ տհաճ և տանջալից այրոցի, ճնշման, տեղաշարժման և այլ զգացողություններ են, որոնք բխում և տարածվում են մարմնի առանձին մասերից կամ զանազան օրգաններից և չունեն սոմատիկ պատճառներ»։ Ա. Մեհրաբյանը (1972) սահմանում էր սենեսթոպաթիաները որպես «ընդհանուր ներքին զգացողության խանգարումներ, որոնք արտահայտվում են անորոշ և տարածված, բավականին տհաճ, մշտապես անհանգստացնող զգացողություններով մարմնում, որովայնում, կրծքում, գլխում, մաշկի տակ և այլուր»։
Հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման հիման վրա կազմած տերմինաբանական բառարանի համաձայն՝ սենեսթոպաթիաները սահմանվում են որպես զգացողության խանգարման տեսակ, որի ժամանակ հիվանդները նշում են ծայրահեղ տհաճ, անսովոր և անհեթեթ զգացողություններ մարմնի տարբեր մասերում, անորոշ զգացողություններ, որոնք անհնար է նկարագրել։ Սենեսթոպաթիաները երբեմն զուգորդվում են հիպոխոնդրիկ խանգարումների հետ։
Այսպիսով, սենեսթոպաթիաները ախտաբանական զգացողությունների մի յուրահատուկ տարբերակ են, որոնք բնութագրվում են հետևյալ կլինիկական նշաններով`
- տարատեսակ ցավերի, այրոցի, սառնության, ծանրության, էլեկտրիզացիայի, շարժման զգացողություններով,
- անսովոր, երբեմն անհեթեթ և պաճուճազարդ, շինծու բնույթով, արդյունքում հիվանդները դժվարանում, երբեմն անկարող լինում ձևակերպել իրենց գանգատները,
- զգացողությունների տհաճ, դժվարին և երբեմն տանջալից աֆեկտիվ երանգով, որը համահունչ է ընկճված տրամադրությանը,
- մարմնական հիվանդություններին ոչ բնորոշ զգացողությունների տեղակայումով և փոփոխականությամբ,
- ուշադրության համառ, սևեռուն և անդադար կլանվածությամբ ախտաբանական զգացողություններով,
- սենեսթոպաթիկ զգացողությունների ոչ տիպիկ տարածումով (պրոյեկցիայով)՝ տաքության, սառնության կամ շարժման զգացողությունը կարող է ընկալվել գլխում, սրտում և այլուր։
Սենեսթոպաթիաները կարող են լինել մշտական, դրվագային, երբեմն կրում են նոպայաձև բնույթ և կարող են բարդանալ այլ բնույթի հոգեախտաբանական խանգարումներով։ Նրանք կարող են «տեղակայվել» բոլոր օրգաններում, մարմնի զանազան մասերում, որոնք միմյանց հետ որևէ ֆունկցիոնալ կապ չունեն։
Սենեսթոպաթիաների զարգացումը ընթանում է որոշակի օրինաչափությամբ՝ համեմատաբար հասարակ և պարզ զգացողություններից, որոնք հիշեցնում են մարմնական ախտաբանական զգացողություններ, դեպի ավելի բարդ, բազմաբնույթ, անհեթեթ ու պաճուճազարդ զգացողություններ, որոնք դառնում են ավելի առարկայական և տեղակայվում նյարդավորմանն անհամապատասխան։ Ըստ վերը նշվածի՝ ընդունված է առանձնացնել սենեսթոպաթիաների հետևյալ ձևերը՝
Ընդունված է տարբերել պարզ սենեսթոպաթիաների հետևյալ տեսակները`
Սենեսթոպաթիաների տեսակներից են նաև ՝ սենեսթեզիաները և սինեսթեզիաները:
Սենեսթոպաթիկ զգացողությունների կլինիկական-հոգեբանական կառուցվածքը բավականին բարդ է։ Ռեցեպտոր բաղադրամասից բացի, այն ընդգրկում է նաև աֆեկտիվ, դեպերսոնալիզացիոն, սևեռուն, մեկնաբանողական, ընդհուպ մինչև ցնորային բաղադրամասեր։ Սրանցով կարող են արտահայտվել հոգեկան ֆունկցիաների տարբեր խանգարումներ։
Սենեսթոպաթիաները հանդիպում են մի շարք հիվանդությունների շրջանակներում՝ շիզոֆրենիայի, աֆեկտիվ խանգարումների, գլխուղեղի օրգանական հիվանդությունների, փսիխոգենիաների։ Սակայն մեծ մասամբ սրանք դիտվում են որպես շիզոֆրենիկ ֆենոմեններ։
Շատ են դեպքերը, երբ սենեսթոպաթիաները «տեղակայված են» երկու-երեք օրգաններում կամ համակարգերում։ Հաճախ դրանք հանդիպում են ստամոքսում, գլխում, սրտում։ Հիվանդության սկզբնական շրջանում դրանք ավելի շուտ ցավային բնույթի են՝ տեղակայված այս կամ այն օրգանում, ինչը հաճախ հիվանդներին տանում է թերապևտների մոտ։ Հետագայում այս զգացողությունների բնույթը փոխվում է, սրանք ավելի բարդանում են, տարածվում և ձեռք են բերում նկատելի հոգեախտաբանական երանգ։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն