ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
|
Տնօրեն | Պարունակ Զելվեյան |
Բուժական գծով փոխտնօրեն | Զոյա Հակոբյան |
Ֆինանսական գծով փոխտնօրեն | Արամ Սայամյան |
Զարգացման գծով փոխտնօրեն | Դավիթ Ալթունյան |
Տնտեսական գծով փոխտնօրեն | Արթուր Հովհաննիսյան |
Ադմինիստրատոր | Աննա Մամոյան |
Հասցե | ՀՀ, ք. Երևան, 0014, Զեյթուն, Պ. Սևակի 5, Սրտաբանության ինստիտուտ, 10-րդ հարկ | ||||
Հեռախոս | ադմինիստրատոր | +374 10 288 616, +374 288 606 | Էլ. փոստ | ադմինիստրատոր | [email protected] |
տնօրեն | +374 55 404 299 | տնօրեն | [email protected] | ||
բուժական գծով փոխտնօրեն | + 374 55 798 545 | բուժական գծով փոխտնօրեն | [email protected] | ||
զարգացման գծով փոխտնօրեն | +374 55 288 616 | զարգացման գծով փոխտնօրեն | [email protected] | ||
Վեբ կայք | www.cardio.am |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ′Ն
|
Օգտվելով «Կանխարգելիչ Սրտաբանության Կենտրոնի» բարձրակարգ ծառայություններից` դուք կապահովեք Ձեզ և Ձեր մտերիմների առողջությունը և կյանքի բարձր որակը։ «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոն»-ը` հագեցած լինելով ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, համապատասխան մասնագիտական որակավորմամբ բժիշկներով և բուժական նորագույն տեխնոլոգիաներով Ձեզ առաջարկում է իր լայնածավալ ծառայությունները, որոնք ներառում են մասնագիտական ծառայություններ և իրականացվող հետազոտություններ: |
|
||||||||
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
||||||||
♥ | Սրտաբանի խորհրդատվություն |
|||||||
♥ | Նյարդաբանի խորհրդատվություն | |||||||
♥ | Քնաբանի խորհրդատվություն | |||||||
♥ | Ներզատաբանի խորհրդատվություն | |||||||
♥ | Թերապևտի / ընտանեկան բժշկի խորհրդատվություն | |||||||
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||
♥ | Էլեկտրասրտագրություն | |
Էլեկտրոսրտագրությունը` ԷՍԳ, աշխատող սրտի կենսաէլեկտրական պոտենցիալների գրանցման միջոցով սրտամկանի և սրտի հաղորդչական համակարգի աշխատանքի և գործառույթների ուսումնասիրման մեթոդն է:
ԷՍԳ սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման ամենատարածված և արդյունավետ մեթոդներից է, որի հիմքում աշխատող սրտամկանի էլեկտրական լարվածությունը բնութագրող կորի վերլուծությունն է... |
||
>> >> >> | ||
♥ | Էխոսրտագրություն | |
Էխոսրտագրությունը սրտաբանական կարևորագույն հետազոտություններից մեկն է: Իր աշխատանքային բոլոր ռեժիմների կիրառմամբ թույլ է տալիս ունենալ սրտի կառուցվածքին և ֆունկցիային վերաբերող մի շարք տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս ճիշտ կողմնորոշվել և ունենալ հստակ ախտորոշում Ձեր հիվանդության կամ սրտային գանգատի վերաբերյալ։ Իսկ արդյունավետ բուժման հիմնական գրավականը, միանշանակ, ճիշտ ախտորոշումն է... | ||
>> >> >> | ||
♥ | Ծանրաբեռնվածության թեստ (տրեդմիլ) | |
Ծանրաբեռնվածության Տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի տեսակ է, որի ժամանակ հիվանդը քայլում/վազում է շարժվող վազքուղու վրա, և զուգահեռաբար իրականացվում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ) շարունակական գրանցում։ Հետազոտությունն իրականացվում է ԷՍԳ տեխնոլոգիաների առաջատար MORTARA INSTRUMENT-ի կողմից ստեղծված X-SCRIBE համակարգի միջոցով, որը ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում բարձր ճշգրտության ԷՍԳ ալիքային տատանումների գրանցման գործիք է... | ||
>> >> >> | ||
♥ | Հոլտեր մոնիտորավորում |
|
Հոլտեր մոնիտորավորումը էլեկտրասրտագրության (ԷՍԳ) շարունակական գրանցում է հատուկ սարքի միջոցով, որն իրականացվում է հիվանդի համար սովորական, առօրեական պայմաններում։
|
||
>> >> >> | ||
♥ | Զարկերակային ճնշման 24-ժամյա հետազոտություն | |
♥ | Զարկերակային ճնշման 7-օրյա տնային մոնիթորինգ | |
♥ | Պլազմաֆերեզ |
|
Պլազմաֆերեզը կիրառվում է ավելի քան 200 հիվանդությունների բուժման, կանխարգելման, երիտասարդացման համար, և հատկապես իմունիտետի կարգավորման նպատակով` նվազեցնելով ալերգիկ, ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Օրգանիզմից վնասակար նյութերի հեռացման շնորհիվ առաջանում է օրգանիզմի երիտասարդացման և մաշկի մաքրման էֆեկտ, բարձրանում է կենսական տոնուսը և տրամադրությունը: Հիվանդի օրգանիզմից հեռացվում են հիվանդածին նյութեր, որի արդյունքում նկատվում է դետոքսիկացիոն էֆեկտ, արյան ռեոլոգիայի, մակարդունակության, ինչպես նաև իմունիտետի կարգավորում: Մեր կլինիկայում կատարվում է հոսքային-թաղանթային մեկ ասեղանի ապարատային պլազմաֆերեզ "Гемофеникс" սարքի միջոցով: Կիրառվող սպառման բոլոր պիտույքները օգտագործվում են բացառապես միանվագ... |
||
>> >> >> | ||
♥ | Պոլիսոմնոգրաֆիա | |
Պոլիսոմնոգրաֆիան քնի ընթացքում մարդու օրգանիզմի տարբեր ֆիզիոլոգիական ցուցանիշների երկարատև գրանցման մեթոդ է։ Այն թույլ է տալիս հայտնաբերել, գրանցել և հաստատել քնի տարբեր խանգարումներ։ Հաճախ այս հետազոտության համար դիմում են ոչ միայն այն պացիենտները, ովքեր գանգատվում են քնի վատ որակից, այլև նրանք, ովքեր ունեն վատ ինքնազգացողություն, ցավեր սրտի շրջանում, արտահայտված հոգնածություն, գերքրտնարտադրություն, ցերեկային քնկոտություն։ Այս հետազոտությունը թույլ է տալիս պարզել արդյո՞ք քնի խանգարումը առաջնային խնդիր է, թե՞ այն սոմատիկ հիվանդության բարդություն է... | ||
>> >> >> | ||
♥ | Համակցված շնչառական սքրինինգ (ApneaLink) | |
♥ | AUTOPAP սարքի վարձակալություն |
|
♥ | CPAP սարքի վարձակալություն | |
♥ | CPAP տիտրավորում | |
♥ | Քնի շնչառական սկրինինգ՝ պուլսօքսիմետրիա | |
|
||||||||
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ը հիմնադրվել է 2009 թվականին և իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ ու պրոֆեսիոնալ բժշկական կենտրոն. | ||||||||
♥ | Որտեղ աշխատում են հմուտ և վերապատրաստված մասնագետներ, | |||||||
♥ | Որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով։ | |||||||
Կենտրոնի նպատակն է ` | ||||||||
♥ | Բնակչության առողջության առաջնային և երկրորդային պահպանումը, | |||||||
♥ | Լայն տարածվածություն ունեցող սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը և բուժումը, | |||||||
♥ | Այցելուների շարունակական հսկողության իրականացումը։ | |||||||
Բոլոր հիվանդությունների բուժման արդյունավետության երաշխիքը հիվանդության վաղ հայտնաբերումը և բարդությունների կանխարգելումն է | ||||||||
|
||||||||
Կենտրոնի բուժաշխատողների կողմից իրականացվող հիվանդների շարունակական (դիսպանսեր) հսկողությունը կնպաստի քրոնիկական հիվանդությունների սրացումների բացառմանը կամ հետաձգմանը, ինչը կարևոր նախապայման է հիվանդության հարաճը և նրանց բարդությունների զարգացումը կանխելու համար։
Կենտրոնը հագեցված է միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կենտրոնի բարձրակարգ մասնագետներին արագ կազմակերպել հիվանդներին անհրաժեշտ հետազոտությունները և ճշգրիտ կողմնորոշվել ախտորոշման և բուժման հարցերում։ Հիվանդությունների վաղ ախտորոշումը և բուժման ճիշտ ընտրությունը նպաստում են ոչ միայն հիվանդների արագ ապաքինմանը, այլ նաև հիվանդությունների հնարավոր բարդությունների կանխարգելմանն ու հիվանդների կյանքի որակի բարելավմանը։ |
||||||||
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||
Բժշկության ասպարեզում կարևորագույն և ամենաբարդ խնդիրը շարունակում է մնալ հիվանդությունների ճիշտ ախտորոշումը: Միայն ճիշտ ախտորոշման պարագայում է հնարավոր իրականացնել արդյունավետ բուժում: | ||||||||
Կանխարգելիչ Սրտաբանության Կենտրոնը հավատարիմ մնալով այդ սկզբունքին , մատուցում է որակյալ և մատչելի լաբորատոր ծառայություններ: Կենտրոնում գործում է լաբորատորիա, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով, որոնք էլ բժշկական սխալի բացառման երաշխիքն են: | ||||||||
Արյան բիոքիմիական հետազոտություններն իրականացվում են աշխարհահռչակ շվեյցարական Roche ընկերության Cobas c 111 սարքի միջոցով, որն առանձնանում է ոչ միայն հետազոտությունների կատարման լայն ծավալով, այլև ուրույն և չափազանց ճշգրիտ մեթոդով: | ||||||||
Cobas c 111 սարքում ծրագրավորված են ¿ հետազոտությունների այնպիսի ալգորիթմ, որն էլ իարականացնում է ռեակտիվ նյութերի պիտանելիության ժամկետների և որակի հսկաման կարգը, հավանականությունը: Հատուկ հսկիչ նյութերի միջոցով լաբորատորիայում հսկվում են հետազոտությունների իրականացման որակը և արդյունքների ճշգրտությունը: | ||||||||
Լաբորարատորիայում արյան մակարդելիության 5 կարևոր գործոնների որոշումն իրականացվում է ֆրանսիական Stago ընկերության սարքի միջոցով, որը նույնպես առանձնանում է հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքների հավաստիության հսկողության յուրահատուկ մեթոդով: | ||||||||
Լաբորատորիայում իրականացվում է նաև մեզի կլինիկական հետազոտություն Urysis սարքի միջոցով , որը ստուգում է երիկամային ֆունկցիան գնահատող 10 կարևոր ցուցանիշ: |
||||||||
Իրականացվող լաբորատոր հետազոտություններ | ||||||||
♥ | CBC-ESR (արյան ընդհանուր հետազոտություն (19 ցուցանիշ և լեյկոֆորմուլա), արյան մակարդելիություն Սուխարևի մեթոդով) | |||||||
♥ | U-screen (մեզի սքրինինգային հետազոտություն (10 բաղադրիչ), մեզի միկրոսկոպիկ հետազոտություն, հետազոտություն ըստ Նեչիպորենկոյի, Ադիս-Կակովսկու, Զիմնիցկու), թաքնված արյուն կղանքում: | |||||||
♥ | Էլեկտրոլիտներ և անօրգանական նյութեր | |||||||
♥ | Երկաթ և երկաթի փոխանակությանը մասնակցող սպիտակուցներ | |||||||
♥ | Մակարդելիության պարամետրեր | |||||||
♥ | Ճարպային փոխանակություն | |||||||
♥ | Ածխաջրատային փոխանակություն | |||||||
♥ | Կարդիոսպեցիֆիկ սպիտակուցներ և ֆերմենտներ | |||||||
♥ | Վահանագեղձի հորմոններ | |||||||
♥ | Ոսկրային հյուսվածքների նյութափոխանակություն | |||||||
♥ | Մակերիկամների հորմոններ | |||||||
♥ | Ռևմատոլոգիական հետազոտություններ | |||||||
♥ | Իմունաբանական հետազոտություններ | |||||||
♥ | Սերոլոգիական հետազոտություններ | |||||||
♥ | Հումորալ իմունիտետի գործոններ | |||||||
ՀԵՐԹԱԳՐՈՒՄ |