Երեխա Սարկոիդոզ (մանկական տարիքի)
(Բարորակ լիմֆոգրանուլոմատոզ, Բենյե-Բեկի-Շաումանի հիվանդություն, քրոնիկական էպիթելոիդ-բջջային գրանուլոմատոզ և այլն)
Գրանուլոմատոզների խմբի համակարգային հիվանդություն է, որը բնորոշվում է էպիթելոիդ-բջջային գրանուլոմաների զարգացումով, դիստրոֆիայով, տարբեր հյուսվածքների, օրգանների կազմալուծումով և սկլերոզով ու նրանց գործունեության խանգարմամբ։ Շատ հաճախ ախտահարվում են ավշահանգույցները, մաշկը, շնչական օրգանները, լյարդը, փայծաղը, հարականջային թքագեղձերը և այլ օրգաններ։
Էթիոլոգիան և պաթոգենեզը պարզված չեն։ Ենթադրվում է, որ այն տուբերկուլոզի յուրատեսակ ձև է, որը զարգանում է թույլ ախտահարույց միկոբակտերիաներով։ Որոշ հետազոտողներ սարկոիդոզը համարում են փոփոխված ռեակտիվականության, այսինքն` բազմապատճառային հիվանդություն, որի հիմքում ընկած է հատուկ, հնարավոր է ժառանգաբար պայմանավորված ռեակցիան ամենատարբեր ազդակների նկատմամբ՝ կենցաղային, մասնագիտական և այլն։ Կան նաև հիվանդության վիրուսային ծագման կողմնակիցներ։ Ախտաձևաբանորեն արտահայտվում է էպիթելոիդ-բջջային սարկոիդոզային գրանուլոմաների գոյացումով, որոնց զարգացումը ուղեկցվում է շրջակա հյուսվածքների դիստրոֆիկ և նեկրոտիկ փոփոխություններով ու սպիական երևույթներով։ Սարկոիդոզային գրանուլոման ըստ իր կառուցվածքի նման է տուբերկուլյոզի, բերիլիոզի, ինչպես նաև մի շարք այլ հիվանդությունների ժամանակ առաջացող գրանուլոմաներին։ Հիմնական տարբերակիչ-ախտորոշիչ ձևաբանական նշանները սարկոիդոզային գրանուլոմայում լոռանման քայքայումն է, մանրէների բացակայությունը և մազանոթների առկայությունը։ Ինչպես և այլ համակարգային հիվանդությունների ժամանակ, այնպես էլ սարկոիդոզի դեպքում փոփոխություններ են հայտնաբերվում առանձին օրգաններում։ Ներքին օրգաններում ախտահարումները տեղակայվում են գլխավորապես թոքերում և բրոնխներում, ինչպես նաև՝ լյարդում, սրտում, երիկամներում։
Կլինիկան։ Հիվանդությունը բնորոշվում է կլինիկական արտահայտությունների բազմազանությամբ կապված այն բանից, թե ո՛ր օրգանները և ինչ չափով են ընդգրկված ախտաբանական պրոցեսում։ Շատ հաճախ հիվանդության վաղ և միակ ախտանիշը կարող է լինել բրոնխաթոքային և հարշնչափողային ավշահանգույցների մեծացումը, որը ռենտգենաբանական հետազոտմամբ հայտնաբերվում է թոքերի արմատում զանգվածային մթագնումների ձևով։ Հիվանդները գանգատվում են ընդհանուր թուլությունից, նիհարումից, մկանային և հոդային ցավերից։ Արյան քննության ժամանակ հիվանդների մեծամասնության մոտ նկատվում է չափավոր նեյտրոֆիլյոզ, մոնոցիտոզ և էոզինոֆիլիա։
Սարկոիդոզի արտակրծքային արտահայտություններից առավել հաճախ է հանդիպում ծայրամասային, հատկապես պարանոցային և վերանրակային ավշահանգույցների ախտահարումը։ Ոսկրերի ախտահարման դեպքում շատ հաճախ տուժում են ձեռքերի և ոտքերի մատների հեռակա ֆալանգները։ Սարկոիդոզային գրանուլոմաները կարող են գոյանալ մկաններում և ջլերում, որն արտահայտվում է մկանային թուլությամբ և մկանացավերով։
Հիվանդության ծանրությունը և ընթացքը կապված են թոքային պրոցեսի հարաճման հետ՝ բրոնխախցանման սինդրոմի, թոքերի էմֆիզեմիայի, շնչական անբավարարության, թոքային սրտի, սրտային անբավարարության զարգացումով։ Աչքերի ախտահարումը կարոդ է բերել երկրորդային գլաուկոմայի, կատարակտի, տեսողության նվազման՝ ընդհուպ մինչև լրիվ կուրության։ Այսպիսով, սարկոիդոզի կլինիկական արտահայտությունները կարող են լինել շատ տարբեր՝ սկսած ընդհանուր վիճակի վրա չազդող ձևերից մինչև հաշմանդամության և նույնիսկ մահացու ելքով։
Սարկոիդոզի ախտորոշման համար կարևոր նշանակություն ունի ախտահարված հյուսվածքների հյուսվածաբանական կամ բջջաբանական ուսումնասիրությունները։ Ուսումնասիրության նյութ կարող է լինել մաշկը, մեծացած ավշահանգույցը, թոքային հյուսվածքը։
Բուժումը։ Կոմպլեքս բուժումը կատարվում է` հաշվի առնելով հիվանդության ձևը, տարածվածությունը և բարդությունների առկայությունը։ Հիվանդության բոլոր ձևերի և շրջանների համար նպատակահարմար է 1-1,5 ամիս տևողությամբ գլյուկոկորտիկոիդային թերապիան:
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն