ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Ս.Վ. Մալայանի անվան. OCULYZER II
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնի (ԱԿ) “Նորագույն ախտորոշման և լազերային բուժման” բաժանմունքի տեխնիկական սպառազինումը հերթական անգամ թարմացվեց արդի նորագույն սարքավորումներով “Վարդանյաններ” հիմնադրամի աջակցությամբ:
Նոր ձեռք բերումներից ամենանշանակալին ամեիկյան Ալկոն ընկերության արտադրության
‘’Allegro Oculyzer’’ աբերոմետրիկ վերլուծության եռաչափ համակարգն է:
Վերջինս եղջրենու տոպոգրաֆիայի հետազոտման ամենաժամանակակից սարքավորումն է, որը թույլ է տալիս իրագործել LASIK վիրահատությունը անհատականացված աբլյացիայի եղանակով :
Եռաչափ վերլուծության վրա հիմնված պտտվող չափիչ տեսախցիկի միջոցով ձևավորվում է աչքի կենտրոնի կետային մոդելը (մատրիցան):Աչքի պատկերը ստացվում է մինչև 2 վրկ ժամանակահատվածում , ընդ որում աչքի ցանկացած ոչ կամային շարժումը ֆիկսվում է և շտկվում: ’Allegro Oculyzer’’-ը իրականացնում է չափումը և վերլուծությունը 25000-50000 կետերում, ինչը երաշխավորում է աչքի առաջային խցիկի եռաչափ մոդելի ճշգրիտ պատկերը:
‘’Allegro Oculyzer’’ը թույլ է տալիս իրականացնել.
- Աչքի առաջային խցիկի լայն շարք հիվանդությունների ախտորոշում
- Եղջրենու տարբեր վնասվածքների և հիվանդությունների՝ այդ թվում և կերատո-կոնուսի (նրա պաթոլոգիկ I շրջանի գրանցման աննախադեպ հնարավորություն,ինչը շատ կարևոր է, քանի որ կերատոկոնուսը աշխարհագրական ախտահարում է Հայաստանի համար) ախտորորշում և մոնիտորինգ
- Եղջրենու վրա իրագործվող վիրահատությունների մինչվիրահատական ամբող-ջական հետազոտությունը (ռեֆրակցիոն վիրահատություն, անհատականացված աբլյացիա, վիրահատություններից հետո եղջրենու վիճակի հսկողություն)
- Այնպիսի տարածված և վտանգավոր հիվանդության , ինչպիսին է գլաուկոման ախտորոշում և մոնիտորինգ
- Կատարակտայի ախտորոշում և մոնիտորինգ
- Ներակնային ճնշման տոնոմետրիկ արժեքների շտկում եղջրենու անհատական հատկություններց ելնելով
- Ներակնային ոսպնյակների հաշվարկ LASIK տարած հիվանդների համար
Վեռոնշյալ ցանկը խոսում է սարքի բացառիկ բազմաբնույթ հնարավորությունների մասին:
WaveLight Oculyzer II սարքավորումը վիրաբույժին ընձեռում է նոր մակարդակի ախտորոշիչ տվյալներ:Այս կատարելագործված համակարգը նախատեսված է եղջրենու ամբողջական տոպոգրաֆիկ պատկերի ստացման (ինչպես առաջային այնպես էլ հետին մակերեսների), ողջ առաջային խցիկի երկրաչափական չափումների և վերլուծության համար: Այն ավելի անվնաս է դարձնում ռեֆրակցիոն վիրահատությունը :
Բարձր թողունակության տեսախցիկը պտտվելով աչքի շուրջ կատարում է չափում ավելի քան 25000 կետերում:Այդ տվյալների հիման վրա ստեղծվում է աչքի եռաչափ մոդել, որը պարունակում է ախտորոշիչ ինֆորմացիայի առավելագույն ծավալ:Այնուհետև այդ տվյալները փոխանցվում են WaveLight էքսիմեր լազերի համակարգ՝ տոպոգրաֆիկ տվյալների հիման վրա անհատականացված ռեֆրակցիոն շտկման համար:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն