Երեխա Գալակտոզեմիա
Նյութափոխանակության ժառանգական հիվանդություն է, որը պայմանավորված է գալակտոզա-1-ֆոսֆատ-ուրիդիլտրանսֆերազա ֆերմենտի բնածին անբավարարությամբ։
Ֆերմենտի անբավարար քանակի կամ բացակայության հետևանքով խանգարվում է գալակտոզայի ֆերմենտային վերափոխումը գլյուկոզայի։ Չքայքայված գալակտոզան, ինչպես նաև նրա կիսաքայքայված արգասիքները, կուտակվում են արյան մեջ, ողնուղեղային հեղուկում և մեզում։ Դա հանգեցնում է լյարդի ու կենտրոնական նյարդային համակարգի բջիջների տոքսիկ ախտահարման։
Հիվանդության կլինիկական արտահայտությունը հաճախ սկսվում է ծնվելուց անմիջապես հետո՝ ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով։ Լինում է լուծ, փսխում, ավելի ուշ մեծանում է լյարդը, զարգանում է դեղնուկ։
Որոշ երեխաների մոտ լյարդը հասնում է զգալի չափերի, իսկ դեղնուկը կրում է համառ ու երկարատև բնույթ։ Փայծաղը մեծանում է աննշան, նկատվում է ախորժակի պակաս։ Երեխաների մեծ մասի մոտ առաջին ամսվա վերջում առաջանում է ոսպնյակի պղտորում (կատարակտա)։ Հաճախ նկատվում են հոգեկան թերզարգացման երևույթներ։
Երիկամների ախտահարումն արտահայտվում է սպիտամիզությամբ, հիպոամինացիդուրիայով (վերջինս կապված է երիկամների խողովակներում ռեաբսորբցիայի խանգարումների հետ), գալակտոզուրիայով։
Գալակտոզեմիայի կլինիկան տարբեր աստիճանի արտահայտություն է ունենում։ Մանր դեպքերում դիտվում են համառ դիսպեպտիկ համախտանիշ, դեղնուկ, լյարդի մեծացում, ասցիտ, լյարդի ցիռոզ, կատարակտա, արագ զարգացող թուլամտություն։
Հիվանդության թեթև ձևերը, հավանաբար, լինում են ավելի հաճախ, քան ախտորոշվում են։ Այդպիսի երեխաները հաճախ հրաժարվում են կրծքից, կաթնեղենից։
Գալակտոզեմիայի դեպքում արյան մեջ առաջ է գալիս գալակտոզային ծանրաբեռնվածության ախտաբանական վիճակ, որից հետո դիտվում է գալակտոզամիզության ուժեղացում։ Լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվում է նաև ացիդոզ, հիպոկալիեմիա, հիպերբիլիռուբինեմիա։
Գալակտոզեմիայի ախտորոշման համար շատ կարևոր նշանակություն ունի էրիթրոցիտներում գալակտոզա֊ֆոսֆատի պարունակության որոշումը և արյան ու մեզի մեջ գալակտոզայի ավելցուկի հայտաբերումը՝ քրոմատոգրաֆիայի մեթոդով։
Բուժումը։ Գալակտոզեմիան պատճառական բուժում չունի։ Կիրառվում է պաթոգենետիկ բուժում, որի էությունն այն է, որ սննդից բացառվում են կաթը, ինչպես նաև այն սննդամթերքը, որոնք պարունակում են գալակտոզա և լակտոզա։ Որպես սննդանյութ օգտագործվում են սոյայի կաթը, բանջարեղենային խյուսը, մսի արգանակը, ձվի, շաքարի, մարգարինի ու բրնձի ալյուրի խառնուրդները և այլն։ Բուժման արդյունավետությունը կախված է նրա կիրառման ժամկետից։ Վաղ սկսված բուժումը հաճախ լավ արդյունք է տալիս։ Որոշ դեպքերում անց է կացվում նաև դեհիդրատացիոն բուժում՝ հեղուկների պարենտերալ ներմուծմամբ։
Ավելի մեծ տարիքում սկսած բուժումը մտավոր թերզարգացումը չի վերացնում, ինչպես նաև չի կանխում լյարդի ախտահարումը և դրա հետևանքով զարգացող ցիռռզը։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն