Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Ա.Մ. Եղիկյան
Ա.Մ. Եղիկյանը ծնվել է 1918թ. Թբիլիսի քաղաքում: Ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1941թ., աշխատանքի է անցել Հայաստանի Նոյեմբերյանի շրջանում որպես բժիշկ: Դրսևորած փայլուն կազմակերպչական և աշխատանքային ունակությունների համար Ա. Եղիկյանը հրավիրվում է աշխատանքի Պետական հսկողության նախարարությունում: 1955-1956թթ. Ա. Եղիկյանը նշանակվում է Առողջապահության նախարարության բուժկանխարգելիչ օգնության վարչության պետ, իսկ 1956-1973թթ. ընթացքում ղեկավարում է Երևան քաղաքի առողջապահության բաժինը:
Ա. Եղիկյանը առողջապահության բնագավառում դրսևորած գործունեության համար երկու անգամ պարգևատրվել է ՙԱշխատանքային կարմիր դրոշի՚ շքանշանով և ՙԱշխատանքային արիության համար՚ մեդալով: 1963թ. նրան շնորհվել է Հանրապետության վաստակավոր բժշկի կոչում: Ա. Եղիկյանը մի քանի անգամ ընտրվել է որպես Երևանի քաղսովետի պատգամավոր: Մանկական մահացության իջեցմանն ուղղված աշխատանքներն ամփոփվել են թեկնածուական թեզում, որը նա հաջողությամբ պաշտպանել է Մոսկվայի Մանկաբուժության ինստիտուտում:
1973թ. Ա. Եղիկյանը նշանակվում է Հայաստանի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտա-հետազոտական ինստիտուտի տնօրեն: Նրա պաշտոնավարության տարիներին, մասնավորապես 1977թ. ինստիտուտը պարգևատրվել է ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալով: 1982թ. կառուցվել է ինստիտուտի նոր, յոթ հարկանի բուժական մասնաշենքը, որի շնորհիվ մանկական և մեծահասակների ստացիոնար բաժանմունքներն առանձնացվել են միմյանցից և հնարավորություն է ստեղծվել ինստիտուտում կենտրոնացնել Երևան քաղաքի արյան համակարգի հիվանդություններով մանկական տարիքի բոլոր հիվանդներին:
Ընդարձակվեց նաև արյան ծառայության ցանցը` ի հաշիվ արյան փոխներարկման բաժանմունքների ստեղծման (ԱՓԲ) հանրապետության բոլոր 150 և ավելի մահճակալանոց հիվանդանոցներում: Այդպիսով արյան փոխներարկման 5 կայաններին (ԱՓԿ) ավելացան ևս 50 ԱՓԲ-եր: Ստեղծվեց նաև հզոր արտադրական բազա, որը հնարավորություն տվեց ինստիտուտին արտադրել արյան մինչև երկու տասնյակ բաղադրամասեր և պատրաստուկներ: Հիմնվեց նաև էրիթրոցիտների երկարատև պահպանման բանկը, որտեղ - 1960 C ջերմաստիճանում, հեղուկ ազոտի մեջ պահվում էին արյան հազվադեպ խմբերի մի քանի տասնյակ միավորներ: Ի հաշիվ պետական պլանավորման ծրագրերում դոնորական շարժման մեջ բնակչության մեծ զանգվածների ընդգրկման, արյան պաշարումը հասավ Հայաստանի համար ռեկորդային մակարդակի:
Ա. Եղիկյանը մահացել է 2001թ.:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն