Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Արմեն Ռոմանի Երեմյանց
Ա.Ռ.Երեմյանցը ծնվել է 1952թ. Երևանում: 1974թ. ընդունվել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 1980-1982թթ. Ա. Երեմյանցը սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայում:
1982-1987թթ. Ա. Երեմյանցն աշխատել է Երևանի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի դիսպանսեր բաժնում որպես բժիշկ-արյունաբան: 1984թ. հանդիսացել է ինստիտուտի գիտական քարտուղարը: Այնուհետև գործուղվել է Մոսկվայի Կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրա, որը հաջողությամբ ավարտել է 1987թ., պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն ՙԺառանգական հեմոլիտիկ անեմիաների ախտորոշումը և բուժման ռազմավարության սկզբունքները՚ թեմայով: 1989թ. Ա. Երեմյանցն սկսում է աշխատել Հայասատանի Ախտորոշիչ կենտրոնում, որպես փոխտնօրեն: 1992թ.-ից ղեկավարել է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը:
Գիտության ֆինանսավորման սկզբունքների փոփոխությամբ պայմանավորված, 1993թ. Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը վերակազմավորվում է որպես Արյունաբանական կենտրոն, որը թույլ է տալիս պահպանել հաստատությունը, դրա գիտական ներուժը, անկախ գիտության ֆինանսավորման առկայությունից:
1993թ.-ից ԱԿ-ի արյան ծառայությունն անցնում է արյան պաշարման միայն ՙՀեմակոն՚ տեսակի արյան պարկերով, համապատասխանաբար լուծվում է արյան ծառայության ստորաբաժանումների` ցենտրիֆուգներով և պլազմաէքստրակտորներով ապահովման խնդիրը:
1993թ.-ից առաջին անգամ ներդրվում է Գերմանիայում բժիշկ-արյունաբանների համապատասխան վերապատրաստումից հետո, երեխաների մոտ լեյկոզների բուժման BFM նոր ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանում այդ պաթոլոգիայի բուժման արդյունավետությունը հասնում է եվրոպական երկրներում առկա մակարդակին: 1996թ.-ից դոնորական արյան պարտադիր հետազոտությունների շարքում ընդգրկվում է նաև հեպատիտ C-ի նկատմամբ թեստավորումը:
1996-1997թթ. վերանորոգվեց վարչական շենքի երկրորդ հարկը, ուր տեղափոխվեց մանկական բաժանմունքը: Դա իրականացվեց Գերմանիայից ստացված բարեգործական օգնության շնորհիվ:
1995թ. ԱԿ-ն դարձավ բազա Հայկական բժշկական ինստիտուտում ստեղծված արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնի համար: 1996թ., ԱԿ-ի բազայի վրա ստեղծվեց ԱՆ ԱԱԻ-ի արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնը Ա.Ռ.Երեմյանցի ղեկավարությամբ: 1
993թ. մշակվել է ՀՀ-ում ՙՄարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին՚ օրենքի նախագիծը, որն այնուհետև վերանայվել է մինչև 2000թ.:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն