Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Սմբատ Սարգսի Դաղբաշյան
Ս. Ս. Դաղբաշյանը ծնվել է 1968թ. Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում: 1993թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ապա 1994թ.` ինտերնատուրան, ստանալով թերապևտի մասնագիտություն: Նույն թվականից աշխատել է Երևանի բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների թ.3 ամբիոնի, իսկ 1998թ.-ից` ներքին հիվանդությունների թ.1 ամբիոնի ասիստենտ: Ս.Ս.Դաղբաշյանը 1996թ. ստեղծված Երիտասարդ բժիշկների միության հիմնադիրներից է և Հայաստանի Երիտասարդական ազգային խորհրդի վարչության անդամ: 1998թվականից նա աշխատում է որպես 8-րդ կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ:
2000թ. Ս.Ս.Դաղբաշյանը պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը ՙՍպելեոթերապիայի արդյունավետությունը ֆոսֆոլիպիդների մետաբոլիզմի կարգավորման մեջ բրոնխային ասթմայի ժամանակ՚ թեմայով: 2001թվականից մինչ օրս ղեկավարում է ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնը:
Մեծ է Ս.Ս.Դաղբաշյանի դերը Արյունաբանական կենտրոնի վերականգնողական աշխատանքներում: Նրա պաշտոնավարության տարիներին Արյունաբանական կենտրոնում արյան և արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վերակառուցման և վերազինման արդյունքում ստեղծվեց փոխներարկաբանության բնագավառում համաշխարհային չափորոշիչներին համապատասխան Արյան Բանկը: Մշակվեցին և ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատվեցին փոխներարկումային բուժօգնության կազմակերպման չափորոշիչները, Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացնելու համար պատրաստվեց ՙՄարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին՚ օրենքի նախագիծը: Ձեռքբերվեցին լաբորատոր արդիական սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավորություն ստեղծվեց բարձրացնել դոնորական արյան ինֆեկցիոն անվտանգության մակարդակը և որակը:
Ստեղծվեց Հեմոֆիլիայի կենտրոնը, որը համագործակցում է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիսի Տրոմբոզների կենտրոնի, ՌԴ-ի և արտերկրյա առաջատար մասնագետների հետ: Ամրապնդվեցին կապերը ՌԴ-ի, Գերմանիայի, Ավստրիայի առաջադեմ արյունաբանական կլինիկաների հետ, որտեղ վերապատրաստում են անցնում ԱԿ-ի մասնագետները:
Կազմակերպվեց ցողունային բջիջների հավաքագրման, փոխպատվաստման հարցերով զբաղվող երիտասարդ մասնագետների խումբ:
2004թ. Արյունաբանական կենտրոնի բազայի վրա ստեղծվեց Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի ամբիոնը Ս.Ս.Դաղբաշյանի գլխավորությամբ:
Վերակազմավորվեց կենտրոնի գիտական խորհուրդը, 2004թ.-ից ՀՀ ԲՈՀ-ի կողմից խորհրդին թույլատրվեց հաստատել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պլաններ, հիմնադրվեց ՙԱրյուն՚ գիտա-գործնական ամսագիրը, ստեղծվեց ԱԿ-ի ինտերնետային կայքը:
2007թ. Ս.Դաղբաշյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը ՙԹոքային բարդությունների բնութագիրը լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների ժամանակ (կլինիկա-համաճարակաբանական, իմունաբանական և կենսաքիմիական հետազոտություններ)՚ թեմայով:
Աշխատանքում բացահայտված են ՀՀ-ում արյան չարորակ հիվանդությունների և զարգացող բարդությունների կլինիկա-համաճարակաբանական, իմունաբանական, կենսաքիմիական մեխանիզմները, մշակված են լիմֆո-պրոլիֆերատիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման առավել արդյունավետ մեթոդներ:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն