Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Մասնագիտական մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցներն արտերկրում
Միքայել Ժիրայրի Ալեքսանյանը ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը 1983թ., ապա աշխատել է սկզբում որպես թերապևտ, ապա Հրազդանի Արյան փոխներարկման կայանի վարիչ: 1970թ ընդունվել է Կենտրոնական բժիշկների վերապատրաստման ինստիտուտի արյունաբանության ամբիոնի ասպիրանտուրան և 1990թ. պաշտպանել է թեկնածուական թեզը և ընդունվել աշխատանքի ՌԲԳԱ Արյունաբանական գիտական կենտրոնում որպես ավագ գիտաշխատող, 2002թ.-ից աշխատում է որպես գլխավոր մասնագետ:
Ներկայումս կենտրոնի փոխտնօրենն է բուժական գծով: Հեղինակ է 18 գիտական աշխատանքների, որոնք նվիրված են արյունաստեղծ ցողունային բջիջների ստացման և աուտոփոխպատվաստման խնդիրներին, լիմֆատիկ ուռուցքների թերապիայի արտամարմնային մեթոդներին, երկարատև սեղմման համախտանիշի ինտենսիվ թերապիային, արյան համակարգի հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման դեղատնտեսական վերլուծության հարցերին:
ՌԲԳԱ Մոսկվայի Արյունաբանական գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ., Անահիտ Լևոնի Մելիքյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1975-1977թթ. ավարտել է Երևանի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան: 1977-1981թթ. ղեկավարել է Լենինական քաղաքի ուռուցքաբանական դիսպանսերի արյունաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքը:
1981թ. ընդունվել է Մոսկվայի Կենտրոնական արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ 1984թ. պաշտպանել է թեկնածուական թեզը ՙԷրիթրոցիտաֆերեզը իսկական պոլիցիտեմիայի բուժման ժամանակ՚ թեմայով նշանավոր արյունաբան, բ.գ.դ. պրոֆ. Լ.Գ.Կովալյովայի ղեկավարությամբ: 1984թ.-ից ՌԲԳԱ Արյունաբանական գիտական կենտրոնի աշխատակից է: 2008թ. հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը ՙՈչուռուցքային լիմադենոպաթիաները՚ թեմայով ՌԳԱ, ՌԲԳԱ ակադեմիկոս, ՌԲԳԱ
Արյունաբանական գիտական կենտրոնի տնօրեն Ա.Ի.Վորոբյովի անմիջական ղեկավարությամբ: Ա.Լ.Մելիքյանը ավելի, քան 70 գիտական աշխատությունների հեղինակ է: Նա մշտապես պահպանում է կապը հարազատ Արյունաբանական կենտրոնի հետ, անհրաժեշտության դեպքում ցուցաբերելով գիտական և խորհրդատվական օգնություն:
Գայանե Սեպուհի Թումյանը ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, աշխատել է Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի մեծահասակների արյունաբանական կլինիկայում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա: Ներկայումս պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և աշխատում է Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնում:




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն