Ընկերության գործունեության հիմնական տեսակն է` առողջապահական, բուժօգնության կազմակերպում և սպասարկում։
Իր առջև դրված նպատակների տեսակ է` նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար:
Նեղ մասնագիտական կոնսուլտացիայի և մասնագիտացված բուժման կարիք ունեցող անձանց ժամանակին ուղարկում է համապատասխան բժշկական հիմնարկներ կամ մասնագետների մոտ:
Մասնակցում է բժշկական ստանդարտների մշակմանն ու ներդրմանը,
Իրականացնում է բնակչության բժշկահիգիենիկ դսատիարակություն և Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից արտոնագրված այլ կանխարգելիչ միջոցառումներ:
Ըստ սահմանված կարգի մասնակցում է բժիշկների և միջին բուժ. անձնակազմի որակավորման բարձրացման, հետդիպլոմային վերապատրաստմանը,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է առողջապահական և այլ հիմնարկների, իրավաբանական անձանց հետ։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Գործունեության հիմնական ոլորտներն են.
պետական պատվերի շրջանակներում բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
պետական պատվերի շրջանակներից դուրս արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԲՆՈՒԹԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մատուցվում են հետևյալ ծառայությունները.
թերապևտիկ ծառայություններ,
մանկաբուժական ծառայություններ,
նեղ մասնագիտացված բժշկական օգնություն,
լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություններ,
զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննություն և բուժում:
ՆԿԱՐԱԳԻՐԸ
«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ»ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ստեղծվել է ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի «Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման շրջանակներում մի շարք բաժնետիրական ընկերություններ և պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու մասին» հ.1413-Ն որոշման համաձայն Երևանի քաղաքապետարանի «Թիվ 1 կլինիկական ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության,«Թիվ 2 պոլիկլինիկա»առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության, «Թիվ 10 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության և «Թիվ 21 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության միաձուլման միջոցով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրանց իրավահաջորդը։
Ընկերության միակ բաժնետերը Երևան համայնքն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը։
Պոլիկլինիկան իրականացնում է մասնագիտական կոնսուլտացիաներ և համապատասխան բուժում, բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակություն և Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից արտոնագրված այլ կանխարգելիչ միջոցառումներ, մասնակցում բժշկական ստանդարտների մշակմանը, ներդրմանը և բժիշկների, միջին բուժական անձնակազմի որակավորման բարձրացման, հետդիպլոմային վերապատրաստմանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է առողջապահական և այլ հիմնարկների, իրավաբանական անձանց հետ։