2016թ. «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հիմնանորոգվել և կահավորվել է բարերար Սառա Եսայանի կողմից: Քաղաքապետարանի աջակցությամբ համալրվել է նաև ժամանակակից բուժսարքավորումներով: Սպասարկում է շուրջ 45000 բնակչության`18 և բարձր տարիքի:
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ընկերության գործունեության հիմնական տեսակն է` առողջապահական, բուժօգնության կազմակերպում և սպասարկում։
Նեղ մասնագիտական կոնսուլտացիայի և մասնագիտացված բուժման կարիք ունեցող անձանց ժամանակին ուղարկում է համապատասխան բժշկական հիմնարկներ կամ մասնագետների մոտ,
Մասնակցում է բժշկական ստանդարտների մշակմանն ու ներդրմանը,
Իրականացնում է բնակչության բժշկահիգիենիկ դսատիարակություն և Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից արտոնագրված այլ կանխարգելիչ միջոցառումներ,
ըստ սահմանված կարգի մասնակցում է բժիշկների և միջին բուժ. անձնակազմի որակավորման բարձրացման, հետդիպլոմային վերապատրաստմանը,
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցում է առողջապահական և այլ հիմնարկների, իրավաբանական անձանց հետ։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
պետական պատվերի շրջանակներում և շրջանակներից դուրս բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Թերապևտիկ
Կանանց խորհրդատվություն
Ուռուցքաբանական
Մաշկավեներաբանական
Վարակաբանական
Վիրաբուժական
Վնասվածքաբանական
Քիթ-կոկորդ-ականաջաբանական
Նյարդաբանական
Ուրոլոգիական
Սրտաբանական
Ակնաբուժական
Ներզատաբանական
Ստոմատոլոգիական
Գաստրոէնտերոլոգիական
Ֆիզիոթերապևտիկ
Մանիպուլացիայի
Ռենտգեն
Սոնոգրաֆիական
ԷՍԳ
Վիճակագրական
Լաբորատոր /կլինիկական, կենսաքիմիական, բջջաբանական և սեռոլոգիական/