«Արտաշիսյան» մանկական և մեծահասակների համաբուժարանը կազմավորվել է 1960-ականներից, գտնվում էր VI հիվանդանոցային միավորման կազմում: 1970-ական թվականներին անջատվել է որպես մանկական թիվ 3 համաբուժարան, իսկ մեծահասակներին սպասարկողը մնացել է VI հիվանդանոցի կազմում: Մանկական համաբուժարանը 1980-ականներին միավորվել է Շտապ օգնության հիվանդանոցի հետ, իսկ 2004թ., երբ կազմավորվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, դրա կազմի մեջ մտան նաև «Արտաշիսյան» մանկական և մեծահասակների համաբուժարանները:
Թերապևտիկ բաժանմունք
Մանկաբուժական բաժանմունք
Նեղ մասնագիտական բաժանմունք
Բուժհաստատությունն ունի բավականին լավ շենքային պայմաններ` թերապևտները և մանկաբույժներն աշխատում են առանձին սենյակներում երկհերթ հերթափոխով: Սպասարկում է 33.000 մեծահասակ բնակչություն և 15.155 մանուկների, ապահովված է մատենավորման և վիճակագրական բաժիններով:
Ակնաբանի մոտ
Ախտորոշում
Ներզատաբանի մոտ
Մանկաբույժի մոտ
Մանկաբույժի մոտ
Ախտորոշման բաժնում
Գործում են հետևյալ նեղմասնագիտական ծառայությունները` մեծահասակների և մանկական, ՔԿԱ, վիրաբուժական, նյարդաբանական, սրտաբանական, ակնաբուժական, մաշկային, ներզատաբան, ուռուցքաբան, ատամնաբուժական, ուռոլոգիական, գինեկոլոգիական` մանկական և մեծահասակների: Առկա են սրտագրության և ուլտրաձայնային ծառայություններ, իմունացման բաժանմունք: