Ավանդական բժշկություն Ղանձիլ - Черемша - Allium ursinum L.
Ղանձիլ - Черемша - Allium ursinum L.
Հայկական տարանունները - արջասխտոր, խալիար, սխտորուկ, վայրի սխտոր
Դեղաբույսի նկարագրությունը: Սոխազգիների ընտանիքին պատկանող, 20-50 սմ բարձրության, ուղղաձիգ ցողունով, սխտորի բնորոշ հոտով բազմամյա խոտաբույս է: Ունի ցանցանման, երկարավուն սոխարմատ, նշտարաձև տերևներ մանր, սպիտակ-կանաչավուն ծաղիկներ: Պտուղը սև սերմերով տութիկ է: Մեր հանրապետությունում տարածված տեսակներից` արջասխտորը և հաղթականը, հարուստ են ֆիտոնցիդներով և ունեն բուժական նշաակություն (Ս. Յա. Զոլոտնիցկայա, Գ.Խ. Աղաջանյան): Դեղաբույսը ծաղկում է հունիս-հուլիս, իսկ պտղակալում հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով, որոնց տարածման գործում մեծ դեր են խաղում մրջյունները: Ձմեռում է լավ, պտղակալում` կանոնավոր: Ղանձիլը հանդիպում է մեր հանրապետության բարձր լեռնային, անտառային և անտառատափաստանային գոտիների խոտհարքներում, արոտատեղերում, խամահողերում, հիմնականում` Կիրովականի, Դիլիջանի և Իջևանի շրջաններում, մինչև 2600 մ ծովի մակերևույթից բարձրության վրա, հաճախ հոծ բուսուտներով:
Ցեղի «ալլիում» անունը կելտական ծագում ունի, որը նշանակում է կծու, իսկ «ուրսինուսը»` արջ, այն նկատառումով, որ դանձիլը հաճախ աճում է արջերի բնակման վայրերում:
Քիմիական բաղադրությունը: Ամբողջ բույսը պարունակում է 100-730 մգ% C վիտամին, B1, B2, PP վիտամիններ, կարոտին, գլիկոզիդ ալանին, 6,5% շաքար, սխտորի բնորոշ հոտով եթերայուղ, սպիտներ, լուծվող հանքային և անազոտ, էքստրակտային նյութեր, լիզոցիմ, ֆիտոնցիդներ, մերկապտանի հետքեր, յոդ: Եթերայուղի հիմնական մասերն են վինիլսուլֆիդն ու պոլիվինիլսուլֆիդը:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով կիրառվում է ղանձիլի ամբողջ վերգետնյա մասը` սոխարմատի հետ միասին: Այն հավաքում են մայիսի կեսերից, երբ դեղաբույսը սկսում է կոկոնակալվել: Փայտացած բույսը կիրառման համար պիտանի չէ: Հումքը չորացնում են ստվերում` միջանցուկ քամու տակ: Դեռևս Հին Հռոմում ղանձիլը համարվել է ստամոքսաաղիքային տրակտը մաքրող միջոց: Ներկայումս էլ ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է «արյունը մաքրող» միջոց և օգտագործվում է մաշկային մի շարք ախտահարումների և գեղձային որքինի ժամանակ: Տերևների ջրաթուրմն առաջարկվում է ջերմերի, լնդախտի և ցրտառական մի շարք հիվանդությունների ժամանակ: Հում վիճակում ուտում են աթերոսկլերոզի և ճիճվակրության դեպքերում, իսկ ոգեթուրմը քսում են ռևմատիզմով ախտահարված հոդերին, ըմպում հազի, ստամոքսի և աղիների բորբոքումների ժամանակ: Միջին ականջի թարախային բորբոքումների դեպքում թարմ բուսահյութը կաթեցնում են ականջի մեջ: Կովկասում դեղաբույսն օգտագործում են աղիների ինֆեկցիոն ախտահարումների բուժման ընթացքում:
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ղանձիլն օգտագործվում է հիմնականում ախորժակը լավացնելու, օրգանիզմը կազդուրելու և ուժերը վերականգնելու նպատակով:
Բուլղարիայում ղանձիլը օգտագործվում է մարսողական տրակտի սուր և քրոնիկական խանգարումների, հատկապես լուծի, վատ ախորժակի, աղիների ինֆեկցիոն ախտահարումների դեպքում, ինչպես նաև աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության (հատկապես գլխապտույտով և անքնությամբ ընթացող) բուժման նպատակով: Հոմեոպաթները ղանձիլն օգտագործում են որպես միզամուղ, ստիմուլող, հակաջերմային և հականեխիչ միջոց: Փորձնական պայմաններում հիմնավորվել է դեղաբույսի ուժեղ ֆիտոնցիդային, մանրէասպան և նախակենդանիների վրա կործանարար ներգործող հատկությունները: Թարմ հյութը` 1/200-ի նոսրացումով, կործանարար է ներգործում ոսկեգույն ստաֆիլակոկի և աղիքային ցուպիկի վրա, միաժամանակ առաջ բերելով արյան անոթների որոշակի նեղացում: Հիմնավորված է, որ ղանձիլը ֆիտոնցիդային ակտիվությամբ զգալի չափով գերազանցում է սխտորին:
Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է որպես հակալնդախտային և հակասկլերոտիկ միջոց: Նրանից ստացվել են ուրսալ և ուրսալին դեղամիջոցները: Ուրսալը բույսի սոխարմատի և արմատների եթերային մզվածքն է, քիչ պղտոր, դեղնականաչավուն տեսքով, սխտորի բնորոշ հոտով. օգտագործվում է տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար` հեշտոցային տամպոնների ձևով: Ուրսալինը բույսից ստացվող եթերայուղն է, այն մուգ դեղնավուն, յուղային հեղուկ է և օգտագործվում է թարախային վերքերի, տրոֆիկ խոցերի և պառկելախոցերի բուժման համար: Պատրաստուկը բաց է թողնվում դեղատներում 0,3%-անոց վազելինային քսուքի ձևով: Ղանձիլի թարմ հյութը` 1/50-ի ջրային նոսրացումով, ինհալացիայի ձևով մենք օգտագործել ենք վերին շնչուղիների սուր բորբոքումների, տրախեիտների և բրոնխիտների ժամանակ: Հիվանդների մի մասը (ստուգիչ խումբ) ստացել է միայն հակաբիոտիկներ և սուլֆանիլամիդներ, իսկ մյուս մասը, բացի այդ դեղամիջոցներից, նաև բուսահյութի ինհալացիան: Վերջինս ընդունվել է ամեն օր, 2-3 անգամ, 10 րոպե տևողությամբ, ընդամենը 1 շաբաթ: Նշենք, որ դեղաբույսի արտահայտված հակաբորբոքիչ, մանրէասպան հատկությունների շնորհիվ, հիվանդների մոտ, ստուգիչ խմբի հետ համեմատած, ավելի շուտ է վերացել հազը, քթային լորձահոսությունը, գլխացավը, հեշտացել է խուխարտադրությունը, նվազել ջերմությունը, նորմալացել արյան պատկերը: Եթե ստուգիչ խմբի հիվանդների բուժման միջին տևողությունը կազմել է 11 օր, ապա այս խմբի հիվանդներինը եղել է ընդամենը 7 օր: Ղանձիլը պահածոացված վիճակում օգտագործել ենք նաև ընտելացված փորկապությամբ տառապող հիվանդներին բուժելու համար: Հիվանդներն օրվա ընթացքում այն ընդունել են 100-200 գ չափով, 1 շաբաթ տևողությամբ, սովորական սննդի պայմաններում: 13 հիվանդներից 8-ի մոտ նկատվել է լավ արդյունք. սկսել են կանոնավոր գործել աղիները, մեղմացել կամ վերացել են քրոնիկական փորկապության հետ կապված մի շարք հիվանդագին երևույթներ (փորի բքնածությունը, ցավերը, ապատիկ վիճակը, գլխացավերը, շուտ հոգնածությունը և այլն):
Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելու համար 2 ճաշի գդալ չոր հումքը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ: Ոգեթուրմ պատրաստելու համար չոր հումքը 1/10-ի հարաբերությամբ խառնում են 60° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, ապա ընդունում 30-ական կաթիլ` օրական 3 անգամ: Բուսահյութ ստանալու համար դալար հումքը անց են կացնում մսաղացով, ապա քամում մառլյայով: Սառնարանում պահելիս պիտանի է օգտագործման համար շուրջ 3 ամիս:
Ուրսալը և ուրսալինը բաց են թողնվում դեղատներում` պատրաստի վիճակում:
Այլ օգտակար հատկանիշները: Ղանձիլը բնակչության լայն խավերին հանրածանոթ ուտելի բույս է. ուտում են սոխարմատը, տերևներն ու ցողունը` հում, եփած, թթու դրված և մարինադի ձևով: Վաղ գարնան ամիսներին բույսը կարող է ծառայել որպես վիտամինային աղբյուր, իսկ որպես համեմունք ավելացվում է մսով ճաշերին: Անգլիայում թթու ղանձիլը համարվում է արտահանման մեծ պահանջարկի մթերք: Սիբիրում նրանից պատրաստում են շչի, թխում կարկանդակ: Շնորհիվ ֆիտոնցիդների, ղանձիլը կանխում է մսի նեխումը, ոչնչացնում կարտոֆիլի, եգիպտացորենի և խաղողի որոշ հիվանդությունների հարուցիչներին: Միաժամանակ այդ ֆիտոնցիդները կանխում են կարտոֆիլի ծլումը:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն