«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը հանդիսանում է ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազա: Հիվանդանոցն ունի 201 մահճակալ:
Հիվանդանոցի կազմում գործում են`
❣թերապիայի կլինիկա
❣մանկաբուժության կլինիկա
❣էնդոկրինոլոգիայի կլինիկա
❣թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա
❣վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկա
❣դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա
❣անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման կլինիկա
❣ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի կլինիկա
❣քիմիաթերապիայի կլինիկա
❣խաղաթերապիայի կաբինետ
❣լաբորատոր ախտորոշիչ ծառայություն
❣ախտորոշիչ ծառայություն
❣հիշողության խանգարման կենտրոն
«Մուրացան» հիվանդանոցում գործում է լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը, որն իրականացնում է`
❣կլինիկական
❣էքսպրես
❣բիոքիմիական
❣սերոլոգիական
❣իմունաբանական
❣ցիտոլոգիական
❣բակտերիոլոգիական քննություններ
❣Ախտորոշման մեթոդներ
❣Ուլտրաձայնային հետազոտություն
❣Ռենտգեն հետազոտություն
❣Էխոկարդիոգրաֆիա
❣Էլեկտրակարդիոգրաֆիա
❣Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
❣Ռենտգեն դենսիտոմետրիա
Նույն տարածքում գործում է «Մուրացան» պոլիկլինիկան, որը սպասարկում է 11000-ից ավել 0-18 տարեկան երեխաների և շուրջ 3000 մեծահասակ բնակչության: Պոլիկլինիկայի կազմում գործում է բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոնը, որը զբաղվում է ժառանգական և մետաբոլիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Կենտրոնում իրականացվում է ֆենիլկետոնուրիայով տառապող երեխաների սկրինինգ և հետագա հսկողություն: Պոլիկլինիկայում գործում է երեխաների խաղաթերապիայի սենյակ, ինչպես նաև առողջ մանկան սենյակ, որտեղ կազմակերպվում են «Ծնողական դպրոց»-ի դասընթացներ:
Հասցե՝
ՀՀ, Երևան, Էրեբունու շրջան, Մուրացան 114, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց