Ախտանիշներ Ուշադրություն
Կամային ակտիվության դրսևորումներից է ուշադրությունը։ Այն մարդու հոգեկան պրոցեսների գիտակցման վիճակ է, որն արտահայտվում է վերջիններիս նպատակասլաց ուղղվածությամբ դեպի կոնկրետ օբյեկտները կամ երևույթները, որոնք տվյալ գործունեության ընթացքում ունեն անձի համար որոշակի նշանակություն։ Ուշադրությունն ակտիվացնում է մարդու սենսոր (զգացողական), ինտելեկտուալ և շարժողական գործունեությունը, նպաստելով վերջինիս ամբողջական հոգեկան գործունեության արդյունավետությանը։
Ինքնին ուշադրությունը բովանդակություն չունի, սակայն այն արտահայտվում է բոլոր ճանաչողական պրոցեսներում և նպատակային գործունեության մեջ։
Ուշադրության հիմնական բնութագրերն են՝ ուղղվածություն, կենտրոնացում, լարվածություն, կլանվածություն, կայունություն։
Ուղղվածությունը գիտակցությունում կոնկրետ օբյեկտների և երևույթների պատկերների տևական պահպանման ունակությունն է։
Կենտրոնացումը երկրորդական, խանգարող հանգամանքներից շեղվելու ունակությունն է։
Լարվածությունը կենտրոնացման քանակական բնութագիրն է։ Այն ենթադրում է արդյունավետ կենտրոնացում խանգարող կամ շեղող հանգամանքների առկայության պայմաններում։
Կլանվածությունը որևէ գործունեությամբ տարվածության սուբյեկտիվ վերապրվող վիճակն է, կապված ուշադրության լարվածության հետ։
Կայունությունը որևէ գործունեության վրա տևական կենտրոնացման ունակությունն է, որը բավարար է արդյունքի հասնելու համար։
Ընդունված է տարբերել ուշադրության երկու տեսակ՝ ակամա և կամային։ Ակամա (կամ պասիվ) ուշադրությունը առաջանում և պահպանվում անկախ անձի մտադրություններից և ցանկություններից։ Այն արդյունք է անձի անմիջական հետաքրքրությունների և կապված է միջավայրի կամ մարդու ֆիզիկական «ես»-ի փոփոխությունների հետ (օրինակ, ցավի զգացողությունը)։ Կամային ուշադրությունը գիտակցության կողմից կառավարվող և ուղղվածություն ունեցող ուշադրությունն է։ Այն դրսևորվում է նպատակասլաց գործունեությամբ որոշակի ուղղվածությամբ և պայմանավորվում է անձի հոգեբանական մղումներով։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն