Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)

Ի՞նչ սննդամթերք օգտագործել, եթե հիվանդ ես գրիպով. հակագրիպային սննդակարգ

Ի՞նչ սննդամթերք օգտագործել, եթե հիվանդ ես գրիպով. հակագրիպային սննդակարգ

Վերջերս Ամերիկայի սննդաբանների ասոցիացիան հրապարակեց այն սննդամթերքի ցանկը, որը բարերար ազդեցություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա` գրիպի համաճարակի ամենաթեժ շրջանում։

 

Այդ ցանկի մեջ են սև հաղարջը, ոչ ճարպոտ խոզի միսը, թուրինջը, բրյուսելյան կաղամբը, յոգուրտը, կարտոֆիլը, կոպիտ մշակման ցորենից պատրաստված մակարոնեղենը և ընկույզը։ Հետաքրքիր է իմանալ նաև, թե ինչպիսին են սննդաբանների խորհուրդները նման «հակագրիպային» սննդատեսակների կիրառման վերաբերյալ։ Այս հարցին պատասխանում է Լ.Ի.Մեդվեդևի անվան հիգիենայի և տոքսիկոլոգիայի ինստիտուտի սննդաբանության և կլինիկական հետազոտությունների բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Պյոտոր Ալեքսանդրովիչ Կարպենկոն։

 

- Կարգավորված սնունդը գրիպի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Առաջին հերթին պետք է մտածել օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու մասին, ինչին լավագույնս նպաստում է հակաօքսիդանտային հատկություններով օժտված սննդամթերքը։ Խոսքը գնում է այն սննդատեսակների մասին, որոնք պարունակում են վիտամին C, ինչպես նաև «սելեն» կոչվող հանքանյութը։ Սրանցով հարուստ են հում, ջերմամշակման չենթարկված բանջարեղենն ու մրգերը։ Նշված սննդամթերքից անհրաժեշտ է ընդունել օրական 500-600 գր.։ Ամենևին էլ ճիշտ չէ մտածել, որ նշված որակի և քանակի սննդամթերքը հասու է միայն հարուստներին։ Ասենք` թթու դրած կաղամբը կամ բազուկի ու գազարի աղցաններն իրենց սննդակարգում կարող են  օգտագործել բոլորը։ Լավ կլինի, եթե յուրաքանչյուր մարդու մեկ օրվա սննդաբաժնի մեջ ներառվի գոնե միջին չափի երկու խնձոր։ Միսն օժտված չէ հակաօքսիդանտային հատկություններով, բայց փոխարենը` հագեցած է սպիտակուցներով, որոնք հիմք են հանդիսանում օրգանիզմում իմունային համադրիչների գոյացման համար։ Հետևաբար, խորհուրդ է տրվում օրվա սննդաբաժնի մեջ ներառել նաև մոտ 70 գր սպիտակուց (ճշտենք, որ 100 գր մսի մեջ կա 17-18 գր սպիտակուց, նույնը վերաբերում է նաև ձկանը)։ Ցանկալի կլիներ նախապատվությունը տալ ձկանը, ծովաձկներին և, ընդհանրապես, ծովամթերքին, որը հարուստ է յոդով։

 

Ճիշտ սննդակարգը ենթադրում է, որ այն պետք է անհրաժեշտաբար հագեցած լինի` օրական ոչ պակաս, քան 2,5լ հեղուկով։ Ընդ որում, հեղուկը կարելի է ընդունել տարբեր վիճակներով. լավ որակի սեղանի ջուր, թեյի տեսակներ (ընդ որում, նախապատվությունը պետք է տալ կանաչ թեյին), հյութեր (հանքային ջրով նոսրացրած վիճակում)։

 

Քնելուց մեկ ժամ առաջ ցանկալի է ընդունել ոչ քաղցր յոգուրտ, կեֆիր կամ մածուն։ Վերջիններս նպաստում են աղիների մանրէամիջավայրի (միկրոֆլորայի) բարելավմանը։ Մեծավմասամբ աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը մարդկանց մոտ խաթարված է, որը օրգանիզմի դիմադրողականության անկման պատճառ է դառնում։ Արդյունքում օրգանիզմը չի կարողանում պայքարել տարաբնույթ հարուցիչների դեմ։

 

Առողջ սննդակարգի պարագայում շատ կարևոր է օրվա սննդի ընդունման ճիշտ բաշխումը։ Խորհուրդ է տրվում սնվել օրական նվազագույնը չորս անգամ։ Սխալ է առավոտյան, հապճեպ` «ոտքի վրա» մի բան կուլ տալ, իսկ երեկոյան` ծանրաբեռնել ստամոքսը։

 

Սթրեսները, հոգեհուզական լարվածությունը, սենյակի օդի աղտոտվածությունը և, ընդհանրապես, ոչ բարվոք էկոլոգիական միջավայրը նույնպես կարող են բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա` այն դարձնելով խոցելի տարբեր հարուցիչների և, մանավանդ, գրիպի հարուցիչի հանդեպ։ Այս հանգամանքը ևս պետք չէ անտեսել։ Իսկ եթե մարդն, այնուամենայնիվ, հիվանդացել է գրիպով` ցանկալի կլինի առաջիկա 4-5 օրերի ընթացքում չծանրաբեռնել օրգանիզմը գերհագեցած կերակրատեսակներով։ Օրգանիզմի ինտոքսիկացիայի նվազեցման համար անհրաժեշտ են սննդի այնպիսի տեսակներ, որոնք նպաստում են երիկամների, լեղապարկի և աղիների արտաթորման գործառույթի բարելավմանը և բնականոն գործունեության վերականգնմանը։ Առաջին հերթին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել (օրական մինչև 3լ)։ Բարերար ներգործություն ունեն նաև թարմ միրգն ու բանջարեղենը։ Հիվանդության ընթացքում սնունդը պետք է ընդունել քիչ քանակով` օրվա մեջ 5-6 անգամ (յուրաքանչյուր սննդաքանակը պետք է 300 գր-ից ոչ ավելի լինի)։

 

Չափից շատ ընդունված սնունդը օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում, քանի որ մարսողական համակարգի ֆերմենտազատիչ ակտիվությունը հիվանդի մոտ նվազում է։ Աղիների աշխատանքը բարելավելու նպատակով տեղին է օգտագործել թեփահաց, կաղամբ, դդմիկ, գազար, դդում և կարտոֆիլ։


Հայտնի է, որ վիտամին C-ն և P-ն ամրապնդում են արյունատար անոթների պատերը։ Հետևաբար օգտակար են այս վիտամիններով հագեցած մթերքը` մասուրը, սև հաղարջը և կիտրոնը։


Վիտամին A-ն և կարոտինը նպաստում են շնչուղիների վերնահյուսվածքի (էպիթելային հյուսվածքի) վերականգնմանը, որը խաթարվում է ջերմելու դեպքում։ Այս վիճակում անհրաժեշտ է ընդունել վիտամին A-ով և կարոտինով հագեցած սննդատեսակներ` գազար, նարինջ, մաղադանոս, ծիրանի չիր և չիչխան։ Օրգանիզմի ապաքինման ընթացքում նշված սննդամթերքին կարելի է հավելել  նաև կենդանական ծագման սնունդ` տավարի լյարդ, ձողաձկան լյարդ, սերուցքային կարագ, կաթնասերուցք, ոչ յուղալի պանիր, ձու, թթվասեր և կաթնաշոռ։ Սննդակարգից անհրաժեշտ է բացառել տապակած, ճարպոտ, աղի և սուր համ ունեցող կերակրատեսակները։ Կերակուրը պետք է լինի չափավոր ջերմաստիճանի` ոչ շատ տաք, ոչ շատ սառը։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ո՞րն է Հիպոկրատի իրական երդման բովանդակությունը
Ո՞րն է Հիպոկրատի իրական երդման բովանդակությունը

Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հիգիեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով ու աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին ու ըմբռնումերին համապատասխան ազնվորեն կատարել...

Պատմության էջերից
Դեղերի գրանցումը որպես դեղաշրջանառության կարգավորման հիմք

Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքի, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության ևգրանցման, քանի որ...

Դեղագործական շուկա
Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգա
Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգա

Մեր ժողովրդի համար խորհրդանշական ամսթվերից մեկը` սեպտեմբերի 21-ը, Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) համար դարձավ կրկնակի տոնական, քանզի 2006 թ. հենց սեպտեմբերի 21-ին հրավիրված...

Իրադարձություններ Հայաստանում Ասոցիացիաներ
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա

Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...

Ասոցիացիաներ
Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը
Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը

2007 թ. հունվարի 19-ին հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, ՀՀ գլխավոր սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի...

Թվեր և փաստեր Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը
Հայաստանի էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեությունն  ու ծրագրերը

Բաժանմունքի վարիչ Գայանե Մելիքյանը սիրով համաձայնվեց պատմել էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեության
և ծրագրերի մասին...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Հնագույն բժշկությունը Հայաստանում. Մ. Հերացի, Ա. Ամասիացի
Հնագույն բժշկությունը Հայաստանում. Մ. Հերացի, Ա. Ամասիացի

Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս V դարի, ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում...

Պատմության էջերից
''Փողոցային առևտուր''
''Փողոցային առևտուր''

Վերջին 15 տարիների ընթացքում Երևան քաղաքի բնակիչները շատերիս համար անհասկանալի պատճառներով վարժվեցին այսպես կոչված «փողոցային առևտրի» առկայությանը քաղաքի գրեթե բոլոր հատվածներում...

Հրատապ թեմա Հայաստանում
Ե՞րբ կանչել բժշկին. ուշագնացություն, ցնցումներ, բարձր ջերմություն
Ե՞րբ կանչել բժշկին. ուշագնացություն, ցնցումներ, բարձր ջերմություն

Երեխայի համար բժի՛շկ հրավիրեք, եթե դուք չեք կարողանում պարզել որոշ ախտանիշների պատճառը, հիվանդությունը չի ստանում այն ընթացքը, որը դուք ակնկալում եք, կամ կորցնում եք իրավիճակի...

Առաջին նախաբժշկական օգնություն
B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) - B խմբի վիտամիններ, հիպովիտամինոզ
B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) - B խմբի վիտամիններ, հիպովիտամինոզ

Մեր օրերի մարդու համար այս «անմարդկային» մտավոր և հուզական լարվածության պայմաններում վիտամինները կենսականորեն անհրաժեշտ են։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում B խմբի վիտամինները...

Վիտամիններ և միներալներ
Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը: Ձեռքերի խնամքը
Ինչպե՞ս խնամել մաշկը  ձմռանը: Ձեռքերի խնամքը

Որքան էլ տարօրինակ թվա, ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արևը։ Ահա թե ինչու ձմռանն առավել ուշադիր պետք է լինել մաշկի հանդեպ, քան ամռանը...

Ձեռքերի խնամք Դեմքի խնամք
Առողջ սնունդ ու ճիշտ կենսակերպ դեղագործի համար
Առողջ սնունդ ու ճիշտ կենսակերպ դեղագործի համար

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ է ուտում և որքան։ Դեղագործներն ու դեղաբաններն ամենաշատն են տեղեկացված ինքնազգացողության վրա առողջ սննդի...

Սնունդը և առողջությունը
Երեխայի ծնունդն ու նյութական բարեկեցության խնդիրը կնոջ կյանքում
Երեխայի ծնունդն ու նյութական բարեկեցության խնդիրը կնոջ կյանքում

Ընկնելով մասնագիտական վերելքի, նյութական բարեկեցության ետևից` կանայք հետաձգում են իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունը` երեխայի ծնունդը։ Իբր, դեռ կհասցնեն...

Առողջ կին Ես և աշխատանքը
Ինչո՞վ է օգտակար սխտորը: Սխտորը և հիվանդությունները
Ինչո՞վ է օգտակար սխտորը: Սխտորը և հիվանդությունները

Անհիշելի ժամանակներից մարդիկ գիտեին սխտորի մասին ու գնահատում էին։ Այս բուժիչ հատկություններով բույսը ամենուր աճեցրել և օգտագործել են կենցաղային տարբեր նպատակներով...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ