Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2)
Հայաստանի էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը
Բաժանմունքի վարիչ Գայանե Մելիքյանը սիրով համաձայնվեց պատմել էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեության
և ծրագրերի մասին։
- Բնականաբար առաջին հերթին պետք է խնդրեմ, որ ընթերցողին ներկայացնեք կենտրոնի հիմնադրման պատմությունն ու գործունեությունը։
- Հանրապետական էպիլեպտոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 1992 թ. Էրեբունի բժշկական կենտրոնում։ 1998 թ. արդեն կենտրոնի ուժերով ստեղծվել է «Ընդդեմ էպիլեպսիայի հայկական լիգա» հասարակական կազմակերպությունը, որը բացի ախտորոշման և բուժման հարցերից զբաղվում է նաև էպիլեպսիայով հիվանդների սոցիալական ինտեգրացիայի խնդիրներով։ Մենք հատկապես կարևորում ենք սոցիալական ադապտացիայի խնդիրները, քանզի հիվանդներից շատերը սովորում են դպրոցներում ու բուհերում, և շատ կարևոր է փոխել վերջիններիս հանդեպ շրջապատի վերաբերմունքը` սկսած ծնողներից, ուսուցիչներից, վերջացրած իրենց հասակակիցներով։ Քանզի գաղտնիք չէ, որ այդ մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական ադապտացիայի և հասարակության լիարժեք անդամ դառնալու գործում։ Ընդհանրապես մեր կենտրոնում էպիլեպսիան աշխատում ենք հիվանդություն չհամարել, քանի որ շատ հաճախ, գրագետ ախտորոշումն ու բուժումը կարող են հասարակությանը վերադարձնել բացարձակ առողջ մարդու, որը չպետք է սահմանափակի իր գործունեությունն ու շփումները զուտ հոգեբանական բարդույթների հետևանքով։
- Իսկ ի՞նչպիսին են կենտրոնի այսօրվա հնարավորություններն ու ծրագրերը։
- էպիլեպսիայի ախտորոշման ասպարեզում մեր կենտրոնը առաջատարն է տարածաշրջանում, քանի որ միակն է, որ համալրված է բացառիկ թվային սարքավորումներով։ Սա թույլ է տալիս ախտորոշել ամենադժվար և վիճելի դեպքերը, իսկ ինչպես մշտապես պետք է հիշի ցանկացած բժիշկ` յուրաքանչյուր դեպքի հետևում մարդկային ճակատագիր և կյանք է։ Բնական է, որ զարգացած երկրներում ախտորոշիչ կենտրոններն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ։ Սակայն զարգացման այս փուլում գտնվող երկրի համար մեր կենտրոնի գործիքային համալրվածությունը կարելի է լիովին բավարար համարել։
Դրա հետ միասին մենք չենք բավարարվում ձեռք բերվածով և ձգտում ենք անընդհատ առաջ շարժվել։ Կենտրոնում մշտապես կատարվում են գիտական հետազոտություններ։ Կատարված աշխատանքների արդյունքներից է էպիլեպսիայով հիվանդների վիրահատական բուժման եղանակների մշակումը, ինչի արդյունքում այսօր արդեն ունենք 12 վիրահատված հիվանդներ, որոնք գտնվում են մեր մշտական հսկողության տակ։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանը կունենա էպիլեպտոլոգիայի վիրաբուժական կենտրոն և կլրացնի առկա բացը, քանի որ կան բազմաթիվ հիվանդներ, որոնց դեղորայքային բուժումը անարդյունավետ է, և վիրահատական միջամտության սուր կարիք է զգացվում։ Մյուս թեման, որի շուրջը կենտրոնը աշխատանքներ է տանում, դա հղի կինը և էպիլեպսիան է։ Աշխատում ենք մանկաբարձ գինեկոլոգների հետ, որոնք, ցավոք, չունեն համապատասխան գիտելիքներ։ Պլանավորում ենք սեմինարներ անցկացնել Երևանի բոլոր ծննդատներում, որոնց ընթացքում մանրամասն կերպով կներկայացվի, թե ինչպես պետք է վարվել էպիլեպսիայով տառապող հիվանդների հղիությունը։
- Գիտեմ, որ ևս մեկ ծրագիր ուզում եք դպրոցներում անցկացնել։ Ի՞նչով է պայմանավորված Ձեր ընտրությունը։
- Իսկապես կա այդպիսի ծրագիր։ Նախ, անդրադառնալով վիճակագրական տվյալներին, պետք է նշել, որ հիվանդացությունը կազմում է 3 դեպք 100 000 բնակչի հաշվարկով։ Իսկ հիվանդությունը ի հայտ է գալիս մեծամասամբ հենց դպրոցական տարիքում, ինչով և պայմանավորված է մեր ընտրությունը։ Այսօր գրեթե ոչ մի ուսուցիչ չգիտի, թե նման խնդրի հանդիպելիս ինչ պետք է անի։ Ինչպես պետք է օգնի իր աշակերտին, ինչպիսի հոգեբանական խնդիրներ պետք է ձգտի լուծել։ Ցավոք, ունենք դեզադապտացիայի շատ սուր խնդիր։ Մեր հասարակության համար էպիլեպսիայով հիվանդները անընդունելի են, մասնավորապես ընտանիքի կազմավորման և մի շարք այլ հարցերում, ինչը ինքնաբերաբար հանգեցնում է ծանր հոգեբանական խնդիրների հենց հիվանդների մոտ։
Դեպքեր կան, երբ հիվանդներին թույլ չեն տալիս բուհերում սովորել։ Վստահ եմ, որ նման մտածելակերպի ձևավորման հիմքում ընկած է համապատասխան գիտելիքների բացակայությունը։ Մինչդեռ ներկա դրությամբ ունենք էպիլեպսիայով հիվանդ երիտասարդներ, որոնք սովորում են բժշկական համալսարանում, գտնվում են մեր հսկողության տակ և հասարակության լիարժեք անդամներ են, ինչպիսին և պետք է լինեն։
2004 թ. մենք որոշեցինք այս ծրագիրը սկսել երկրաշարժի գոտում, որտեղից 1988 թ. հետո հիվանդների հոսքը կտրուկ շատացել էր։ Առաջին վեցամսյա ծրագիրը անց ենք կացրել Սպիտակ քաղաքում, այնուհետև` Գյումրիում, այժմ արդեն պլանավորում ենք ծրագիրը անցկացնել Երևանում։ Այս ծրագրում կընդգրկվեն ուսուցիչները։ Ուսուցիչների ընտրությունը նույնպես պատահական չէ, քանի որ առաջին ծրագրերի ժամանակ փորձում էինք աշխատել հիվադների ծնողների, բարեկամների հետ։ Սակայն, հատկապես մարզերում, մարդիկ փորձում են թաքցնել իրենց երեխաների մոտ հիվանդության առկայությունը, ինչը և բերում է նման աշխատանքի անցկացման անհնարինության։ Իսկ ուսուցիչներն են, որ անմիջական շփման մեջ են և՛ երեխաների, և՛ նրանց ծնողների հետ, ու կարող են բավականին մեծ օգնություն ցուցաբերել համապատասխան գիտելիքների առկայության դեպքում։
Նախատեսված են 1,5 ժամ տևողությամբ դասախոսություններ, որոնք ընդգրկում են նաև սոցիալ-հոգեբանական հարցերի մի ողջ փաթեթ։ Կրթական նյութերը բավականին ծավալուն են և պարունակում են տեսանյութեր, որոնք դիտելիս շատ հաճախ մեր ուսուցիչները հիշում են, որ իրենց աշակերտների մոտ եղել են նման երևույթներ և, ցավոք սրտի, ժամանակին ճիշտ չեն մեկնաբանվել։ Ասեմ, որ ուսուցիչները մեծ պատրաստակամությամբ են մասնակցում նման սեմինարների` ձգտելով առավելագույնս օգտակար լինել հիվանդ երեխաներին։ Բացի այդ, մենք նաև տպագրում ենք կրթական նյութեր, որտեղ նկարագրված են, թե ինչ պետք է անել համապատասխան իրավիճակներում, ինչպես պետք է պահի իրեն էպիլեպսիայով հիվանդը խոհանոցում, լողասենյակում, ճանապարհորդելիս և այլն։ Այս կրթական նյութեը նույնպես տրվում են ուսուցիչներին, որոնք իրենց հերթին բաժանում են այս հարցով հետաքրքվող ծնողներին։ Կարծում եմ, որ մեր ամենամեծ նվաճումներից մեկը կլինի այն, որ բոլորը հասկանան և ընդունեն, որ էպիլեպսիայով տառապող երեխաները մյուսների հետ հավասար պետք է հաճախեն ընդհանուր կրթական հաստատություններ և չմեկուսացվեն հասարակությունից։
- Ծրագիրը բավականին ընդգրկուն է և, բնականաբար, բավականին մեծ ժամանակ ու ֆինանսական ներդրումներ են պահանջում։ Կա՞ն արդյոք այդպիսի ֆինանսական միջոցներ, և ո՞վքեր են տրամադրում։
- Այս ծրագրի իրականացման համար մենք ստացել ենք Նիդերլանդիայի դեսպանատան փոքր դրամաշնորհ։ Բացի այդ, մեզ աջակցելու պատրաստակամություն է հայտնել «Pliva» դեղագործական ընկերությունը, որի ուժերով կկազմակերպվի ողջ կրթական նյութի տպագրությունը։
Հուսով եմ` ինչպես և նախորդ ծրագրերը, այս մեկը նույնպես հաջողությամբ կիրագործվի և կծառայի մեր հասարակության առողջությանը։
Կարծում եմ, որ կենտրոնի անցած տպավորիչ ուղին, աշխատաձևն ու աշխատակիցների նվիրվածությունը հնարավորություն կտան մեզ մեր ամսագրի էջերում տեղադրել այս ծրագրի դրական արդյունքներն ու արձագանքները։ Միաժամանակ հույս ենք հայտնում, որ նման ծրագրեր կիրականացվեն նաև պետական հովանավորչությամբ։
es
24.09.2010
Կարդացեք նաև
Երդվում եմ Ապոլլոն բժշկի, Ասկլեպիի, Հիգիեայի և Պանակեայի անուններով, բոլոր աստվածներով ու աստվածուհիներով, նրանց վկա վերցնելով, իմ ուժերին ու ըմբռնումերին համապատասխան ազնվորեն կատարել...
Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքի, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության ևգրանցման, քանի որ...
Մեր ժողովրդի համար խորհրդանշական ամսթվերից մեկը` սեպտեմբերի 21-ը, Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) համար դարձավ կրկնակի տոնական, քանզի 2006 թ. հենց սեպտեմբերի 21-ին հրավիրված...
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...
2007 թ. հունվարի 19-ին հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, ՀՀ գլխավոր սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի...
Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս V դարի, ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում...
Վերջին 15 տարիների ընթացքում Երևան քաղաքի բնակիչները շատերիս համար անհասկանալի պատճառներով վարժվեցին այսպես կոչված «փողոցային առևտրի» առկայությանը քաղաքի գրեթե բոլոր հատվածներում...
Երեխայի համար բժի՛շկ հրավիրեք, եթե դուք չեք կարողանում պարզել որոշ ախտանիշների պատճառը, հիվանդությունը չի ստանում այն ընթացքը, որը դուք ակնկալում եք, կամ կորցնում եք իրավիճակի...
Մեր օրերի մարդու համար այս «անմարդկային» մտավոր և հուզական լարվածության պայմաններում վիտամինները կենսականորեն անհրաժեշտ են։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում B խմբի վիտամինները...
Որքան էլ տարօրինակ թվա, ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արևը։ Ահա թե ինչու ձմռանն առավել ուշադիր պետք է լինել մաշկի հանդեպ, քան ամռանը...
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ է ուտում և որքան։ Դեղագործներն ու դեղաբաններն ամենաշատն են տեղեկացված ինքնազգացողության վրա առողջ սննդի...
Ընկնելով մասնագիտական վերելքի, նյութական բարեկեցության ետևից` կանայք հետաձգում են իրենց կյանքի ամենակարևոր իրադարձությունը` երեխայի ծնունդը։ Իբր, դեռ կհասցնեն...
Անհիշելի ժամանակներից մարդիկ գիտեին սխտորի մասին ու գնահատում էին։ Այս բուժիչ հատկություններով բույսը ամենուր աճեցրել և օգտագործել են կենցաղային տարբեր նպատակներով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն