ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ
ծննդատուն
|
|
|
Տնօրեն |
Բուժ. գծով փոխտնօրեն |
Հասցե |
Հեռախոս
|
|
Էլ. հասցե |
|
Տաճատ Ասատուրյան |
|
|
Հասմիկ Սարգսյան |
|
|
Հր. Ներսիսյան փող., 7/2, 0014, Երևան
|
Տնօրենի ընդունարան |
|
+374 10 28 51 45 |
Ծննդատան ընդունարան |
|
+374 10 28 52 88 |
[email protected] |
|
|
|
|
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը» հիմնադրվել է 50-ական թվականներին։ Սկզբում գտնվել է 8-րդ բուժ միավորման կազմում ու ազգաբնակչությանը հայտնի է եղել որպես 8-րդ ծննդատուն և մինչ օրս հանդիսանում է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ պետական բուժհաստատությունը։
2016-2017թթ. Քաղաքապետարանի կողմից իրականացվել է ծննդատան հիմնովին, արդիական վերակառուցում, վերանորոգում և վերազինում։
03.05.2017թ. կայացել է ծննդատան հանդիսավոր վերաբացումը և այսօր այն գործում է որպես ինքնուրույն III մակարդակի բուժհաստատություն։
Ծննդատան արհեստավարժ, բարձրակարգ մասնագետների, հմուտ և հոգատար միջին բուժանձնակազմի շնորհիվ, ողջ ծավալով, իրականացվում է 24-ժամյա մանկաբարձա-գինեկոլոգիական և նեոնատալ բարձր մակարդակի բուժօգնություն, որին նպաստում են շուրջօրյա լաբորատոր և ֆունկցիոնալ ախտորոշումը, անեսթեզիոլոգիան և վերակենդանացումը, բոլոր նեղ մասնագետների խորհրդատվության ապահովումը։
|
|
|
Ծննդատանը բուժօգնությունը իրականացվում է հետևյալ բաժանմունքներում.
• Բարձր ռիսկի հղիների բաժանմունք • Ծննդաբերական բաժանմունք • Հետծննդյան բաժանմունք • Նեոնատոլոգիական ծառայություն • Գինեկոլոգիական բաժանմունք • Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք • Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն
|
|
Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ
|
Կարեն Բարսեղյան
|
+374 10 28 52 88 |
Մանկաբարձական ծառայության ղեկավար
|
Արմեն Բաղդասարյան
|
+374 10 28 52 88 |
Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի վարիչ
|
Նարեկ Չոբանյան
|
+374 99 54 55 85 |
Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ
|
Սվետլանա Հակոբյան
|
+374 91 45 35 75 |
Ծննդաբերական բաժանմունքի վարիչ |
Նանա Դանիելբեկ |
+374 91 33 51 21 |
|
Ծննդատունն ունի նորագույն օդափոխման համակարգ, ունի իր առանձին կաթսայատունը, որն ապահովում է տարվա ցուրտ ամիսներին բաժանմունքներում անհրաժեշտ ջերմային ռեժիմ ինչպես ծննդկանների, այնպես էլ նորածինների համար։ Գործում է սեփական թթվածնի կայանը, որից կենտրոնացված ձևով սնուցվում է ծննդատունը։
Ծննդատան հիվանդասենյակները նախատեսված են 2 կամ 3 անձի համար, լուսավոր են, գեղեցիկ, հարմարավետ կահավորված, ունեն իրենց սանհանգույցը՝ մշտական տաք և սառը ջրով, որոնք տրամադրվում են բացառապես անվճար։ Կան նաև վճարովի մեկսենյականոց և երկսենյականոց հիվանդասենյակներ։ Ծննդատունը գտնվում է կանաչապատ գոտում, որը հնարավորություն է ընձեռում բարձր ռիսկի հղիների բաժանմունքում գտնվող հղիներին, հակացուցումների բացակայությունների դեպքում, կատարել երեկոյան զբոսանք հարազատի ուղեկցությամբ:
|
|
|
Ծննդատան առավելություններից է նաև, որ այն գտնվում է 2 խոշոր բազմապրոֆիլ հիվանդանոցների և Արյունաբանական կենտրոնի ընդհանուր տարածքում և, պայմանագրային հիմունքներով, խիստ անհրաժեշտության դեպքում, ունի հնարավորություն օգտվել այդ հիվանդանոցների ողջ ներուժից:
Այսօր «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը» հանդիսանում է ինքնատիպ, յուրօրինակ, մայրաքաղաքի ժամանակակից և մրցունակ բժշկական կենտրոններից մեկը։
|
|
|
|
|
Կազմակերպության ստորաբաժանումները