Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ
 
                            ''...Ես իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը և համոզված եմ, որ այլ ասպարեզում չէի կարողանա աշխատել...'' Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ:
Հոդվածիս հերոսը` հոգեթերապևտ Հարություն Մինասյանը, շուրջ 30 տարի աշխատում է որպես հոգեբույժ։ Այդ տարիների ընթացքում նրա գործընկերներից շատերը` հատկապես երիտասարդ հոգեբույժները, չդիմանալով բնագավառի ցավալի վայրիվերումներին, թողեցին հոգեբուժությունը, իսկ ոմանք` բժշկությունն ընդհանրապես։ Հարություն Մինասյանը այն քչերից է, որոնք հավատարիմ մնացին իրենց կոչմանը «Դրա համար մի քանի պատճառներ կային, և պատմում է Մինասյանը, և նախ` ես իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը և երկրորդ` համոզված եմ, որ այլ ասպարեզում ես չէի կարողանա աշխատել»։ 90-ական թվականների դժվարությունները աստիճանաբար հաղթահարվում են, ու կարծես թե որոշակի կայունություն է նկատվում բժշկության ու բժշկագիտության բնագավառներում։ Սակայն գաղտնիք չէ, որ անցած տասնամյակներում առողջապահության ոլորտը, այդ թվում հոգեբուժությունը, իսկապես ունեցել է լուրջ կորուստներ։ Համենայն դեպս վիճակագրական տվյալները փաստում են, որ եթե 1988 թ. հանրապետությունում կար ավելի քան 300 հոգեբույժ, ապա հիմա նրանց թիվը չի գերազանցում 150-ը։ Եվ դա այն դեպքում, երբ վերջին 20 տարիների սոցիալ-քաղաքական ցնցումների արդյունքում էապես ավելացել է հոգեբույժների կարիքը։ Կադրային խնդիրը առավել նկատելի է հատկապես հեռավոր շրջաններում, որտեղ հիմնականում հոգեբույժի պարտականությունները դրված են նյարդաբանների վրա։ Այս և նմանատիպ փաստերը վաստակաշատ հոգեբույժի մշտական մտահոգություններից են։ Սակայն Մինասյան քաղաքացին ապրում է նաև այլ հոգսերով։ Նա դեռ ուսանողական տարիներից ակտիվ թղթակցել է «Ապագա բժիշկ» թերթին, իսկ բուհն ավարտելուց հետո նաև` «Ավանգարդ», «Երեկոյան Երևան» և այլ թերթերին։ Եվ սա ընդամենը ազատ ժամանակը ինչ-որ բանով լցնելու ցանկություն չէր։ Նա զգում էր, որ լուրջ ասելիք ունի նաև լրագրության և գրականության բնագավառում։
1990 թ. բացվում է բժշկական ուղղվածության «Նարեկ» թերթը, որի հիմնադիրները ֆինանսական մեծ ակնկալիքներ ունեին, սակայն դրանք չիրականացան։ Կարճ ժամանակ անց, երբ որոշվեց թերթը փակել, Միանսյանը իր վրա վերցրեց թերթի գործունեությունը շարունակելու պատասխանատվությունը։ Ավելի քան 9 տարի` մինչև 1999 թ., գերագույն ջանքերի գնով նրան հաջողվեց հրատարակել թերթը, իսկ ֆինանսական միջոցների սղության պատճառով թերթը փակելուց հետո նա անցավ բժշկական գիտելիքները ընթերցողին հասցնելու նոր ժանրի։ «Ես հասկացա, որ նույն գործունեությունը կարող եմ ծավալել` թերթի փոխարեն հրատարակելով գրքեր, որոնց համար պարտադիր չէ պարբերական բնույթը, և որոնք հեղինակին ավելի մեծ ժամանակային հնարավորություններ են ընձեռում։ Գրքերիս համար որպես հիմնական թեմատիկ ուղի ընտրեցի բժշկության պատմությունը։ Այն մեզանում շատ քիչ է ուսումնասիրված։ Եղած ուսումնասիրություններն էլ հիմնականում նվիրված են միջնադարյան բժշկությանը, մինչդեռ ասենք XVIII-XIX դարերի
|  |  | 
Ու քանի որ բժշկությունը կապված է կոնկրետ մարդկանց, կոնկրետ անձերի հետ, ապա, Մինասյանի կարծիքով, մենք պարտավոր ենք մոռացությունից փրկել հայ բժիշկների անունները, որոնք կերտել ու զարգացրել են մեր բժշկագիտությունը։ Հասկանալի է, որ նրա առաջին ուսումնասիրությունները նվիրված էին հայ հոգեբուժության պատմությանը։ Այսպես առաջացավ «Հայ հոգեբույժներ» կենսագրական բառարան ստեղծելու միտքը։ Ուսումնասիրությունները նրան տարան նաև այլ երկրների արխիվներ, և առաջին գրքին գրեթե զուգահեռ սկսվեց շարադրվել XVI-XIX դարերի լեհահայ բժիշկներին նվիրված գրքույկը։ Հետագայում Մինասյանը հանգամանորեն ուսումնասիրեց նաև Հունգարիայի հայ բժիշկների գործունեությունը, որը հանրությանը ներկայացրեց ոչ թե գրքի, այլ ծավալուն հոդվածի տեսքով։ Այնուհետև մեկը մյուսի հետևից լույս տեսան «Աշխարհի 100 հոգեբույժներ» գրքի երեք հատորները։ Բացի ակնառու բժիշկների կենսագրական տվյալներից` առաջին հատորում առանձին գլխով ներկայացված է Հայաստանում հոգեբուժության զարգացման պատմությունը։ Երկրորդ հատորում գրվում է Հայաստանում և արտերկրում հայկական հոգեբուժական հիմնարկների գործունեության ու ձեռքբերումների մասին։

 «Բնական է, որ աշխատանքիս ընթացքում ձեռքիս տակ էին հայտնվում նաև այլ բժիշկների մասին տվյալներ, որոնք հավաքում էի առանձին թղթապանակներում։ Ժամանակի ընթացքում ստացվեց այնպես, որ բավականին մեծ նյութ հավաքվեց հատկապես 1937 թ. բռնադատված հայ բժիշկների վերաբերյալ։ Արդյունքում լույս ընծայեցի «111 բռնադատված հայ բժիշկներ» գիրքը»։
«Բնական է, որ աշխատանքիս ընթացքում ձեռքիս տակ էին հայտնվում նաև այլ բժիշկների մասին տվյալներ, որոնք հավաքում էի առանձին թղթապանակներում։ Ժամանակի ընթացքում ստացվեց այնպես, որ բավականին մեծ նյութ հավաքվեց հատկապես 1937 թ. բռնադատված հայ բժիշկների վերաբերյալ։ Արդյունքում լույս ընծայեցի «111 բռնադատված հայ բժիշկներ» գիրքը»։
Այս արժեքավոր աշխատության տպագրությունից հետո կատարված ուսումնասիրությունների արդյունքում Մինասյանին հաջողվել է մոռացությունից փրկել ու մշակել ևս 300 բռնադատված բժիշկների կենսագրական տվյալներ։ Եվ այժմ նա պատրաստվում է հրատարակելու նոր գիրք, որը հավանաբար կունենա «400 բռնադատված հայ բժիշկներ» վերնագիրը։ Պատմությունը` պատմություն, բայց բժիշկ Հարություն Մինասյանը ապրում է նաև ներկայով, հետաքրքրվում աշխարհում կատարվող հոգեբուժական տարբեր ուսումնասիրություններով, և վերջերս լույս տեսավ նրա վեցերորդ գիրքը` «Հանրամատչելի հոգեբուժություն», որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև ոչ բժշկական կրթություն ունեցող ընթերցողների համար։ Մինասյանի ուսումնասիրությունները ամենօրյա են ու բազմազան։ Չցանկանալով նախապես բացահայտել բոլոր ծրագրային գաղտնիքները` նա նշում է միայն, որ առաջիկայում պատրաստվում է լույս ընծայել ևս հինգ գիրք, որոնց նյութերը հիմնականում պատրաստ են։
Ցանկացած լրագրող մի քանի րոպեից կհամոզվի, որ բժիշկ Մինասյանը հաճելի զրուցակից է, կենսուրախ, հումորով անձնավորություն, իսկական մտավորական։ Եվ իսկական մտավորականին բնորոշ համեստությամբ էլ խոսակցությունը անվերջ շեղում էր ոչ թե իր աշխատությունների կամ իր գործունեության, այլ նույն բնագավառում իր կարծիքով չափազանց արժեքավոր մենագրությունների հեղինակների կողմը։ Նա ոգևորությամբ էր խոսում Արսեն Հայիրյանի «Հայ բժիշկ գիտնականներ» գրքի, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի «Հայաստանի բժշկության պատմություն» հինգհատորյակի, Արծրուն Կծոյանի, Ռաֆայել Փարսադանյանի, Ստելլա Վարդանյանի և այլոց աշխատությունների մասին։ «Աշխարհում շատ քիչ ազգեր կան, որոնք կարող են հպարտանալ բժշկության պատմության վերաբերյալ նման կարգի աշխատանքների գոյությամբ», - ասում է զրուցակիցս։
Չնայած նշված հեղինակների հանդեպ ունեցած խորագույն հարգանքին` Մինասյանը նշում է, որ ինքը աշխատում է ոչ թե կրկնել նրանց, այլ լրացնել այն բացթողումները, որոնք ինչ-որ տեղ պարտադրված էին խորհրդային գաղափարախոսությամբ։ Այսպես` խորհրդային տարիներին մարդ անհատի դերը արհեստականորեն փոքրացվում էր։ Ճիշտ է, այդ տարիներին լույս են տեսել բժշկության պատմությանը նվիրված բազմաթիվ աշխատություններ, սակայն դրանցում արժևորվում էին ավելի շատ երևույթները, քան այդ երևույթը կերտողի` մարդ անհատի դերը։
«Հենց այդ բացը լրացնելու նպատակով էլ ես իմ աշխատություններում շեշտը դրել եմ անհատների կենսագրական տվյալների բացահայտման վրա»։
 Հարություն Մինասյանի գործունեության ոլորտներից մեկն էլ «Բժշկության թանգարանի» հիմնումն է։ Շատերի պես նա էլ մանկուց փորձել է նամականիշերի, մանրադրամների և այլ իրերի հավաքածուներ կազմել։
Սակայն ինստիտուտն ավարտելուց հետո վերջնականապես որոշել է լրջորեն զբաղվել բժշկության պատմության հետ կապված իրեր հավաքելով։ Ի դեպ, նմանատիպ որոշ իրեր արդեն կային նրանց տանը, որոնք դարձան հավաքածուի հիմքը։ Վերջինիս համալրմանը նպաստեց Խորհրդային Միության փլուզումից հետո ի հայտ եկած «վերնիսաժ» հասկացությունը, երբ վաճառքի էր հանվում գրեթե ամեն ինչ։

 «Յուրաքանչյուր շաբաթ ես այնտեղից ձեռք էի բերում հնամենի գործիքներ, արխիվներ, լուսանկարներ և այլ իրեր։ Այսօր իմ հավաքածուն ընդգրկում է շուրջ 30 000 ցուցանմուշ։ Դրանց մեջ կան բազմաթիվ պեղածո նյութեր, ազգագրական նյութեր, գրքեր, լուսանկարներ։ Մոտավորապես 80%-ը անմիջապես առընչվում է բժշկության հետ։ Բնական է, որ եկավ մի պահ, երբ իմ բնակարանը հավաքածուիս համար դարձավ չափազանց փոքր, և ես մեր հիմնարկի` «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի ադմինիստարացիային խնդրեցի թանգարան հիմնելու նպատակով տարածք հատկացնել։ 1998 թ. մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, տեղի ունեցավ թանգարանի բացումը։ Այս տարի պատրաստվում ենք նշել թանգարանի տասնամյակը»։
«Յուրաքանչյուր շաբաթ ես այնտեղից ձեռք էի բերում հնամենի գործիքներ, արխիվներ, լուսանկարներ և այլ իրեր։ Այսօր իմ հավաքածուն ընդգրկում է շուրջ 30 000 ցուցանմուշ։ Դրանց մեջ կան բազմաթիվ պեղածո նյութեր, ազգագրական նյութեր, գրքեր, լուսանկարներ։ Մոտավորապես 80%-ը անմիջապես առընչվում է բժշկության հետ։ Բնական է, որ եկավ մի պահ, երբ իմ բնակարանը հավաքածուիս համար դարձավ չափազանց փոքր, և ես մեր հիմնարկի` «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի ադմինիստարացիային խնդրեցի թանգարան հիմնելու նպատակով տարածք հատկացնել։ 1998 թ. մայիսի 18-ին` թանգարանների միջազգային օրը, տեղի ունեցավ թանգարանի բացումը։ Այս տարի պատրաստվում ենք նշել թանգարանի տասնամյակը»։
Մինասյանի հիմնած թանգարան են այցելում բժշկական համալսարանների ու ուսումնարանների բազմաթիվ ուսանողներ, դպրոցականներ։ Թանգարանը գրանցված է նաև Ռիգայի Ստրադինի անվան բժշկության պատմության թանգարանի էլեկտրոնային կայքում։
Բացի այդ` Մինասյանը ստեղծել է ևս մեկ կառույց, որը կոչվում է «Հայ կենսագիրների ակումբ», որտեղ միավորվել են տարբեր բնագավառներ ուսումնասիրող կենսագիրներ։ «Ասեմ, որ տվյալները երբեմն խաչվում են, և շատ դեպքերում մենք կարողանում ենք տվյալներ փոխանակել, ինչը օգնում է մեր ուսումնասիրություններին»։
Հոդվածը եզրափակելուց առաջ նշենք, որ աշխարհի շատ երկրներ ունեն բժշկության պատմության թանգարաններ, որոնց հիման վրա գործում են համանուն գիտահետազոտական ինստիտուտներ։ Հենց Հարություն Մինասյանի տվյալներով` նրանցից քչերն ունեն այնքան հարուստ բժշկագիտական պատմություն, որքան հայ ժողովուրդը, և այնքան մեծաքանակ թանգարանային նյութեր, որքան հաջողվել է հավաքել ընդամենը մեկ անհատի ջանքերով, և մի կերպ տեղավորել ընդամենը... մեկ սենյակում…
Կարծում ենք` ժամանակն է, որ այս ազգանվեր գործը ստանա պետական հովանավորություն և ունենա իր տրամաբանական զարգացումը։
 20.05.2008
20.05.2008                    Կարդացեք նաև
Դեղի` այլ ապրանքից տարբերակող առանձնահատկությունները պետություններին հարկադրել են ընդունել առանձին օրենք, սահմանել խիստ հսկողություն և ստեղծել դեղերի շրջանառության կարգավորման և դեղերի...
 25.05.2008
25.05.2008                                     
                                        
                                
                Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
 24.05.2008
24.05.2008                                     
                                        
                                
                Ինչպես ասում են` կա երկու նորություն` լավ և վատ։ Որի՞ց սկսեմ։ Սկսեմ լավից, որովհետև ավելի համառոտ է ու պարզ. «Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը» հաղորդումը տեղափոխվել է նոր և ավելի ընդարձակ...
 22.05.2008
22.05.2008                                     
                                        
                                
                Որո՞նք են հիմնական հուզական պահանջմունքները; Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը...
 21.05.2008
21.05.2008                                     
                                        
                                
                Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...
 19.05.2008
19.05.2008                                     
                                        
                                
                Պոռնոգրաֆիայի այսօր կարելի է հանդիպել ամենուր` ինտերնետում, հեռուստաեթերում, փոստում, բջջային հեռախոսներում, տեսաերիզներում։ Կարճ ասած` այն ցանկացած պահի կարող է հայտնվել Ձեր երեխայի ուշադրության կենտրոնում...
 18.05.2008
18.05.2008                                     
                                        
                                
                Դեղագործի աշխատանքը մեծ տոկունություն է պահանջում։ Դեղատան աշխատակցին կարելի է համեմատել տարածամրցորդի (ստայերի) հետ, քանզի ցուցափեղկերից պահանջվող դեղամիջոցները տանել-բերելու համար...
 16.05.2008
16.05.2008                                     
                                        
                                
                «INTUICIA» (լատիներենից intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ) բառը մեկնաբանվում է որպես բնական ճանապարհով որևէ բան ըմբռնելու կարողություն` առանց ապացույցների...
 15.05.2008
15.05.2008                                     
                                        
                                
                Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին...
 13.05.2008
13.05.2008                                     
                                        
                                
                Երեխայի լույս աշխարհ գալուն պես ծնողների միակ մտահոգությունն իրենց փոքրիկի առողջ, գեղեցիկ և խելացի լինելու մասին հոգ տանելն է։ Այդ իսկ պատճառով թե՛ ծնողների և թե՛ մանկաբույժների ուշադրությունը...
 12.05.2008
12.05.2008                                     
                                        
                                
                Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը...
 11.05.2008
11.05.2008                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
                                         
                                         
                                         
     
     
    