Առողջ ապրելակերպ Արքայանարինջ (արմավ) - Королек - Diaspyros
Արքայանարինջ լատիներենից (Diaspyros) թարգմանաբար նշանակում է` աստվածների սնունդ: Այսօրվա դրությամբ գոյություն ունի արմավի մոտ 500 տեսակ, իհարկե, մեզ հայտնի է մի քանիսը: Դրանց մեծ մասը աճում է արեւադարձային գոտում:
Արմավի պտուղները պարունակում են 25 տոկոս գլյուկոզա եւ սախարոզա, բացի այդ, նրա բաղադրության մեջ կա նաեւ C եւ P վիտամիններ, խնձորաթթու, կիտրոնաթթու, երկաթ, կալիում, կալցիում եւ այլն: Այդ պատճառով արմավն անփոխարինելի միրգ է համարվում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցողների համար:
Մրսածության եւ հազի դեպքում կարելի է 1 հասած արմավի հյութը խառնել 100 գ գոլ ջրին եւ ողողել բերանը: Բրոնխների լորձաթաղանթի բորբոքում ունեցող հիվանդների մոտ հազը կնվազի, եթե օրվա մեջ ուտեն 3-4 արմավի պտուղ: Արմավը նույնիսկ չորացնելու դեպքում իր օգտակար հատկությունները չի կորցնում, նրա մեջ պարունակվող մագնիումն ու յոդը պահպանվում են` կարգավորելով նյարդային համակարգի ու վահանագեղձի աշխատանքը:
Դիմադրողականությունը բարձրացնող շատ լավ խառնուրդ է 200-ական գրամ արմավի չիրը, ծիրանաչիրը, սալորաչիրը, չամիչը եւ ընկույզը: Այն նաեւ շատ լավ կոսմետիկ միջոց է համարվում, որը շատ լավ է կորյակներին: Դրա համար անհրաժեշտ է արմավի պտղամիսը եւ ձվի նախապես հարած դեղնուցը խառնել իրար ու քսել դեմքին: Այս դիմակը կարելի է պահել դեմքին 15-20 րոպե ու լվանալ ջրով:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս այս միրգն ուտել այն մարդկանց, որոնք շատ են աշխատում, քանի որ այն բարձրացնում է աշխատունակության մակարդակը: Չնայած արմավն օժտված է շատ օգտակար հատկություններով, այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել, քանի որ գլյուկոզայի քանակի պատճառով այն կարող է վնասել, օրինակ, դիաբետիկներին: Բացի այդ` մասնագետները զգուշացնում են, որ ոմանց մոտ այս պտուղը կարող է առաջացնել աղիների անանցանելիություն: Խորհուրդ չի տրվում նաեւ չարաշահել միրգը այն մարդկանց, ովքեր հաճախ փորկապություն են ունենում կամ վիրահատված ստամոքս ունեն:
Պետք է ասել նաեւ, որ արմավը շատ լավ միջոց է նոր առաջացող կնճիռների դեմ:
Աղբյուր։ 168 ժամ
Կարդացե′ք նաև.
Ամեն ինչ արմավի կամ արքայանարնջի մասին




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն