Երեխա Նորածինների մելենա
(ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՀԵՄՈՌԱԳԻԿ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ)
Նորածնային շրջանի արյունահոսական հիվանդության ամենատիպիկ արտահայտություններից է։ Այն բնորոշվում է նորածինների կղանքում, իսկ ավելի ծանր դեպքերում նաև փսխման զանգվածում արյան սև մակարդուկների առկայությամբ։ Կլինիկորեն մելենան արտահայտվում է հետևյալ կերպ:
Միանգամայն առողջ նորածինների կյանքի 2-4-րդ օրերին կղանքում և փսխման զանգվածում հայտնվում է արյուն։ Թեթև դեպքերում արյունահոսությունը միանվագ է կամ տևում է 1-3 օր։ Արյան կորուստը չի հասնում մեծ չափերի, սակավարյունության երևույթներն աննշան են, թրոմբոցիտների քանակը և արյան մակարդելիությունը գտնվում են նորմայի սահմաններում։
Ծանր ձևի ժամանակ արյունահոսությունը զգալի է։ Արյունը, գրեթե մշտապես, արտազատվում է հետանցքից, փսխումը համառ է և արյան մեծ քանակներ է պարունակում։ Երեխայի ընդհանուր վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակավարյունությունը հասնում է արտահայտված աստիճանի։ Թրոմբոցիտների քանակը նվազած է, բարձրացած է արյան մակարդելիությունը, իջած է 7-րդ գործոնի և արյան պլազմայի պրոթրոմբինի մակարդակը։ Արյունահոսության տևողությունը մեծացած է կամ գտնվում է նորմայի սահմաններում։
Մելենայի ավելի ուշ առաջացումը (երեխայի կյանքի 2-3-րդ շաբաթներում) կարող է պայմանավորվել այլ պատճառներով՝ սեպսիս, ծանր դեղնուկ, հեմոֆիլիա, բնածին սիֆիլիս և այլն։
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև կեղծ մելենայի հնարավորությունը, որի դեպքում կրծքով կերակրող մոր պտուկների ճեղքվածքների արյունը կարող է հայտնվել նորածնի ստամոքս-աղիքային տրակտում։
Տարբերակիչ ախտորոշման ժամանակ պետք է հաշվի առնվեն տարբեր բնույթի արյունահոսական համախտանիշները, որոնց մասին արդեն նշվեց։
Բուժումը։ կերակրում են կրծքի կաթով։ Ներքին ընդունման համար նշանակվում է վիկասոլ, B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու, ռուտին, կալցիումի քլորիդի կամ կալցիումի գլյուկոնատի 10%-անոց լուծույթ՝ թեյի գդալով։
Ծանր դեպքերում կատարվում Է ռեզուս-գործոնով համատեղելի միևնույն խմբի թարմ արյան փոխներարկում։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն