Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)

Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում

Հիմնական դեղեր գաղափարախոսությունից` գործնական կիրառում

Դեղային ազգային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումն է։ Համաշխարհային դեղագործական շուկայում դեղերի թիվն օրեցօր ավելանում է։

 

Նույնիսկ զարգացած երկրները հաճախ ի վիճակի չեն բնակչությանն ապահովելու շրջանառվող դեղերի տեսականու ամբողջ ծավալով։ Այդ պատճառով աշխարհի շատ երկրներում առողջապահության համաշխարհային կազմակերպության (ահկ) առաջարկով կյանքի է կոչվել հիմնական դեղերի գաղափարախոսությունը, որն ուղղված է դեղերի մատչելիության բարձրացմանը, նպատակային կիրառմանը և առողջապահական ծախսերի նվազեցմանը՝ սահմանափակ թվով և ծախսարդյունավետ դեղերի կիրառման միջոցով։

 

Հիմնական են այն դեղերը, որոնք ապահովում են երկրում առավել տարածված հիվանդությունների և առողջությանը սպառնացող վիճակների կանխարգելումն ու բուժումը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե մի քանի հազար, այլ ընդամենը` 250-350 դեղ։ 224 հիմնական դեղ պարունակող առաջին մոդելային ցանկը ԱՀԿ առաջարկել է 1977 թ., որը թարմացվում է յուրաքանաչյուր երկու տարին մեկ։ ԱՀԿ 191 անդամ պետություններից 156-ը ունեն Հիմնական դեղերի ազգային ցանկեր։ Հայաստանում առաջին հիմնական դեղերի ցանկը մշակվել է 1992 թ.` ԱՀԿ երաշխավորությունների հիման վրա, իսկ 1998 թ. ընդունված «Դեղերի մասին» ՀՀ օրենքով վերջնականապես ամրագրվել է ՀՀ կառավարության որդեգրած Հիմնական դեղերի քաղաքականությունը (հոդված 18)։ Օրենքով սահմանվում է, որ Հայաuտանի Հանրապետությունում բնակչությանը երաշխավորվում է հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի առկայությունը և դրանց մատչելիությունը։ ՀՀ կառավարության որոշմամբ Հիմնական դեղերի ցանկը հաստատում է առողջապահության նախարարությունը` դեղաբանական խորհրդի երաշխավորությունների հիման վրա։ Այսօր գործում է 2007 թ. մայիսի 16-ին ՀՀ ԱՆ 854-Ն հրամանով հաստատված Հիմնական դեղերի ցանկը։

 

Հիմնական դեղերի ընտրությունը.

 

Հիմնական դեղերի ցանկը կազմելիս հաշվի են առնվում հետևյալ գործոնները.

 

  • դեղերի արդյունավետությունը, անվտանգությունն ու որակը,

  • դեղերի ծախսարդյունավետությունը,

  • հանրապետությունում հիվանդացության և մահացության ցուցանիշները,

  • առավել տարածված հիվանդությունների կառուցվածքը,

  • տնտեսական, ժառանգական և ժողովրդագրական տվյալները,

  • առողջապահական կազմակերպությունների կառուցվածքը,

  • առողջապահության համակարգի մասնագետների պատրաստվածության մակարդակն ու փորձը։

 

Հիմնական դեղերի ցանկի մեջ ներառվում են միայն այն դեղերը, որոնց արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատվել են հավաստի տվյալներով։ Դեղերի տնտեսական մատչելիությունը գնահատելիս հիմնվում են դեղատնտեսագիտական վերլուծության արդյունքների վրա` հաշվի առնելով ոչ թե դեղի մեկ փաթեթի, այլ` ամբողջ բուժման կուրսի արժեքը։ Ցանկում դեղերը նշվում են միջազգային համընդհանուր (գեներիկ) անվանումներով։ Ըստ հիմնական դեղերի ընտրության ԱՀԿ պահանջների` հիմնական դեղերի մեծ մասը պետք է պարունակի միայն մեկ ակտիվ բաղադրատարր։ Համակցված դեղերն ընդգրկվում են ցանկում, երբ դրանց բուժական արդյունավետությունը մեկ դեղանյութ պարունակող այլ դեղի համեմատությամբ ունի շոշափելի առավելություն։

 

Հիմնական դեղերի ցանկը սերտորեն փոխկապված է բուժման օպտիմալ սխեմաների հետ, որոնք հիմք են հանդիսանում ցանկի ձևավորման և վերանայման համար։

 

Հիմնական դեղերի հայեցակարգը ամենևին չի բացառում այլ դեղերի կիրառման հնարավորությունը, պարզապես վկայում է, որ բնակչության մեծամասնության կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է մասնագետների և կառավարության ուշադրությունը սևեռել հատկապես այդ դեղերին` որպես առավել ծախսարդյունավետ դեղերի, պետական ֆինանսական միջոցները ուղղել այդ դեղերով ապահովմանը։

 

Հիմնական դեղերի կիրառման ոլորտները.

 

  • դեղերի գների փոխհատուցում,

  • պետական գնումներ,

  • տեղական արտադրության զարգացում,

  • մարդասիրական օգնության կառավարում,

  • դեղաբուժության սխեմաների կազմում,

  • առողջապահական ծախսերի հաշվարկներ։

 

Մեր երկրում, սկսած 2005 թ., ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալական խմբերի մեջ ընդգրկված անձանց համար և որոշ հիվանդությունների դեպքում պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվում են դեղեր, որոնք նշանակվում են ՀՀ հիմնական դեղերի ցանկից։

 

Հիմնական դեղերի մասին առողջապահական ոլորտի մասնագետներին հավաստի տեղեկատվությամբ ապահովելու նպատակով դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից մշակվում և հրատարակվում է հիմնական դեղերի դեղաբանական և դեղաբուժական հատկանիշների նկարագրությունների ժողովածու` Ազգային դեղամատյան։ Առաջին դեղամատյանը ԱՀԿ աջակցությամբ մեր կենտրոնում մշակվել և հրատարակվել է 1997 թ., ակադեմիկոս Է. Գաբրիելյանի և պրոֆ. Է. Ամրոյանի խմբագրությամբ։ 2006 թ. և 2008 թ. հրատարակվել են «Հայկական Ազգային Դեղամատյանի» վերամշակված, արդիականացված ռուսերեն և հայերեն տարբերակները։ Դեղամատյանը, որը ներառում է 294 դեղանուն, հիմնվում է ԱՀԿ դեղամատյանի 1-ին և 2-րդ հրատարակությունների, բրիտանական և մի շարք այլ երկրների դեղամատյանների վրա։ Դեղերի մասին տեղեկություններն ընտրվել են հավաստի և նորագույն աղբյուրներից վերցրած փաստերի մանրազնին քննության և քննադատական արժևորման արդյունքում։

 

Դեղամատյանի սկզբում ներկայացված են հետևյալ ընդհանուր հոդվածները.

 

  • «Դեղերի կողմնակի ազդեցությունները»,

  • «Թունավորումների անհապաղ բուժումը»,

  • «Դեղատոմս գրելու կարգը»։

 

Օգտվողները տվյալ դեղի մասին անհրաժեշտ տեղեկություն կարող են ստանալ ինչպես դեղանվանումների, այնպես էլ՝ հիվանդությունների ցանկերից։ Յուրաքանչյուր դեղահոդված ներառում է հետևյալ բաժինները.

 

  • Դեղի անունը,

  • Դեղաբանական ազդեցությունը,

  • Դեղակինետիկան,

  • Ցուցումները,

  • Դեղաչափը,

  • Կողմնակի ազդեցությունները,

  • Հակացուցումները,

  • Նախազգուշացումները,

  • Դեղային փոխազդեցությունները:

 

Գերդեղաչափումը։ Դեղամատյանի վերջում հավելվածների տեսքով ներկայացվում են դեղանշանակումների առանձնահատկությունները` հետևալ հոդվածներով.

 

  • «Հղիություն»,

  • «Կրծքով կերակրում»,

  • «Լյարդային անբավարարություն»,

  • «Երիկամային անբավարարություն»։

 

Տեղեկատուն հիմնական դեղերի գաղափարախոսության արմատավորման կարևոր լծակներից մեկն է և մեծապես կնպաստի դեղերի արդյունավետ կիրառմանը հանրապետությունում։

Հեղինակ. Լիլիթ Ղազարյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 9-10-2008 (14)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դանիել Հովսեփյան
Դանիել Հովսեփյան

2008-ին կլրանար հանրապետության առողջապահության բնագավառի անխոնջ նվիրյալ, Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի քաջարի մարտիկ և Բեռլինի գրոհի մասնակից Դանիել Կարապետի Հովսեփյանի...

Հայ բժիշկերի կյանքից
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում
Բժշկական ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանում

Հայկական բժշկական ասոցիացիան, շարունակելով առողջապահական համակարգում բարեփոխումներին նվիրված միջոցառումների շարքը, 2008 թ. սեպտեմբերի 17-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էրատո»...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում Միջոցառումներ
Հակածխախոտային ծրագիրը Հայաստանում

Ովքեր հետևում են Հայաստանում ընթացող հակածխախոտային ծրագրի զարգացումներին, կհիշեն, որ 2004 և 2006 թ.թ. մեր երկիրը մասնակցեց միջազգային «Quit&Win» արշավին։...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման խնդիրներ
Երեխաների հոգեկան առողջության պահպանման  խնդիրներ

Երեխաների հոգեկան առողջության պահպանման համար անհրաժեշտ է բարձրացնել երեխաների հոգեկան առողջության իրազեկումը, և շատ կարևոր նախապայման է` սովորել հասկանալ այն ազդանշանները....

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Անտոն Սուրյան
Անտոն Սուրյան

Ճարտարագետ, գյուտարար, զինագործ, դեղագործ, բժիշկ, համաճարակաբան, բարերար Անտոն Հովսեփի Սուրյանը ծնվել է մոտավորապես 1539թ., ենթադրաբար՝ Սիրիայում։ Հիշատակվում է նաև

Հայ բժիշկերի կյանքից
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Բժիշկ-արվեստագետ
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...
Իմպուլսիվ անհատականություն. թեստ` թու՞յլ, թե՞ ուժեղ, հուզակա՞ն, թե՞ զուսպ...

Ըստ տարածված կարծիքի` կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ։ Զգանցմունքների ու հույզերի ազդեցության ներքո մենք կարող ենք չկշռադատված արարքների դիմել։ Նման դեպքերում ուժեղ սեռի ներկայացուցիչները...

Թեստեր Ես
Չբերություն - Լուծվող խնդիր
Չբերություն  - Լուծվող խնդիր

Չբերության խնդիրն իր յուրահատուկ տեղն ունի բժշկության մեջ։ Լինելով և՛ բժշկական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիր, ազդում է զույգի հոգեբանական վիճակի, ինչպես նաև` երկրի ժողովրդագրական...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Երկաթ
Երկաթ

Երկաթն աուտոգեն միացությունների այն բաղադրիչ մասն է, որն ապահովում է թթվածնի կամ էներգիայի փոխանցումը։ Կարմիր հեմոգլոբինի կենտրոնական ատոմը երկաթն է։ Եթե երկաթը կապակցված է հեմոգլոբինին...

Վիտամիններ և միներալներ
Գույնի զգացողությունը
Գույնի զգացողությունը

Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, որ կապույտ երկնքին կամ կապույտ ծովի ալիքներին երկար նայելիս մեր հոգուն հանգստություն եվ խաղաղություն է իջնում, տերևների և խոտի հյութալի կանաչը...

Հոգեկան առողջություն Թեստեր Ես
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ
Ապրում ենք, որ աշխատե՞նք... Թեստ. այրվելու համախտանիշ

Ես ունեմ հետաքրքիր աշխատանք։ Դեռ մի քանի ամիս առաջ ես բառացիորեն «այրվում էի» իմ աշխատատեղում։ Բայց ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ «ձեռքիցս վայր ընկնում», ամեն ինչ ազդում է նյարդերիս վրա...

Թեստեր Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ