Երեխա Հիպոֆիզային գաճաճություն
Հիվանդությունը պայմանավորված է վաղ մանկական և մանկապատանեկան տարիքում հիպոֆիզի առաջնային բլթի աճի և գոնադոտրոպ հորմոնների թերարտադրությամբ։ Հասակի աճին և սեռական զարգացմանը նպաստում են նաև վահանագեղձը և մակերիկամների հորմոններն ու ենթատեսաթմբի ֆունկցիան: Գաճաճ է համարվում 130 սմ-ից ցածր տղամարդկանց և 120 սմ-ից ցածր կանանց հասակը։
Մանկական տարիքի գաճաճության պատճառները բավական շատ են։ Տարբերում են նանիզմի նախնական (պրեմորդիալ), ներզատական, ուղեղահիպոֆիզային, դիստրոֆիկ և խառը ձևերը։ Հիպոֆիզային գաճաճությանն ախտահատուկ է նանիզմի և սեռական ինֆանտիլիզմի համակցումը։ Ընդհանրապես գաճաճությունը կարող է լինել կմախքի բնականոն զարգացման, սնուցման, կենտրոնական նյարդային և ներզատական համակարգերի գործունեության, նյութափոխանակության պրոցեսների խանգարումների, ինչպես նաև վարակների և ինտոքսիկացիաների հետևանքով։
Պաթոգենեզը։ Հիպոֆիզային գաճաճության ամենահիմնական պատճառը հիպոֆիզում մշակվող և ներզատվող աճի հորմոնի խիստ պակասումն է և այդ հորմոնի հանդեպ ծայրամասային հյուսվածքների զգայունության անկումը։ Նման վիճակ կարող է զարգանալ ենթատեսաթումբն ախտահարող ուղեղի ցանկացած ուռուցք, վնասվածք կամ բորբոքում։
Կլինիկան։ Հիպոֆիզային գաճաճները մինչև 3 տարեկանը զարգանում են նորմալ, այնուհետև արգելակվում է ոսկրերի աճը և ոսկրացման գոտիները երկար ժամանակ մնում են բաց։ Բնորոշ է մարմնի մանկական համաչափությունն ու սեռական թերզարգացումը, մաշկի անժամանակ արտահայտվող կնճիռները։ Այո երեխաները մտավորապես լինում են նորմալ, իսկ սեռականապես ի վիճակի չեն բեղմնավորելու կամ հղիանալու։ Բացակայում են սեռական զարգացման երկրորդային նշանները, չափից ավելի փոքր են սեռական գեղձերը։ Աղջիկների արգանդը և կրծքագեղձերը գրեթե զարգացած չեն։ Ուռուցքի բացակայության դեպքում թրքական թամբի կողմից ռենտգենաբանական փոփոխություններ չեն լինում։
Ախտորոշելիս չպետք է անտեսել երեխայի նախածննդյան և ետծննդյան անամնեզը և կոնստիտուցիոնալ գործոնը։ Գրականության մեջ հիշատակվող, այսպես կոչվող, նախնական (պրիմորդիալ) նանիզմին բնորոշ էմիայն գաճաճությունը, առանց ներզատական համակարգի որևէ փոփոխության։ Թիրեոգենային բնույթի գաճաճներն ունեն կրետինիզմին և հիպոթիրեոզին բնորոշ ախտանիշներ։
Բուժումը։ Նշանակում են անաբոլիկ ստերոիդներ, թիրեոիդին, խորիոնային գոնադոտրոպին, սոմատոտրոպ կամ աճի հորմոն։ Վերջինիս 4 սրսկումից հետո արյան մեջ չէսթերացված ճարպաթթուների և կետոնային մարմնիկների ավելացումը վկայում է հորմոնի ակտիվ ազդեցության մասին։ Աճի հորմոնը պետք է նշանակել երկարատև՝ 1-2 տարի տևողությամբ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն