ԷԼԵՆ-ՆԱՐԵ
ծննդօգնության կենտրոն
|
|
|
|
|
|
|
|
ԷԼԵՆ-ՆԱՐԵ ծննդօգնության կենտրոնը գործում է հոկտեմբերի 1-ից 2011թ.` ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա։ Ծննդատունը բաղկացած է մանկաբարձական, նորածնային, գինեկոլոգիական, անեսթեզիայի և վերակենդանացման բաժանմունքներից, որոնք հագեցած են ժամանակակից, նորագույն և արդիական բուժսարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բուժսպասարկման բարձր որակ։
Ծննդատանն ունի փորձառու, բանիմաց, տարբեր երկրներում վերապատրաստված, բարձր որակավորում ունեցող, կայացած մասնագետներից բաղկացած թիմ, որում յուրաքանչյուր աշխատակից իր գործի նվիրյալն է և սիրում է իր աշխատանքը։
|
|
|
|
Ծննդօգնությունը մեզ մոտ անվճար է` պետպատվերի շրջանակներում։ |
Հասցե. Անդրանիկի 2ա/1 |
Հեռախոս. +374-10 74 49 03 |
Գլխ. բժիշկ. Գրիգորյան Արմեն |
|
|
Ինչպես արդեն նշվեց, ծննդօգնության հետ կապված բոլոր ծառայությունները, այդ թվում` կեսարյան հատմամբ վիրահատությունները, անվճար են։ Դրանք իրականացվում են պետպատվերի շրջանակներում։ Վճարովի ծառայությունների մեջ մտնում են գինեկոլոգիական բոլոր վիրահատություններն ու միջամտությունները։ Այդուհանդերձ, սոցիալական որոշ խմբերի համար տրամադրվում է գինեկոլոգիական անվճար ծառայություն։
|
|
Ծննդատանն առկա բոլոր բաժանմունքները հագեցած են ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ կատարվում է նաև սոնոգրաֆիկ հետազոտություն, ինչն իրականացվում է դոպլերի առկայությամբ, 4Դ համակարգ ունեցող սոնոգրաֆիկ սարքավորման շնորհիվ։ Այն թույլ է տալիս մանրամասն դիտարկել պտղի կառուցվածքը, նրա սնուցումն ու ընդհանուր վիճակը։
|
|
Կազմակերպության ստորաբաժանումները