Ախտանիշներ Սեռական ցանկություն
Մարդու սեքսուալության հիմնական դրսևորումներն են սեռական ցանկությունը, սեռական գրգռումը և հեշտանքը (էյակուլյացիան)։
Սեռական ցանկությունը կամ լիբիդոն զգացողություն է, որը բարձրացնում է անձի ընկալունակությունը սեռական ապրումների և զգայությունների նկատմամբ և մղում է նրան սեռական ակտիվության։
Սեռական ցանկության ակտիվացման ժամանակ անձը զգում է ներքին սեռական գրգռվածություն, առաջանում են անորոշ գենիտալ զգայություններ, հետաքրքրություն է ի հայտ գալիս սեռական կյանքի շուրջ, անձը «տրամադրվում է» դեպի սեռական կյանքը կամ, պատկերավոր ասած` կորցնում է իր ներքին հանգիստը։ Հիշյալ զգացողությունները դադարում են սեռական բավարարումից հետո, երբ անձը վերագտնում է իր հանգիստը։
Սեռական ցանկության առաջացումը կապված է ուղեղային կենտրոնների ակտիվացման հետ։ Եթե ուղեղային կենտրոնները ակտիվ չեն կամ գտնվում են արգելակող մեխանիզմների ազդեցության տակ, ապա անձը հետաքրքրված չէ էրոտիկ թեմաներով, նա կարծես կորցնում է իր «սեռական ախորժակը» կամ պարզապես դառնում է ասեքսուալ։
Ալբերտ Մոլլը, որ մենագրական հետազոտություն է նվիրել այս ֆենոմենին, լիբիդոյի կազմում տարբերում է երկու բաղադրիչ` հպվելու մղում, որը դրդում է այլ անձի հետ ֆիզիկական (գրկախառնություններ, համբույրներ) ու հոգևոր շփման և թուլանալու, հանգստանալու մղում, որի հետևանքով սեռական օրգաններում տեղի են ունենում վազոմոտոր և մկանային գործընթացներ, որոնք հաջորդում են էյակուլյացիային` տղամարդկանց մոտ և հեշտանքին` երկու սեռերի մոտ։
Տե'ս նաև Սեռական ցանկություն
Հեղինակ` Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր` Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն` sexology.am




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն