Ախտանիշներ էրեկցիա
Տղամարդու էրեկցիան բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով։
Էրեկցիան  ամենահասարակ, ամենակայուն և  միևնույն ժամանակ ամենախոցելի սեքսուալ  դրսևորումն է տղամարդու մոտ։  Հասարակ ասելով նկատի է առնվում էրեկցիայի  առաջացման համար անհրաժեշտ  անատոմոֆիզիոլոգիական կառուցվածքային միավորների  փոքր քանակը և  հիմնականում պերիֆերիկ կառույցների մասնակցությունը  (ողնուղեղային,  հարողնուղեղային և առպատային վեգետատիվ հանգույցներ), որոնք  մեծապես  օժտված են գործունեության ինքնուրույնությամբ, այսինքն անկախ են  արտաքին  միջավայրի ազդակներից։ Էրեկցիայի նշանակալից կայունությունը, որը   վերաբերում է օրգանական բնույթի վնասակար ազդակներին, պայմանավորված է   նրանով, որ այն ֆիլոգենետիկ տեսանկյունից ամենահին և հետևաբար ամենահուսալի   կառուցվածքների վրա է հիմնված։ Այդ պատճառով օնտոգենեզի ընթացքում   էրեկցիան սեռական ամենաառաջին դրսևորումն է, որ կարելի է հայտնաբերել   նույնիսկ պտղի մոտ` ներարգանդային զարգացման ընթացքում։ Էրեկցիայի   խոցելիությունը վերաբերում է հոգեբանական գործոններին և հատկապես արգելակող   հույզերին։ Էրեկցիան առավել խոցելի է այն տղամարդկանց մոտ, որոնց   պատկերացումներում էրեկցիային վերագրվում է առնականության և տղամարդկային   արժանապատվության ֆետիշացված նշանակություն (ֆալոսյան կուլտ)։
Էրեկցիան  առաջանում և պահպանվում է  բարդ ֆիզիոլոգիական մեխանիզմների շնորհիվ, որոնք  ուժեղացնում են  զարկերակային արյան հոսքը դեպի առնանդամ և դժվարացնում  երակային հետհոսը։  Սեռական օրգանների արյունամատակարարումը ունի 2  առանձնահատկություն, որոնք  մեծ դեր են խաղում սեռական ֆունկցիայի  իրականացման ժամանակ, հատկապես  տղամարդու մոտ։ Առաջին առանձնահատկությունն  այն է, որ, ի տարբերություն  այլ օրգանների արյունամատակարարման, սեռական  օրգաններում մեկ v. dorsalis  penis-ը ուղեկցվում է երկու aa. dorsales  penis-ներով։ Հանգիստ վիճակում  առնանդամի զարկերակները գտնվում են  պարուրված վիճակում, որն անհայտանում է  էրեկցիայի ընթացքում։
Մյուս  առանձնահատկությունը  զարկերակների ներսային մակերեսին գտնվող երկայնաձիգ  տեղակայված հարթ  մկանային գոյացություններն են, այսպես կոչված Էբների  բարձիկները։ Հանգիստ  վիճակում, առնանդամի զարկերակները և Էբների բարձիկները  գտնվում են կծկված  վիճակում և նեղացնում են զարկերակն այնպես, որ արյան  համար անցանելի է  մնում միայն մի նեղ՝ ճեղքաձև բացվածք։ Էրեկցիայի ժամանակ  զարկերակների և  Էբների բարձիկների մկանային թուլացումը բերում է  վերջիններիս տափակեցմանը,  և զարկերակը լայնորեն բացվում է։ Հայտնաբերված է,  որ Էբների բարձիկները  գերազանցապես տեղակայված են corpora cavernosi  penis-ի զարկերակներում` ի  տարբերություն corpus cavernosum urethrae-ի  զարկերակների։

նկ. 5 Առնանդամի զարկերակը` Էբների «բարձիկով» կծկման տարբեր աստիճաններում ԼՄ - լայնական մկանունք, ՇՄ – շրջանաձև մկանունք.
Նմանատիպ կառուցվածքով և ֆունկցիայով են օժտված և v. dorsalis penisը և v. profunda penis-ը, որոնք կծկվելով փակում են վենուլաներից արյան հոսքի ճանապարհը։
Անոթների  վերոնշյալ կառուցվածքային  առանձնահատկությունները բարենպաստ պայմաններ են  ստեղծում գենիտալիաների  արյունամատակարարման արագ փոփոխությունների համար։  Դրան մեծամասամբ  նպաստում է նաև այն, որ ի տարբերություն այլ օրգանների,  գենիտալիաների  արյունամատակարարումը կարգավորվում է ոչ միայն ներհոսի, այլ  նաև արտահոսի  հատվածում։
Էրեկցիայի  ժամանակ առնանդամը ոչ  միայն մեծանում է իր չափերով, այլ նաև իր  բարձրագույն կետին հասնելիս ձեռք  է բերում առավելագույն պնդություն։ Ինչպես  հայտնի է, առնանդամի  անատոմիական կառուցվածքում տարբերում են երկու  կավերնոզ մարմիններ  (corpora cavernosi penis) և միզուկի սպոնգիոզ մարմին  (corpus spongiosum  s. cavernosum urethrae), որը առջևում լայնանալով վեր է  ածվում առնանդամի  գլխիկի (glans penis)։

նկ. 6 Առնանդամը լայնական կտրվածքով
Առնանդամի կավերնոզ և սպոնգիոզ մարմինների հյուսվածքային տարբերությունների հետևանքով էրեկցիայի ժամանակ, նույնիսկ դրա բարձրագույն պահին, պնդանում են միայն կավերնոզ մարմինները, մինչդեռ սպոնգիոզ մարմինը և հետևաբար առնանդամի գլխիկը պահպանում են իրենց փափկությունը (դրանով կանխվում է կնոջ սեռական ուղիների վնասումը ֆրիկցիաների ժամանակ)։

նկ. 7 Տղամարդու սեռական գրգռման փուլ
Հետաքրքիր է այն փաստը, որ եթե համեմատենք արյան ճնշումը կավերնոզ մարմիններում և աորտայում, ապա կտեսնենք, որ կավերնոզ մարմիններում արյան ճնշման ավելի ցածր մակարդակի պարագայում դրանք իրենց պնդությամբ գերազանցում են աորտային։ Դա պայմանավորված է փապարային մարմինների հատուկ կառուցվածքով, որը կարելի է բիոմեխանիկայի տեսանկյունից անկրկնելի և եզակի երևույթ համարել։ Առնանդամը սնող զարկերակը, մտնելով կավերնոզ մարմիններ, այնուհետև ճյուղավորվում է մանր զարկերակների, որոնք ի վերջո բացվում են փապարայաին խորշիկներում։
Արյունատար անոթների  լայնացումը  իրականանում է պարասիմպաթիկ նյարդային համակարգի  մասնակցությամբ։ Սեռական  գրգռման ժամանակ էրեկցիայի ողնուղեղային  կենտրոններից պարասիմպաթիկ  գրգիռներ են հասնում առնանդամի զարկերակներ։  Պարասիմպաթիկ նյարդային  մեդիատոր ացետիլխոլինը, ակտիվացնելով  NO-սինթետազան, բերում է NO-ի  քանակության աճի, որն իր հերթին հատուկ  միացություն առաջացնելով`  ակտիվացնում է մկանի ցիտոզոլային   գուանիլատցիկլազան։ Վերջինս բերում է  ցիկլիկ գուանոզինմոնոֆոսֆատի սինթեզի,  որը պրոտեինկինազների միջոցով գործի  է դնում ակտին-միոզին համակարգի  ֆոսֆորացումը, բացում է Ca2+ -ի  խողովակները և իջեցնում է Ca2+ -ի  ցիտոզոլային քանակը՝ առաջացնելով մկանի  ռելաքսացիա։
Աղյուսակ 1. Էրեկցիայի առաջացման փուլերը
| 
 Էրեկցիայի առաջացման հիմնական էտապները 
  | 
| 
 Սեռական գրգռում ↓ NO-ի ձերբազատում, ց-ԳՄՖ ավելացում (ց-ԳՄՖ-ի քայքայումը ֆոսֆոդիեսթերազ-5-ով) ↓ ↓  | 

նկ. 8 Էրեկցիայի առաջացման ց-ԳՄՖ-կախյալ մեխանիզմը
Էրեկցիայի առաջացման գործում NO-ի և ց-ԳՄՖ-ի առաջատար դերի բացահայտումը բերեց մի շարք դեղամիջոցների սինթեզին, որոնք ի վիճակի են ավելացնելու ներբջջային ց-ԳՄՖ-ի քանակությունը։ Դրանք NO-դոնորներն են (Na–ի նիտրոպրուսիդ, նիտրոգլիցերին) և ֆոսֆոդիեսթերազ-5-ի ինհիբիտորները։ Առնանդամի հարթ մկանների թուլացում կարող է առաջանալ նաև ց-ԱՄՖկ ախյալ մեխանիզմներով։ Կան դեղամիջոցներ, որ ազդում են այս վերջին մեխանիզմով, օրինակ՝ պրոստագլանդին E1-ը։ Երակային հետհոսքի դժվարացման պատճառները դեռ լիովին բացահայտված չեն։ Հնարավոր է, որ դեր են խաղում երակների անմիջական կծկման մեխանիզմները, այլ հիպոթեզի համաձայն` գործի է դրվում երակներում առկա փականային համակարգը, և վերջապես` լցվող փապարային փորշիկները մեխանիկական ճնշում գործադրելով երակների վրա, պարզապես խոչընդոտում են երակային արյան հետհոսը։

նկ. 9 Էրեկցիայի մեխանիզմը
Էրեկցիայի  պահին փապարային  մարմինները գտնվում են թուլացած վիճակում, արյունը ազատ  լցվում է  խորշիկներ և փքելով դրանք` սեղմում դրենավորող երակները՝ կարծես  ծուղակի  մեջ առնելով կուտակված արյունը։
Էրեկցիան  պարասիմպաթիկ ռեակցիա է,  թեև կան որոշակի փաստեր, որ վկայում են էրեկցիայի  առաջացման  մեխանիզմներում սիմպաթիկ գրգիռների մասնակցության մասին։  Հնարավոր է  սիմպաթիկ այս մեխանիզմների մասնակցությունը երակային հետհոսքի  կարգավորման  գործում։ Այնուհանդերձ, հայտնի է, որ սուր սիմպաթիկ  հակազդումը, որ  դիտվում է օրինակ վախի ժամանակ, ակնթարթորեն անհետացնում է  էրեկցիան՝  դատարկելով լրացուցիչ արյան քանակությունը։
Էրեկցիայի  առաջացումը կարգավորվում է  հատուկ նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներով։  Լինելով ողնուղեղային  ռեֆլեքս, որի կենտրոնները գտնվում են ողնուղեղում,  էրեկցիան մեծապես  գտնվում է գլխուղեղի կառավարման ներքո։ Վերջինս  կոորդինացնում է հոգեկան և  զգայական ներգործությունները և հանդիսանում է  էրեկցիայի հոգեբանական  ամրապնդման կամ արգելակման կենսաբանական հիմքը։
Էրեկցիայի  ողնուղեղային երկու  կենտրոններից վերինը միջնորդում է հոգե-էրոտիկ  ազդակները, իսկ ստորինը՝  տակտիլ ներգործությունները։ Այդ պատճառով  ռեֆլեկտոր էրեկցիա կարելի է  առաջացնել առնանդամի անմիջական տակտիլ գրգռման  միջոցով, այդ թվում  ողնուղեղի վերսրբանայինվնասումների դեպքում։ Եվ  ընդհակառակը, միայն  սեռական երևակայությունների կամ մյուս զգայարաններից  եկող գրգիռների  միջոցով նույնպես կարելի է հասնել էրեկցիայի։
Տարբերում են ոչ ադեկվատ (սպոնտան) և ադեկվատ էրեկցիա։
Սպոնտան   էրեկցիան դրսևորվում է դեռևս զարգացման վաղ փուլերում և պայմանավորված է   էրեկցիայի սպինալ կենտրոնների գրգռմամբ։ Սպոնտան էրեկցիաներն առաջանում են   արտաքին սեռական օրգանների անմիջական գրգռման ժամանակ, կոնքի խոռոչի   կանգային երևույթների հետևանքով` առանց բարձրագույն կեղևային կենտրոնների   մասնակցության։
Հասուն տղամարդու  մոտ սպոնտան  էրեկցիաներ լինում են միայն քնի ժամանակ, առավոտյան  արթնանալիս,  աբստինենցիայի դեպքում։ Այդպիսի էրեկցիաների բացակայությունը  խոսում է  կարգավորիչ նյարդաանոթային մեխանիզմների օրգանական վնասման մասին։
Ադեկվատ էրեկցիան առաջանում է սեքսուալ գրգռման ժամանակ` էրեկցիայի բարձրագույն կեղևային կենտրոնների մասնակցությամբ։
Քանի  որ էրեկցիան անոթային ռեակցիա  է, հասկանալի է, որ դրա առաջացման համար  կարևոր է նաև անոթների վիճակը,  դրանց անցանելիությունը, էլաստիկությունը։
Տղամարդու սեռական գրգռման գործում դեր են խաղում էրոգեն գոտիները։

նկ. 10 Տղամարդու էրոգեն գոտիներ
Տարբերում են գենիտալ և էքստրագենիտալ էրոգեն գոտիներ։ Ի տարբերություն կանանց, տղամարդու սեքսուալ գրգռման համար հիմնական և ծանրակշիռ դերը պատկանում է գենիտալ էրոգեն գոտիներին։
Տե'ս նաև ՍԵռական գրգռում
Հեղինակ` Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
 Աղբյուր` Կլինիկական սեքսոլոգիա
 Տեղեկատվություն` sexology.am
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ