Ախտանիշներ Լյուբրիկացիա
Կանանց սեռական գրգռումը, որի հիմնական արտահայտությունը հեշտոցի խոնավացումն է, իր էությամբ կոմպլեմենտար է առնանդամի էրեկցիային։ Ի հայտ են գալիս այնպիսի փոփոխություններ, որոնք պատրաստում են կանացի գենիտալիաները պրկված առնանդամի մուտք գործելուն։ Բացի հեշտոցի խոնավացումից, որը հեշտացնում և հաճույքաբեր է դարձնում ֆրիկցիոն փուլը, սեռական գրգռման ժամանակ տեղի է ունենում հեշտոցի փխրունացում, էլաստիկության աճ և ծավալային տարողության մեծացում՝ ի հաշիվ հեշտոցի հետին երկու երրորդի երկարացման։ Այս ամենը նպաստում է մեծացած և պնդացած առնանդամի մուտքին և ազատ շարժումներին հեշտոցում։
Սեռական գրգռումը կանանց մոտ նույնպես պայմանավորված է գենիտալիաների անոթային լայնացման պարասիմպաթիկ ռեֆլեքսով։
Զարկերակային   արյան ներհոսի ուժեղացման շնորհիվ անոթներում ստեղծվում է արյան բարձր   ճնշում, որի տակ տեղի է ունենում պլազմայի տրանսուդացիա դեպի հեշտոցի   լուսանցք։ Արյան ներհոսի ուժեղացմամբ է պայմանավորված նաև արտաքին սեռական   օրգանների՝ ծլիկի, մեծ և փոքր ամոթաշրթերի, ինչպես նաև ողջ հեշտոցային   գլանակի փքումը, չափերի զգալի մեծացումը։ Դա
ուղեկցվում է նաև գույնի   զգալի փոփոխությամբ։ Եթե հանգիստ վիճակում գենիտալիաների մակերեսը աչքի է   ընկնում բաց վարդագույն երանգով, ապա գրգռման ժամանակ այն ձեռք է բերում ալ   կարմիր գունավորում։

նկ. 11 Կնոջ սեռական գրգռման փուլը
Սեռական գրգռման ժամանակ մեծ  ամոթաշրթերում  տեղակայված Բարտոլինյան գեղձերը արտադրում են փոքր  քանակությամբ լորձային  արտադրուկ, որի ֆիզիոլոգիական նշանակությունը  հեշտոցամուտքի խոնավացումն է և  ինտրոիտուսի հեշտացումը։
Պլատոյի ֆազայում սեռական գրգռման աճի  հետ  փոքր ամոթաշրթերը ձեռք են բերում  կարմրամանուշակագույն երանգ։  Հեշտոցի  արտաքին երրորդականում առաջանում է օրգաստիկ օղը` լորձաթաղանթի  հաստացումից  գոյացած բարձիկը, որն ամուր գրկում է առնանդամը։ Ըստ էության,  օրգաստիկ  օղակի ձևավորմամբ է պայմանավորված հեշտանքի ռեֆլեքսի  թողարկումը։

նկ. 12 Պլատո
Լյուբրիկացիան ուղեկցում է ողջ գրգռման փուլը, երբեմն, նույնիսկ, շարունակվելով հեշտանքի փուլից հետո, որը մուլտիօրգաստիկ կանանց բնորոշ հատկանիշ է։ Սովորաբար հեշտանքից հետո այն արագ հետ է զարգանում, քանի որ հեշտոցի լորձաթաղանթի անոթները օժտված են երկկողմանի թափանցելիությամբ։
Որոշ կանանց մոտ  լյուբրիկացիան  այնքան ուժեղ է արտահայտված, հատկապես նախաօրգաստիկ  շրջանում, որ այն  տպավորությունն է ստեղծվում, թե հեշտանքի ժամանակ տեղի է  ունենում հեղուկի  արտաժայթքում։ Իրականում, ոչ մի նմանատիպ բան էլ տեղի չի  ունենում։  Օրգաստիկ կծկումների ժամանակ լորձային արտադրություն կարող է  արտազատվել  միզուկից՝ հարմիզուկային գեղձերի ակտիվ գործունեության շնորհիվ։   Տուբոալվեոլյար այս գեղձերը, որ բացվում են միզուկի մեջ, համարվում են   տղամարդու շագանակագեղձի գեղձային հատվածի ռուդիմենտար անալոգը կանանց մոտ։
Կանանց  սեռական գրգռումը կառավարող  ողնուղեղային և բարձրագույն կեղևային  կենտրոնները դեռ հստակորեն  տարբերակված չեն, սակայն ելնելով օնտոգենետիկ  զարգացման նմանությունից,  կարելի է ենթադրել, որ դրանք համընկնում են  տղամարդու համանման  կենտրոններին։
նկ. 13 Պարաուրետրալ գեղձեր
Կանանց  սեքսուալությանը բնորոշ է այն  երևույթը, որ միևնույն գրգիռը տարբեր  իրավիճակներում կարող է տարբեր  ռեակցիա առաջացնել։ Այսպես, եթե կիսամերկ  պարողի մարմինը ներկայացման  ժամանակ առաջացնում է զուտ էսթետիկ  զգացողություններ, ապա ինտիմ  պայմաններում այն կարող է սեռական գրգռում  առաջացնել։ Միևնույն  օրինաչափությունը գործում է նաև տակտիլ գրգիռների  համար։ Որոշ հեղինակներ  կարծում են, որ գոյություն ունեն հատուկ  սեռազգացողության ընկալիչներ՝  գենիտալային մարմիններ՝ սեռական տակտիլ  գրգիռների ընկալման համար։ Սակայն  ինտիմ իրավիճակից դուրս, օրինակ`  գինեկոլոգիական հետազոտության ժամանակ,  դրանք սեռական գրգռում չեն  առաջացնում։ Այսպիսով, կնոջ մոտ սեռական  գրգռում առաջանալու համար հարկավոր  է, որ սեռական գրգիռներին տրվի  էրոտիզացնող նշանակություն, ինչը վկայում է  կեղևային կենտրոնների  մասնակցության մասին։

նկ. 14 Կնոջ էրոգեն գոտիներ
Բացի  այդ, կնոջ մարմնի տարբեր մասեր  տարբեր զգայունակությամբ են օժտված սեռական  գրգիռների նկատմամբ։ Դա թույլ է  տալիս որոշ հեղինակների առանձնացնելու  այսպես կոչված էրոգեն գոտիներ,  որոնց գրգռումը հիմնականում բերում է  սեռական գրգռման արագ և կայուն աճի։
Տարբերում են գենիտալ և   էքստրագենիտալ էրոգեն գոտիներ։ Վերջիններս կնոջ սեռական կյանքում խաղում են   ավելի մեծ դեր, քան գենիտալ գոտիները, ի տարբերություն տղամարդկանց,  որոնց  մոտ գործում է հակառակ օրինաչափությունը։ Գենիտալ էրոգեն գոտիներն  են  ծլիկը, փոքր ամոթաշրթերը, հեշտոցամուտքը, հեշտոցի արտաքին մեկ երրորդի   առաջային պատը՝ այսպես կոչված G-գոտին, արգանդի վզիկը։ Գենիտալ էրոգեն   գոտիների նշանակությունը ունիվերսալ է, այսինքն ընդհանուր է բոլոր կանանց   համար, ինչը չի կարելի ասել էքստրագենիտալ էրոգեն գոտիների մասին, որոնք   աչքի են ընկնում խիստ անհատական բնույթով և դինամիկ փոփոխությամբ։
Ա.Մ.  Սվյադոշչը տարբերում է նաև  առաջնային և երկրորդային էրոգեն գոտիներ՝  ելնելով դրանց ֆունկցիոնալ  նշանակությունից։ Եթե առաջնային էրոգեն գոտիների  գրգռումը ստեղծում է  ընդհանուր հուզաէրոտիկ տրամադրվածություն, ապա  երկրորդայինների գրգռումը  տանում է հեշտանքի։ Երկրորդային էրոգեն գոտիների տեղակայումը պայմանավորում  է հեշտոցային, ծլիկային և խառը հեշտանքների գոյությունը։
Հեղինակ` Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
 Աղբյուր` Կլինիկական սեքսոլոգիա
 Տեղեկատվություն` sexology.am
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ