«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը իր գործունեությունը ծավալել է 2005 թվականից` կատարելով ախտորոշում մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա և ուլտրաձայնային հետազոտման մեթոդներով:
Կենտրոնում աշխատող բժիշկները ունեն 20-ամյա մասնագիտական փորձ: Ավելորդ չէ նշել, որ բժշկական գծով տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` Արամ Քոչարյանը մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության հիմնադիրն է Հայաստանում: Հիվանդների ընդունումը և կադրերի պատրաստումն այդ բնագավառում նա սկսել է դեռ 1966 թվականից:
Հաջողությամբ զարգացնելով իր գործունեությունը` 2008թվականին կենտրոնը նաև ներմուծել է բազմաշերտ սպիրալային կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԲՍԿՏ) հետազոտման մեթոդը` արագ նվաճելով առաջատար դիրք ծառայության այս ոլորտում ևս: Հատկապես մեծ պահանջարկ ունի կենտրոնի կողմից կատարվող բազմաշերտ սպիրալային կոմպյուտերային անգիոգրաֆիա հետազոտությունը:
Շարունակելով բարելավել հաճախորդների սպասարկման որակը և պայմանները` 2011 թվականին Կենտրոնը Մոսկովյան 13 հասցեից տեղափոխվել է նորակառույց մասնագիտացված շինություն, որը գտնվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում. Պարույր Սևակ 5/7 հասցեով:
Բարեկարգ և հարմարավետ շինությունը հնարավորություն ընձեռնեց կենտրոնին 2012 թ. ներդնել ուլտրաձայնային հետազոտման ևս մեկ մեթոդ` անոթների դուպլեքսային սկանավորում:
Ինչքան էլ հաստատուն քայլերով առաջ գնա բժշկությունը, նրա կարևոր հատվածը ախտորոշումն է: Ճառագայթային ախտորոշման մագնիսական-ռեզոնանսային մեթոդն իր տեսակով եզակի է և գործնականորեն չունի հավասարը կենտրոնական նյարդային, ոսկրա-մկանային համակարգերի, ողնաշարի և ներքին այլ օրգանների հիվանդությունների հետազոտման մեջ: ժամանակակից ախտորոշման այս և այլ մեթոդներ է առաջարկում «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնը, որի առիթով մենք զրուցեցինք ընկերության բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ:
– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել «Ուլտրաիմիջինգի» ստեղծման գաղափարը:
Ներկայումս «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնում գործում են հետազոտման հետևյալ մեթոդները.
մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա
համակարգչային տոմոգրաֆիա
Ուլտրաձայնային ախտորոշում, այդ թվում` անոթների դուպլեքս հետազոտություն
Կենտրոնը պարբերաբար համալրվում է նորագույն սարքավորումներով, բժիշկները վերապատրաստվում են արտերկրում` մշտապես բարձր պահելով մասնագիտական որակավորումը: Ժամանակակից սարքավորումների և պրոֆեսիոնալ բժիշկների համադրության շնորհիվ «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հաճախորդներին ապահովում է բարձրորակ ծառայություններով: