Ախտանիշներ Դեռեալիզացիա
Ընկալումների փսիխոսենսոր խանգարումների տարատեսակ են: Օբյեկտիվ իրականության կամ առանձին պատկերների աղավաղված ընկալումն է ժամանակի, տարածության, ձևի, չափի, երանգավորման մեջ։ Այս խանգարումների ժամանակ իրական աշխարհը հիվանդներին թվում է անբնական, անիրական, օտարացած, խամրած, անկենդան կամ էլ վառ երանգավորված, հատուկ իմաստավորված։ Ժամանակը հիվանդների համար ընթանում է դանդաղ կամ շատ արագ, երբեմն այն կանգ է առնում։ Առարկաները, իրերը, մարդիկ տարածության մեջ «տեղավորվում են» անհամաչափ, փոփոխված, մոտ կամ հեռու, մեծ կամ փոքր։ Նկատվում է, այսպես կոչված, «տարածքային ագնոզիա», հիվանդներն ապակողմնորոշված են տեղանքում կամ ուղղակի չեն ճանաչում քաջածանոթ վայրերը։
Դեռեալիզացիոն բնույթի խանգարումները, սովորաբար, զուգորդվում են շփոթվածությամբ, զարմանքով, տարակուսանքով, անօգնական վիճակով, տագնապով և վախով։ Ընդ որում, իրականության ճիշտ գնահատումը պահպանվում է, պահպանվում են նաև աղավաղված ընկալումների հանդեպ քննադատական վերաբերմունքը, դրանց գիտակցումը։ Սա հիվանդին մղում է պայքարելու և հաղթահարելու այդ վիճակները։ Բավականին հաճախ դեռեալիզացիան ընթանում է դեպերսոնալիզացիայի հետ մեկտեղ։
Դեպերսոնալիզացիոն և դեռեալիզացիոն խանգարումների շարքին են դասվում նաև այնպիսի երևույթներ, ինչպեսիք են`
- կեղծ ճանաչման կամ Կապգրի ախտանիշը, որն ունի երկու տարբերակ՝ դրական երկվորյակի ախտանիշ, երբ անծանոթ մարդն ընկալվում է որպես ծանոթ, և բացասական եկվորյակի ախտանիշ, երբ ծանոթ մարդիկ հիվանդին թվում են անծանոթ,
- Deja-vu (նախկինում տեսած)՝ անծանոթ տեղանքում, բնակավայրում, իրավիճակում առաջանում է մի զգացողություն, կարծես այդ ամենն արդեն եղել է,
- Jamais-vu (երբեք չտեսած)՝ լավ ծանոթ տեղանքում, բնակավայրում, իրավիճակում առաջանում է զգացողություն, որ այդ ամենն երբեք չի եղել և տեսնում ես առաջին անգամ,
- Deja-entendu (նախկինում լսած)՝ առաջին անգամ լսած բովանդակությունը, միտքը թվում է ծանոթ, երբևէ լսած։
Դիտվում են այս բնույթի մի շարք խանգարումներ՝ երբեք չլսած, նախկինում վերապրած կամ երբեմն չվերապրած։ Չնայած, հարկ է նշել, որ թվարկված խանգարումների դասումն այս շարքին, բավականին վիճելի է։ Այստեղ էական է հատկապես գիտակցության դերը։
Դեռեալիզացիոն բնույթի եզակի խանգարումներ կարող են լինել նաև առողջ մարդկանց մոտ։ Դրանք ախտորոշիչ նշանակություն չունեն։ Այս հոգեախտաբանական վիճակները հիմնականում դիտվում են տարբեր հոգեկան հիվանդությունների շրջանակներում՝ շիզոֆրենիայի, գլխուղեղի օրգանական հիվանդությունների, աֆեկտիվ (դեպրեսիվ) խանգարումների ժամանակ։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն