Ախտանիշներ Սեռական կոնստիտուցիա
«Կոնստիտուցիա» ասելով հասկանում են օրգանիզմի ֆունկցիոնալ և մորֆոլոգիական առանձնահատկությունները, որոնք ձևավորվում են ժառանգական և ձեռքբերովի հատկանիշների հիման վրա և պայմանավորում են նրա ռեակտիվությունը։
«Սեռական կոնստիտուցիա» ասելով հասկանում են կայուն կենսաբանական հատկանիշների համալիր, որը ձևավորվում է ժառանգական գործոնների և զարգացման պրենատալ և վաղ օնտոգենեզի շրջաններում արտաքին միջավայրի պայմանների հիման վրա։ Սեռական կոնստիտուցիան լիմիտավորում է անհատական սեռական պահանջը սեռական ակտիվության որոշակի մակարդակի վրա և բնութագրում է պաթոգեն գործոնների հանդեպ դիմադրողականությունը, որոնք ունեն ընտրողականություն հենց սեռական ոլորտի հանդեպ։
Սեռական կոնստիտուցիան, լինելով ընդհանուր կոնստիտուցիայի մի մասը միայն, միևնույն ժամանակ ունի իր առանձնահատկությունները։
Սեռական կոնստիտուցիայի որոշման համալիր գնահատականը տրվում է` ելնելով ստորև բերվող սեռական կոնստիտուցիայի որոշման վեկտորային աղյուսակներից (տես աղյուսակ 2 և 3)։
Սեռական կոնստիտուցիան արտացոլում է սոմատիկ-կենսաբանական պրեմորբիդը և ունի հետևյալ նշանակությունը.
- Այն հնարավորություն է տալիս գնահատել կոպուլյատիվ ցիկլի նյարդահումորալ բաղադրիչի նախնական վիճակը։ Այդ գնահատականի գործնական նշանակությունն այն է, որ պրեմորբիդ նյարդահումորալ վիճակը հանդիսանում է սոմատիկ-կենսաբանական կոնստիտուցիոնալ ֆոն ցանկացած ձևի սեռական խանգարման համար, իսկ պուբերտատ զարգացման ուշացումները և աններդաշնակությունները ամենահաճախ հանդիպող սեքսուալ համախտանիշներից են։
- Աղյուսակի միջոցով հնարավոր է տարբերակել ախտաբանական վիճակները, որոնք թեև արտաքնապես նույնն են, բայց ըստ էության խորապես տարբերվում են։ Այսպես, հնարավոր է տարբերակել պուբերտատ զարգացման ուշացումը պուբերտատի դրսևորումների արգելակումից։
- Աղյուսակի օգտագործումը հնարավորություն է տալիս իրականացնել սահմանային վիճակների տարբերակիչ ախտորոշում, որոնք ընկած են թվացյալ սեռական խանգարումների սահմանին մոտ։
- Աղյուսակը հնարավորություն է տալիս խորհուրդներ տալ՝ ելնելով օբյեկտիվ չափանիշներից։ Օրինակ, սեռական կյանքի ընտրված ռեժիմի և անհատական հնարավորությունների համապատասխանության վերաբերյալ։
Աղյուսակ 2
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՆՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ
Վեկտորներ | Կոնստիտուցիա |
||||||||
թույլ | միջին | ուժեղ | |||||||
1. Լիբիդոյի արթնացում (տարիքը) | 17 և ուշ | 16 | 15 | 14 | 13 | 12 | 11 | 10 | 9 և վաղ |
2. Առաջին սերմնաժայթքում (տարիքը) | 19 և ուշ | 17-18 | 16 | 15 | 14 | 13 | 12 | 11 | 10 և վաղ |
3. Տրոխանտեր ինդեքս (հասակի հարաբերությունը ոտքերի երկարությանը) | < 1.85 | 1.86-1.89 | 1.90- 1.91 | 1.92- 1.94 | 1.95-1.96 | 1.97- 1.98 | 1.99 | 2.0 | > 2.0 |
4. Ցայլքի մազակալում | Եզակի աղվամազեր | Կանացի տիպի | Հակում դեպի կանացի տիպը | Տղամարդու տիպ | Տղամարդու տիպով, հիպերտրիխոզ | ||||
5. Առավելագույն էքսցես, սերմնաժայթքումների թիվը | 0 | 2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 և ավելի |
6. ՊՖՌ-ի հաստատում ամուսնությունից հետո (տարիներ) |
- |
մեղրամիս | 1 |
2-3 | 4-5 | 6-10 | 11-19 | 20-29 | 30 և ավելի |
7. ՊՖՌ-ի հաստատման բացարձակ տարիք | - |
մինչև 22 | 23-26 |
27-31 |
32-36 |
37-40 |
41-45 |
46-50 |
51 ևավելի |
Աղյուսակ 3
ԿՆՈՋ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՆՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ
Վեկտորներ | |||||
Թույլ | |||||
I. Դաշտանային ֆունկցիա |
Առաջին դաշտանի տարիքը |
17 և ուշ | 16 |
15 |
|
Կանոնավորությունը |
Ամենոռեա կամ հազվադեպ դաշտաններ | Դաշտանային ցիկլի երկարատև խանգարումներ առանց արտաքին տեսանելի ազդեցությունների | Խանգարումները միայն արտաքին անբարենպաստ պայմանների դեպքում (հոգեէմոցիոնալ, սոմատիկ, դեղորայքային) |
||
II. Մանկածնման ֆունկցիան |
Ազատ սեռական կյանքով ապրելու դեպքում հղիանալու տարին | - |
10 տարի և ավել | 3-9 տարի | |
Հղիության ընթացքը |
- |
Ինքնաբեր վիժումներ, հղիության պաթոլոգիա, մեռելածնություն |
հղիության ընդհատման վտանգ, հղիության տոքսիկոզներ |
||
III. Տրոխանտեր ինդեքս |
1.88 | 1.89–1.93 | 1.94–1.96 | ||
IV. Անութափոսերի և ցայլքի մազակալում | A0P0 | A1P1 | A2P2 | ||
V. Էրոտիկ լիբիդոյի արթնացում (տարիքը) | ≥17 | 15–16 | 14 | ||
VI. Հեշտանք | Առաջին հեշտանքը | Բացարձակ տարիքը | - |
≥35 | 31–34 |
Ժամանակը՝ Կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո |
- |
10 տարի | 3–9 տարի | ||
50-100% հեշտանք | Բացարձակ տարիք | - |
40 |
35 |
|
Ժամանակը՝ կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո | - |
10–15 տարի | 5–9 տարի |
Կոնստիտուցիա | |||||
Միջին | ՈՒժեղ | Պաթոլոգիա և հազվադեպ կենստիտուցիոնալ տարբերակներ | |||
14 | 13 | 12 | 11 | 10 | 9 և ավելի վաղ |
Արտաքին արտահայտված անբարենպաստ պայմանների դեպքում էպիզոդիկ, կարճատև խանգարումներ |
Կանոնավոր, առանց պաթոլոգիայի | Մենստրուալ ֆունկցիայի խանգարումներ | |||
1-2 տարի | 3-6 ամիս | 1-3 ամիս | Անգամ հակաբեղմնավորիչների ֆոնի վրա | - |
|
Թեթև ընթացող հղիության տոքսիկոզներ | Նորմալ ընթացք |
- |
|||
1.94–1.96 | 1.99 | 2.0 | 2.01–2.02 | 2.03–2.04 | ≥2.05 |
կանացի տիպով A3P3 | տղամ. հակում | տղամ. տիպ | տղամ. Տիպ հիպերտրիխոզով (հիրսուտիզմ) | ||
13 |
12 |
11 |
10 |
9 |
8 և ավելի վաղ |
26–30 | 21–25 | 18–20 | 15–17 | 12–14 | 11 և ավելի վաղ |
1–2 տարի | 6–11 ամիս | 2–5 ամիս | 1 ամիս | Կանոնավոր սեռական կյանք սկսելուց առաջ | Մինչև սեռական կյանքը |
30 |
25 |
20 |
19 |
18–16 | 15 և ավելի վաղ |
3–4 տարի | 1–2 տարի | 6–11 ամիս | 2–5 ամիս | 1 ամիս | Հենց սեռական կյանքի սկզբից |
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն