Ախտանիշներ Ձեռնաշարժություն
Գոյություն ունեն ձեռնաշարժության (մաստուրբացիայի ) տարբեր տեսակներ և ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ պաթոգենետիկ նշանակություն սեքսոլոգիայում
- ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիա,
 - վաղ նախապուբերտատային,
 - դեռահասային տարիքի հիպերսեքսուալության,
 - վիկար (փոխարինիչ),
 - պերսևերատոր-օբսեսիվ,
 - ընդօրինակված։
 
Պուբերտատ շրջանին բնորոշ ձեռնաշարժությունը պատանեկան հիպերսեքսուալության դրսևորումներից է, որի հիմքում ընկած է բիոսոցիալ աններդաշնակությունը, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքերով` գոյություն ունի սեռական և սոցիալ հասունացումների տարանջատում՝ երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալապես և իրավաբանորեն իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրև փոխարինիչ տարբերակ՝ փոքր-ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որը ստեղծվում է կենսաբանական պահանջը ադեկվատ ճանապարհով բավարարելու անհնարինության հետևանքով։
Այստեղ հարկ ենք համարում կանգ առնել ձեռնաշարժության մյուս ձևերի նկարագրության վրա, քանի որ դրանք կլինիկական տեսանկյունից կարևոր նշանակություն են ներկայացնում։ Վասիլչենկոն տարբերում է ձեռնաշարժության հետևյալ ձևերը՝
Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ո՛չ սերմնաժայթքումով, ո՛չ էլ հեշտանքով։
Վաղ նախապուբերտատային մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները։ Բնորոշ է համարվում սերմնաժայթքման և հեշտանքի միջև դիսոցիացիայի երևույթը՝ հեշտանք առանց սերմնաժայթքման կամ հակառակը։ Սովորաբար սեռական հասունացման հետ այս դիսոցիացիան անցնում է։
Վիկար մաստուրբացիան դրսևորվում է կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո սեռական աբստինենցիայի մեջ հայտնվելու ժամանակ։
Պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիան բնորոշվում է կպչունության հատկանիշով։ Եթե ձեռնաշարժության վերոնշյալ բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում կամ իրենց տեղը զիջում են այլ տեսակին, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում այն իրականացվում է սեռական ցանկության, էրեկցիայի և հեշտանքի բացակայության պայմաններում։ Հիվանդը ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի հարկադրող պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ ամենևին դրա կարիքը չունի։
Ընդօրինակված մաստուրբացիան բնորոշվում է  նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։  Սովորաբար դրա  պատճառը սեռապես ավելի հասուն և հատկապես դեռահասային  հիպերսեքսուալության  մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է և նրանց  կողմից ճնշման  չենթարկվելը։
Ֆրուստրացիոն և ընդօրինակված  մաստուրբացիաները համարվում  են պսևդոմաստուրբացիա, որոնք պահանջում են ոչ  թե բուժական, այլ  դաստիարակչական միջոցառումներ։
Պատանեկան հիպերսեքսուալության և վիկար տիպերը համարվում են ֆիզիոլոգիական։
Օբսեսիվ  մաստուրբացիան ախտաբանական  է, այն համարվում է սիմպտոմատիկ և պահանջում է  բուժական միջոցառումների  կիրառում` ուղղված այն առաջացնող պատճառների դեմ։
Նախապուբերտատային  ձեռնաշարժությունը  կարող է դիտվել իբրև ընդօրինակված ձեռնաշարժության մի  տարատեսակ, բայց  կարող է և վաղաժամ սեռական զարգացման հետևանք լինել՝  պայմանավորված  նյարդային համակարգի ռեզիդուալ օրգանական ախտահարումներով։
Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտարկվող ձեռնաշարժությանը, ապա, հոգեվերլուծաբանների մեկնաբանությամբ` դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որն ուղղված է հաճույքի ձեռքբերմանը և ինքնաբացահայտմանը։ Իսկ Վասիլչենկոն համարում է, որ դա երեխայի հուզական մեկուսացման հետևանք է, ծնողների կողմից անուշադրության մատնված լինելու արդյունք։
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ