Հասցե
|
Հայաստան, 0014, Երևան, Արաբկիր վարչական շրջան, փող. Մամիկոնյանց, շենք 29
|
Հեռախոս
|
+374 10 23 24 33, +374 10 23 24 10 |
Էլեկտրոնային հասցե
|
yerend.disp@mail.ru, yerend.disp@yahoo.com |
Տնօրեն
|
Անուշ Բունիաթյան
|
Քաղաքային Էնդոկրին Դիսպանսեր ՓԲԸ հիմնադրվել է 1999 թվականին Երևանի Քաղաքապետարանի կողմից: Սկզբանական գործառույթները սահմանափակվում են կազմակերպամեթոդական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններով:
|
 |

|
2005 թվականից սկսած հաստատությունը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, որոնց միջոցով ապահովվում են էնդոկրին հիվանդությունների ախտորոշումը և բուժումը: Գործում է ախտորոշիչ, ֆունկցիոնալ, կենսաքիմիական լաբորատորիան: Հաստատությունում կատարվում է էնդոկրին հիվանդությունների վաղ հայտնաբերում, ախտորոշման հաստատում և բուժում:
Կազմակերպվում են շաքարային դիաբետի դպրոցներ` ամիսը 3 անգամ. այն ուսուցողական ծրագիր է հիվանդների և նրանց հարազատների համար: Դպրոցը հագեցած է գրականությամբ և տեսաֆիլմերով:
Քաղաքային Էնդոկրին դիսպանսերի հենքի վրա գործում են դիաբետի հայկական և էնդոկրինոլոգիական ասոցիացիաները:
Ամեն տարի ուսումնասիրվում է հիվանդացության, անաշխատունակության և մահացության մակարդակը: Կազմակերպչական, մեթոդական հսկողություն է սահմանվում քաղաքի բուժկազմակերպությունների էնդոկրին կաբինետների գործունեության նկատմամբ: Ստեղծված է էնդոկրին հիվանդություններով տառապող հիվանդների գրանցամատյան:
|
|
 |
|
|
|

|
|
 |
 |
 |
 |
Ախտորոշվում են ինչպես գրանցված, այնպես էլ այլ բժշկական հաստատություններից և ընտանեկան բժշկների ուղեգրած հիվանդները: Դիսպանսերը հագեցած է նյարդաբանի, ակնաբույժի, սրտաբանի կաբինետներով, գործում է միջամտությունների կաբինետ: 2009 թվականից կատարվում է մասնագիտական ախտորոշում անցած հիվանդների ինսուլինի բաժնեչափում:
|
|
Կազմակերպության ստորաբաժանումները