Թվեր և փաստեր
Առանց հիվանդությունների կյանքի միջին տեւողությունն ավելացել է 6 տարով. news.am
Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են ավելի հազվադեպ մահանալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, մալարիայից եւ դիաբետից, բացի այդ՝ կրճատվել են սիրտ-անոթային հիվանդություններից եւ քաղցկեղից մահացության դեպքերը: Նման եզրահանգման է եկել Վաշինգտոնի համալսարանին առընթեր Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի (Health Metrics and Evaluation at the University of Washington) ղեկավար Քրիսթոֆեր Մյուրեյի գլխավորած գիտնականների խումբը, որը վերլուծել է 195 երկրներից ստացված 1990-2015 թվականներն ընկած ժամանակահատվածի տվյալները:
Այդ ընթացքում ավելացել է նաեւ առողջ կյանքի ակնկալվող տեւողությունը. տարիք, որին մարդիկ հասնում են՝ առանց որեւէ քրոնիկ հիվանդությամբ տառապելու: Այդ ցուցանիշը միջինն ավելացել է 6 տարով:
24 երկրներում ուսումնասիրվող ժամանակահատվածում մահացությունն աճել է. այդ երկրների ցանկում են Աֆղանստանը, ԱՄՆ-ը, Հունաստանն ու Լյուքսեմբուրգը: Նորածինների մահացության մակարդակը հաջողվել է նվազեցնել, սակայն ամենաաղքատ երկրներում այն դեռեւս անփոփոխ է մնում:
Հետազոտության համաձայն՝ կանայք ավելի հազվադեպ են մահանում ծննդաբերության ժամանակ, իսկ եթե դա տեղի է ունենում, ապա աղքատ երկրներում հիմնական պատճառն արնահոսությունն է, իսկ զարգացած երկրներում՝ ճարպակալման հետեւանքով սրտի հետ կապված բարդությունները:
Ոչ վարակիչ հիվանդությունները, օրինակ՝ քաղցկեղը, դիաբետը, ուղեղի կաթվածը, սիրտ-անոթային խնդիրները, ամեն դեպքում, մահացության առաջատար պատճառներից են եղել:
Մի քանի հիմնական խնդիր, որ արձանագրել են հետազոտողները.
- Աշխարհում 10 մահից 7-ի պատճառը քաղցկեղը, սրտի հիվանդությունները, ուղեղի կաթվածն ու դիաբետն են:
- Աշխարհում յուրաքանչյուր 10-րդ մարդը գլխացավեր, կարիես, լսողության եւ տեսության հետ կապված խնդիրներ ունի:
- Հակասանիտարական պայմանների եւ ոչ անվտանգ ջրի օգտագործման խնդիրը բազմաթիվ երկրներում հաջողվել է լուծել, սակայն անառողջ սննդակարգը, ճարպակալումն ու թմրանյութերից կախվածությունը շարունակում են լուրջ խնդիր մնալ ամբողջ աշխարհում:
- 2015 թվականին 275 հազար կին է մահացել հղիության կամ ծննդաբերության ընթացքում, որոնց մեծ մասին հնարավոր էր փրկել:
- 1990 թվականից ի վեր մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը կրկնակի կրճատվել է, սակայն նորածինների շրջանում մահացությունը կրճատվում է շատ ավելի դանդաղ տեմպերով:
Կարդացեք նաև
Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...
Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...
Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...
Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ
2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...
Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...
Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու: Զարգացող երկրներում միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...
Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...
Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...
Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...
Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն