Թվեր և փաստեր
Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ԿԱՌԼԵՆ ԱԴԱՄՅԱՆԻ ծննդյան 70-ամյակը
2007 թ. հունվարի 19-ին հանդիսավոր կերպով նշվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Սրտաբանության ԳՀԻ տնօրեն, ՀՀ գլխավոր սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյանի ծննդյան 70-ամյակը։ Փորձենք ավելի մանրամասն ներկայացնել Ադամյան մարդուն և գիտնականին։
1962 թ. ռազմական բժիշկ Կառլեն Ադամյանի Սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ ասպիրանտուրա ընդունվելը մեկընդմիշտ կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը` բուժել մարդկանց սրտերը։ Ամբողջովին նվիրվելով ընտրված մասնագիտությանը` Կառլեն Ադամյանը զարգացնում է իր ստեղծագործական հնարավորությունները և անցնում է փայլուն ճանապարհ` կրտսեր գիտաշխատողից մինչև ինստիտուտի տնօրեն (1979 թ.)։ Եվ մինչ օրս ֆունդամենտալ և գործնական սրտաբանության ասպարեզի ակնառու մասնագետ, փայլուն կլինիցիստ, առողջապահության փորձառու կազմակերպիչ Կառլեն Ադամյանը մշտապես զբաղվում է սրտաբանության կարևորագույն հարցերով։
Տարիների հեռվից նրան են ուղղված հազարավոր փրկված մարդկանց շնորհակալական հայացքները։ Այդ մարդկանցից յուրաքանչյուրին փրկելու համար տրվել է եռանդ, գիտելիք և մի մաս սեփական սրտի ջերմությունից։
Նշանավոր բժշկի մասնագիտական հետաքրքրասիրությունների շրջանակը լայն է։ Դրանք սկսվել են սրտի բնածին արատների հետ կապված հետազոտման ու բուժման մի շարք խնդիրների լուծմամբ, ինչը 1971 թ. ավարտվել է «Սրտամկանի ֆունկցիոնալ վիճակը գունատ տիպի բնածին արատների ժամանակ վիրահատության ցուցումների և հակցուցումների լույսի ներքո» դոկտորական թեզի պաշտպանությամբ։ Լայն է ակնառու գիտնականի հետազոտությունների ոլորտը` սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշում և բուժում, սրտամկանի սուր ինֆարկտի կանխարգելում, սրտաբանության մեջ կլինիկոֆունկցիոնալ ուղղության զարգացում, սրտի ֆունկցիոնալ հարմարվողականությանը, անբավարարության զարգացմանը, սրտի արատների և իշեմիկ հիվանդության ժամանակ կլինիկական սրտաբանության մեջ կենսառիթմաբանական և իմունաբանական ուղղություններին նվիրված հետազոտություններ և այլն։
Հանդիսանալով հանրապետությունում սրտաբանության կանխարգելիչ ուղղության նախաձեռնողն ու կազմակերպիչը` հատուկ վաստակ ունի Հայաստանում բազմօղակ սրտաբանական ծառայության ստեղծման գործում։ Ադամյանի կողմից ստեղծված դիստանցիոն ախտորոշիչ կենտրոնի աշխատանքային փորձը ներդրվել է Խորհրդային Միության մի շարք հանրապետություններում։ Սրտանոթային հիվանդությունների ժամանակ ռադիոնուկլիդ հետազոտությունների եղանակների մշակման և ներդրման համար Կառլեն Ադամյանը իր գործընկերների հետ 1988 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի։
Հետազոտությունների արդյունքները ամփոփված են ավելի քան 350 գիտական աշխատություններում, 7 մենագրություններում, 6 գյուտերում, ավելի քան 50 զեկույցներում, որոնք ներկայացվել են Սրտաբանների համաշխարհային և եվրոպական գիտաժողովներում։ 1979 թ. մինչ օրս նա ղեկավարում է Հայաստանի սրտաբանների ընկերությունը, որը 1996 թ. ձևափոխվեց Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի։
Բեղմանվոր գիտնականի գործունեության բարձրագույն գնահատականն է 1996 թ. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս ընտրվելը։
Կառլեն Ադամյանը աշխատանքային եռանդով լի, մշտապես որոնող և գործունյա անձնավորություն է։ Նա Հայաստանի խոշորագույն սրտաբանական գիտական հիմնարկության տնօրենն է, ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի սրտաբանության ամբիոնի վարիչը, գլխավորում է նաև Առողջապահության նախարարության էթիկայի կոմիտեն և թերապիայի մասնագիտացված խորհրդի նախագահն է։
Ադամյան գիտնականը ակտիվորեն մասնակցում է նաև մասնագիտական պարբերականների խմբագրական աշխատանքներին։ Նա «Հայաստանի բժշկագիտություն» տեղեկագրի գլխավոր խմբագրի տեղակալն է, «Սրտաբանություն», «ԱՊՀ սրտաբանություն», «Ռուսաստանի սրտաբանական տեղեկագիր», «Հայկական բժշկական ռեֆերատիվ տեղեկագիր», «Արյուն» և այլ պարբերականների խմբագրական կոլեգիաների անդամ։
Այս տաղանդավոր, ճշմարիտ, հմայիչ մարդու համար բնորոշ են ոգևորությունը և պարզությունը, գերազանց պրոֆեսիոնալ կանխազգացումը, անմնացորդ նվիրումը գիտությանն ու մարդկանց։
Դժվար է թվարկել այն բոլոր պարգևներն ու կոչումները, որոնց արժանացել է հռչակավոր սրտաբանը` «Ժողովուրդների բարեկամության» և «Մխիթար Հերացու» շքանշաններ, բազմաթիվ պատվոգրեր, Սրտաբանների եվրոպական ընկերության պատվավոր անդամի կոչման։
Ազատ ժամանակը Ադամյանը սիրում է անցկացնել իր ընկերների հետ` շախմատ խաղալով։ Ինչպես մեր զրույցի ժամանակ նշեց նրա սրտակից ընկերներից մեկը և շախմատային մշտական հակառակորդը` ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, այդ մեծ սրտով մեծ մարդը կարող է հանձնվել խաղում, բայց երբեք` կյանքում։ Երևի դա նրա կարևորագույն հատկանիշն է, մինչև վերջ պայքարելու հատկությունը, որն օգնել է մեծ բշժկին և գիտնականին մասնագիտական 45 տարիների ընթացքում փրկել հազարավոր կյանքեր` թույլ չտալով, որ կանգ առնեն մարդկանց սրտերը...
Կարդացեք նաև
Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...
Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...
Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...
Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ
2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...
Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...
Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու: Զարգացող երկրներում միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...
Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...
Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...
Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...
Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...
Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն