Երեխա Շերեշևսկի-Տերների համախտանիշ
Այլ կերպ կոչվում է գոնադների դիսգենեզիա։ Զարգանում է սաղմնագոյացման շրջանում սեռական քրոմոսոմների անկանոն միաձուլման հետևանքով, երբ աղջիկների կարոտիպը XX-ի փոխարեն լինում է XO, իսկ քրոմոսոմների ընդհանուր քանակությունը 45, երկրորդ X քրոմոսոմի բացակայության պատճառով թերի է փոխանցվում ժառանգական ինֆորմացիան, պայմաններ ստեղծելով հիպոգոնադիզմի զարգացման համար։ Սեռական քրոմատինազուրկ և XOկարիոտիպով հիվանդները ըստ սեռի ոչ կին են և ոչ էլ տղամարդ։ Էսթրոգենների արտադրությունը նվազած է։
Ախտորոշումը բավական դյուրին է։ Նորածինների մոտ հւսճախ լինում են ականջների ստորին հատվածներից դեպի ուսերը ձգվող մաշկային ծալքեր, ինչպես նաև ոտքի թաթի, ծնկի և պարանոցի ավշային այտուց, որը մի քանի ամիս հետո վերանում է։ Ավելի ուշ, սեռական հասունացման շրջանում, աչքի են ընկնում հասակի թերզարգացումը, որը սովորաբար չի անցնում 150 սմ-ից, փոքր կրծքագեղձերը, հաստ, կարճ պարանոցն ու գրեթե իրանին հասնող գլխամազերը։ հաճախ լինում է շլություն, գունակուրություն, պոլի- կամ սինդակտիլիա, արմնկային կամ ծնկային հոդերի դուրսծռում, ատամների զարգացման անկանոնություններ, եղունգների հիմքերի հաստացում։ Մարմնի մազակալումը նոսր է։ Մարմնական զարգացման բազմաթիվ գեներ շարունակող X քրոմոսոմի բացակայության պատճառով կարող են լինել սրտի, երիկամների ևկմախքի զարգացման անկանոնություններ։ Բացակայում են դաշտանն ու սեռական զարգացման երկրորդային նշանները։ XO/XY քրոմոսոմային հավաքակազմի դեպքում ռուդիմենտար ձվարանից բացի, որովայնի խոռոչում լինում է նաև ամորձիների սկզբնասաղմը, որն արտահայտվում է ծլիկի գերաճմամբ և մարմնի տղամարդկային տիպի մազակալմամբ։ Որպես յուրահատկություն շատերի մոտ նկատելի է մտավոր թերզարգացումը։ 45X0 45 XO/XY կարիոտիպերի դեպքում սեռական քրոմատինը լինում է բացասական, իսկ XO/XXX-ի ժամանակ հայտնաբերվում է կրկնակի սեռական քրոմատին։
Բուժման հիմնական նպատակը հասակի զարգացման և ֆեմինիզացիայի խթանումն է, որոնցից առաջինը կատարվում է 12-14, իսկ երկրորդը՝ 15 տարեկանից հետո։ Խորհուրդ են տրվում նյութագոյացնող ստերոիդներ, էսթրոգենային փոխարինող թերապիա։ Գոնադոտրոպ հորմոնների օգտագործումն անիմաստ է։ Ըստ ցուցումների կարելի է կատարել կլիտորազերծում։ Բոլոր դեպքերում հղիանալու կամ ծննդաբերելու մասին չի կարող խոսք լինել։
Նկատելի է կարճ հասակը, արմնկային հոդերի դուրսծռումը, սեռական հասունացման նշանները բացակայում են։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն