Ախտանիշներ Պարաֆիլիաները
Պարաֆիլիաները վերաբերում են սեռական այլասերումներին։ Այս խմբում ընդգրկված են 8 ձևեր, որոնց ժամանակ պարբերաբար դիտվում են ուժգին սեռական գրգռում առաջացնող երևակայություններ, հակումներ կամ գործողություններ, ընդ որում՝
1. սեռական ակտիվությունը ներառում է անշունչ առարկա
2. դիտվում է ինքնախարազանում կամ ուրիշի անձի նվաստացում
3. ընդգրկված է երեխա կամ համաձայնություն չտված այլ անձ։
Պարաֆիլիա ախտորոշվում է այն դեպքում, երբ սեռական գրգռում առաջացնող երևակայությունները կամ գործողությունները առկա են անձի մոտ առնվազն 6 ամիս և, ինչպես բոլոր սեռական խանգարումների դեպքում, հարուցում են լուրջ անձնային կամ միջանձնային խնդիրներ։ Շատ պարաֆիլիաներ ընդգրկում են անթույլատրելի վարքաձևեր, որոնք ենթակա են օրինապահ մարմինների կողմից վերահսկողության։
Ստորև բերվում է պարաֆիլիաների համառոտ նկարագրությունը՝
- Էքսհիբիցիոնիզմ (302.4)-անծանոթ մարդկանց սեփական սեռական օրգանների ցուցադրումը
- Ֆետիշիզմ (302.81)-սեռական բավարարման նպատակով անշունչ առարկայի օգտագործումը
- Ֆրոտերիզմ (302.89)-անծանոթ մարդուն շոշափելը կամ քսվելը
- Պեդոֆիլիա (302.2)-սեռական հարաբերություն երեխայի կամ անչափահասի հետ
- Սեքսուալ մազոխիզմ (302.83)-սեռական գրգռման հասնելը նվաստանալու, կապկպված, ծեծված լինելու կամ այլևայլ տանջանքների և տառապանքների ենթարկվելու միջոցով
- Սեքսուալ սադիզմ (302.84)-սեռական գրգռվածություն ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելիս
- Ֆետիշային տրանսվեստիզմ (302.3)-հետերոսեքսուալ տղամարդու սեռական գրգռում հակառակ սեռի հագուստ կրելիս
- Վուայերիզմ (302.5)-սեռական գրգռման առաջացում սեռական հարաբերությամբ զբաղվող, մերկացող կամ մերկ մարդկանց դիտելիս։
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն