Ախտանիշներ Սեքսուալ ավերսիա
Սեքսուալ ավերսիա (302.79), զզվանք և ակտիվ խուսափում սեռական կյանքից, որն առաջացնում է միջանձնային խնդիրներ, անհանգստություն պատճառում անձին և պայմանավորված չէ որևէ հիմնական հիվանդությամբ։
Գրականության մեջ կարելի է հանդիպել նաև Արգելակված կամ Ճնշված սեռական ցանկություն (Inhibited Sexual Desire) անվանմանը, որը թերևս որոշակի շփոթություն է առաջացնում։ Դրանից խուսափելու համար Արգելակված սեռական ցանկություն (ԱՍՑ) նշվում է ցածր սեռական ցանկությունների դեպքում, երբ պատճառը հայտնի է, այսինքն՝ երբ հստակ պարզաբանված է այն ախտաբանական գործոնը, որն արգելակել է սեռական ցանկությունը։ Բոլոր մնացած դեպքերում, երբ ցածր լիբիդոյի պատճառը դեռևս հայտնի չէ, գերադասելի է կիրառել Ցածր սեռական ցանկություն (Low Sexual Desire) անվանումը (ՑՍՑ)։ Պետք է նշել, սակայն, որ այս երկու եզրերի տարբերությունը զուտ պայմանական է, և ըստ էության խոսքը գնում է միևնույն կլինիկական միավորի մասին։
Շփոթություն կարող է առաջացնել նաև Սեռական խուսափում (Sexual Avoidance) անվանումը, որը առաջարկվել է Մաստերսի և Ջոնսոնի կողմից, այն վիճակը նկարագրելու համար, երբ անձը խուսափում է ամեն տեսակի սեռական դրսևորումներից, աչքի է ընկնում սեռական ակտիվության ցածր հաճախականությամբ կամ ընդհանրապես չի ապրում սեռական կյանքով։
Արգելակված սեռական ցանկությունը, ինչ խոսք, կարող է հանգեցնել խուսափող վարքի ձևավորման, որը կարևոր կլինիկական նշանակություն ունի, քանի որ պահանջում է մշակել բուժական այլ մոտեցում։ Սեռական ցանկության արգելակումը, սակայն, մեկն է այն բազում պատճառներից, որոնք կարող են բերել ասեքսուալ վարքի։ Անձը կարող է խուսափել սեռական կյանքից անկախ նրանից՝ ունի նա սեռական ցանկություն, թե ոչ։
Սեքսուալ ավերսիան կամ սեռական զզվանքը հիմնականում կանանց մոտ հանդիպող վիճակ է։ Դա կնոջ ծայրաստիճան բացասական վերաբերմունքն է սեռական հարաբերությանը կամ սեռական կյանքին ընդհանրապես։ Այն կարող է պայմանավորված լինել զուգընկերոջ մոտ այս կամ այն սեռական խանգարման հետևանքով տևական սեռական անբավարարվածությամբ, զուգընկերների սեռադերային դիրքորոշումների անհամապատասխանությամբ, սիրո բացակայությամբ, սեռական հարաբերության մոտիվացիաների տարանջատմամբ։
Տարբերում են սեռական ավերսիայի զարգացման 3 փուլ
Առաջին փուլում զուգընկերների միջև սեռական հարաբերությունները կրում են ձևական բնույթ, այսինքն կինը հարաբերություն է ունենում ամուսնական պարտքից դրդված։ Այս դեպքում դիտվում է սեռական ակտիվության իջեցում, սեռական հարաբերության ժամանակ կնոջ խիստ պասիվ վարք, ի վերջո` փսիխոսեքսուալ անբավարարվածություն։
Երկրորդ փուլում սեռական հարաբերությունները արդեն կրում են բացասական իմաստ։ Կինը օգտագործում է ցանկացած առիթ սեռական հարաբերությունից խույս տալու համար և նույնիսկ կարող է ընդհանրապես հրաժարվել կենակցումից։ Նրա մոտ զարգանում է սեռական ցանկության նվազում, սեռական անզգայություն և հեշտանքի խանգարում, երբեմն կարող է ձևավորվել կոիտոֆոբիա։
Սեռական ավերսիան իր զարգացման առաջին և երկրորդ փուլերում ունի հարաբերական բնույթ, այսինքն դրսևորվում է միայն տվյալ զուգընկերոջ հանդեպ։
Երրորդ փուլում կանանց մոտ ի հայտ է գալիս զզվանք հակառակ սեռի և ընդհանրապես սեռական կյանքի նկատմամբ։ Այս փուլում, ի տարբերություն նախորդ փուլերի, սեռական ավերսիան կրում է բացարձակ բնույթ։
Սեռական ավերսիան կարող է պայմանավորված լինել ինչպես գիտակցված, այնպես էլ չգիտակցված մեխանիզմներով։ Սեռական ավերսիայի դրսևորման աստիճանը կախված է մի կողմից զարգացման փուլից, մյուս կողմից` փսիխոգեն գործոնների ներգրավվածության աստիճանից։ Զուգընկերների ցածր սեռական կուլտուրան, ինչպես նաև պլատոնական և էրոտիկ լիբիդոյի ցածր մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը նպաստում է սեռական ավերսիայի զարգացմանը։
Տվյալ սեռական խանգարմամբ կանանց բնորոշ է վաղաժամ կամ ուշացած սոմատոսեքսուալ զարգացումը, բայց առավել հաճախ հանդիպում են հոգեսեռական զարգացման խանգարումներ, հատկապես` դրանց ուշացած կամ համակցված ձևերը։ Կանանց շուրջ 1/3-ի մոտ նկատվում է նաև սեռադերային վարքի խանգարում` տրանսֆորմացիայի ձևով։ Նրանց սեռական կոնստիտուցիան հիմնականում թույլ է, սակայն հնարավոր է նաև միջին կամ ուժեղ լինել։
Ինչպես արդեն նշվեց, սեռական ավերսիան զարգանում է աստիճանաբար և դրսևորվում է սեռական ցանկության իջեցմամբ և հեշտանքի բացակայությամբ, սակայն ուժեղ սեռական կոնստիտուցիայով կանանց մոտ երբեմն հոգեբանական ավերսիան չի ուղեկցվում սեռական ավերսիայով։
Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն