Երեխա Էքֆոլիատիվ մաշկաբորբ
Էքսֆոլիատիվ մաշկաբորբ (dermatitis exfoliativa neonatorum Ritter von Ritergeim) հանդիպում է երեխայի կյանքի առաջին շաբաթներում։ Ռիտեր ֆոն Ռիտերգեյմը պիոդերմիայի այս ձևն առանձնացրել է որպես յուրահատուկ տարատեսակ, հաշվի առնելով նրա չարորակ ընթացքը։
Էքսֆոլիատիվ մաշկաբորբը հազվագյուտ է հանդիպում։ Սկսվում է դեմքի, կզակի, բերանի մաշկի կարմրությամբ և շերտավոր թեփոտմամբ։ Հետագայում մաշկը հաստանում է, կեղևիկների տակ կուտակվում է էքսուդատ և առաջանում են բշտիկներ։ Հիվանդության հաջորդ շրջանում սկսվում է վերնամաշկի շերտազատումը։ Մի քանի օրվա ընթացքում ամբողջ մարմնի մակերեսը կարող է զրկվել վերնամաշկից, նմանվելով այրված մաշկի։ Որոշ դեպքերում վերնամաշկի անջատումը մաշկից կարող է տեղի ունենալ առանց բշտիկների առաջացման, և վերնամաշկը բուն մաշկից կարող է անջատվել շատ աննշան մեխանիկական վնասվածքի հետևանքով (Նիկոլսկու ախտանիշ)։ Որոշ հիվանդների մոտ մաշկաբորբը կարող է զուգակցվել ստոմատիտով, համառ քթաբորբով (ռինիտ), աչքի եղջերաբորբով (կերատիտ)։ Հիվանդությունը սովորաբար ընթանում է սուր և հակում ունի բարդանալու չիբաններով (ֆուրունկուլ), թարախակույտերով (աբսցեսներով), սեպտիցեմայով։
Պիոդերմիայի այս ձևը պետք է տարբերակել բնածին էպիդերմոլիզից (epidermolysis congenita)։ Այս արատի դեպքում երեխան կարող է ծնվել վերնամաշկի դեֆեկտով։ Այդ դեֆեկտը, որպես կանոն, տեղակայվում է ծայրանդամների վրա և գրեթե երբեք չի լինում գլխին, վզին, իրանին։ Պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ մաշկի արատի շուրջը բորբոքային երևույթներ չեն լինում։
Տարբերակման ժամանակ պետք է հիշել նաև Լեյների հիվանդության մասին։ Սա տարածված էքսֆոլիատիվ մաշկաբորբ է, որն ավելի բարորակ ընթացք ունի։ Այս հիվանդությունը տարբերվում է նրանով, որ չեն լինում բշտեր, էպիդերմոլիզ և հպավարակային (կոնտագիոզ) չէ:
Բուժումը կոմպլեքսային է։ Նշանակվում են հակաբիոտիկներ (ցանկալի է մանրէի զգայնության որոշումը), լիարժեք սնուցում, վիտամիններ՝ հատկապես B կոմպլեքս և A, կալցիումի քլորիդ։ Երեխային նշանակում են ախտահանող նյութերով լոգանքներ։ Կարելի է ջրին ավելացնել տանին կամ կաղնու կեղև։ Անց է կացվում նաև ընդհանուր խթանող բուժում։ Որոշ դեպքերում կարելի է նշանակել պրեդնիզոլոն։ Էքսֆոլիատիվ մաշկաբորբով հիվանդ երեխային անհրաժեշտ է մեկուսացնել։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն