Ախտանիշներ Դիզարթրիա
Դիզարթրիա։ Խոսքի իրականացմանը մասնակցող կմախքային մկանների պարեզի (կենտրոնական, ծայրամասային), սպազմի, հիպերկինեզի կամ ատաքսիայի հետևանքով խանգարվում Է արտաբերումը և հնչյունների արտասանությունը։ Դիզարթրիայի կլինիկական տարատեսակները պայմանավորված են արտաբերական մկանների նյարդավորմանը մասնակցող կենտրոնական նյարդային համակարգի բաժինների ախտահարմամբ։ Գանգային 9-րդ, 10-րդ և 12-րդ նյարդերի և երկարավուն ուղեղում դրանց կորիզների ախտահարման ժամանակ առաջանում Է կոճղեզային կամ բուլբար դիզարթրիա։ Ըմպանի, լեզվի և կոկորդի արտաբերական մկանների ծայրամասային պարեզի հետևանքով խանգարվում Է ձայնահնչումը (ֆոնացիա) և կլման ակտը, թուլանում կամ անհետանում Է ըմպանային ռեֆլեքսը, ձայնը խլանում և շուտ նվաղում է։
Կեղև-կորիզային նյարդաթելերի   երկկողմանի վնասման ժամանակ առաջանում Է կեղծկոճղեզային կամ պսևդոբուլբար   դիզարթրիա։ Լեզվաըմպանային, թափառող և ենթալեզվային նյարդերի կորիզները   զրկվում են կեղևի հսկողությունից և կարգավորիչ գրգիռներից, որի հետևանքով   առաջանում Է համապատասխան մկանների կենտրոնական պարեզ։ Մկանային բարձր   տոնուսի պատճառով խիստ սահմանափակվում Է լեզվի ակտիվությունը, ձայնը   դաոնում Է թույլ և խռպոտ։ Նկատվում Է ռնգախոսություն և թքահոսություն։
Ենթակեղևային հանգույցների վնասման   դեպքում առաջ Է գալիս ենթակեղևային կամ արտաբրգային դիզարթրիա, որի հիմքում   ընկած Է մկանային դիստոնիան և արտաբերական մկանների տեղային սպազմը։   Առաջին հերթին տուժում Է արտաբերման կայունությունը։ Խանգարվում Է խոսքի   ռիթմը, արագությունը և առոգանությունը։ Ձայնը ստանում Է տարբեր երանգներ։
Կեղևի շարժողական և զգացողական   պրոյեկցիոն գոտիների ախտահարմանը հետևում Է կեղևային դիզարթրիան։ Ի   տարբերություն կեղծկոճղեզային դիզարթրիայի` վերջինիս հիմքում ընկած Է միայն   առանձին մկանների կենտրոնական պարեզը։ Հատկապես խանգարվում Է այն   հնչյունների (ռ, լ, կ, գ, տ, դ) արտասանությունը, որոնք պայմանավորված են   լեզվի առանձին մկանախրձերի նուրբ տարբերակված կծկումներով։
Ուղեղիկի վնասման հետևանքով առաջանում   Է ուղեղիկային դիզարթրիա։ Խանգարվում Է շնչառության, արտասանության և   արտաբերման միաժամանակյա (սինխրոն) աշխատանքը։ Արտաբերական մկանների ցածր   տոնուսի պայմաններում խիստ դժվարանում է այն հնչյունների (մ, պ, բ, դ, լ,   ռ, ս, զ, ն) արտասանությունը, որոնք պահանջում են մկանային ուժի մեծ ծախս։   Հիվանդի խոսքը դանդաղում Է, դառնում Է հրոցանման (վանկաշեշտված խոսք)։
Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Աղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Տեղեկատվություն. med-practic.com
        
    
        
		
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ