Հիվանդություններ Թմրամոլություն կանաբինոիդային
Ամենատարածված կանաբինոիդը հաշիշն է։ Այն, սովորաբար, գործածվում է ծխելու ձևով, երբեմն՝ ծխախոտի հետ խառնած։ Հազվադեպ այն գործածվում է per os՝ յուղային էքստրակտի ձևով։ Սուր թունավորման նշաններն առաջին անգամ օգտագործելիս ի հայտ են գալիս դեռևս առաջին իսկ ներշնչումներից հետո, իսկ երկրորդ դեպքում՝ 1-2 ժամ անց։ Կախված հաշիշի որակից` թունավորման կլինիկան բավականին բազմազան է։ Սակայն միշտ էլ արտահայտվում են մարմնական-վեգետատիվ և նյարդաբանական խանգարումները` բբերի լայնացում, սկլերաների կարմրություն (ճագարի աչքեր), դեմքի և բերանի լորձաթաղանթի հիպերեմիա, չորություն բերանում, հաճախասրտություն, հիպերտենզիա, հիպերթերմիա և ջերմության զգացում ողջ մարմնում, անհագ ախորժակ և ծարավի զգացում։ Հոգեախտաբանական նշանները դրսևորվում են աստիճանաբար։ Նախ, սրանում են զգացողությունները` գույներն ընկալվում են ավելի վառ և գունեղ, երաժշտությունն ընկալվում է սրացած, նուրբ և գեղեցիկ, դանդաղում է ժամանակի ընկալումը («ժամանակը կանգ է առնում»), փոխվում է տարածության ընկալումը (փոխվում են առարկաների, օբյեկտների չափերն ու համամասնությունները, նրանց միջև հեռավորությունը), փոխվում է «մարմնի սխեման» (տե՛ս մաս 1, էջ 67)։
Վարքային խանգարումները դրսևորվում են երկու ձևով`
- չափավոր հոգեշարժական գրգռվածություն,
- արգելակվածություն և շշմածություն։
Առաջին տարբերակում դիտվում են կոորդինացիայի խանգարումներ, աննպատակ շարժումներ, ծամածռություններ, արագացած և անկապ խոսք։ Երկրորդ տարբերակում հիվանդներն արգելակված են, դանդաղաշարժ, ներպարփակված և ինքամփոփ։ Շփմանը դժվարամատչելի են, խոսքը «լղոզված» է։ Այս տարբերակները կարող են հաջորդել մեկը մյուսին։ Հաշիշային սուր թունավորման հավելյալ կարևոր նշաններից է խեժի բնորոշ հոտը (շորերից, սենյակից)։ Թունավորման հետագա խորացումը բերում է, մի կողմից, մանիակալ վիճակների դրսևորմանը, մյուս կողմից` սոպորոզ և կոմատոզ վիճակների առաջացմանը։
Ինտոքսիկացիոն փսիխոզներ։ Թունավորումից առաջացած խանգարումները երբեմն ձևավորում են տարբեր փսիխոտիկ վիճակներ` գիտակցության դելիրիոզ խանգարում (F 12.4) և գիտակցության մթնշաղային վիճակներ (F 12.5) (տե՛ս մաս 1, էջ 139, 142)։ Այս երկու վիճակներն էլ հնարավոր են և՛ «հարբածության», և՛ «դադարի» ժամանակ։ Տևում է մինչև 2-5 օր։
Դելիրիումին բնորոշ են ահաբեկող և սպառնացող ցնորքները, որոնք ուղեկցվում են վախի և սարսափի ապրումներով, ավերիչ և քայքայիչ գործողություններով, երևակայական հետապնդողներից պաշտպանվելով։
Գիտակցության մթնշաղն արտահայտվում է չպատճառաբանված գրգռվածությամբ, անիմաստ փախուստով, երբեմն՝ ագրեսիայով և հաջորդող ամնեզիայով։
Հնարավոր են նաև սուր պարանորդներ (F 12.5), հատկապես՝ քրոնիկական թունավորումների ժամանակ։
Աբստինենցիայի համախտանիշը ձևավորվում է, սովորաբար, թմրանյութերից հրաժարվելու երկրորդ-երրորդ օրը։ Արագ խորանում են անհանգստությունը, դյուրագրգռությունը, տագնապայնությունը։ Ի հայտ են գալիս վեգետատիվ ախտանիշներ` հիպերհիդրոզ, դող և այլն։ Խանգարվում է քունը, դառնալով ընդմիջվող, մակերեսային, մղձավանջային երազներով։
Հոգեբուժություն
Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Տեղեկատվություն: med-practic.com




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն