Ախտորոշում
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ
Ինչքան էլ հաստատուն քայլերով առաջ գնա բժշկությունը, նրա կարևոր հատվածը ախտորոշումն է: Ճառագայթային ախտորոշման մագնիսական-ռեզոնանսային մեթոդն իր տեսակով եզակի է և գործնականորեն չունի հավասարը կենտրոնական նյարդային, ոսկրա-մկանային համակարգերի, ողնաշարի և ներքին այլ օրգանների հիվանդությունների հետազոտման մեջ:
ժամանակակից ախտորոշման այս և այլ մեթոդներ է առաջարկում «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնը, որի առիթով մենք զրուցեցինք ընկերության բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ:
– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել «Ուլտրաիմիջինգի» ստեղծման գաղափարը:
– Ինքս կրթությամբ բժիշկ-ռադիոլոգ եմ։ Դեռևս ուսանողական տարիներից, երբ մեր հայրենակից Ռայմոնդ Դամադյանը 80-ականներին ժամանեց Հայաստան ու մեր բուհում, մագնիսական ռեզոնանսային մեթոդին վերաբերող դասախոսություն կարդաց, ինձ համար պարզ դարձավ, որ մասնագիտանալու եմ հենց այդ ուղղությամբ:1989 թ. բուհն ավարտելուց հետո փորձեցի աշխատանքի տեղավորվել: Դեռ այն տարիներին կար ժամանակակից սարքավորում` ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆ։ Սարքավորումը Հայաստան էր բերվել երկրաշարժից հետո: Մեթոդը ստիպեց խորանալու և ձեռք բերելու անատոմիական գիտելիքների մեծ պաշար, որը ստացա անատոմիայի ամբիոնում 3 տարվա աշխատանքային փորձով, իսկ ավելի ուշ ախտաբանական անատոմիայի բնագավառում պաշտպանեցի ատենախոսական թեզ: Ստանալով ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիայի ոլորտում աշխատելու անհրաժեշտ գիտելիքներ, 1994 թ. ամբողջովին նվիրվեցի իմ սիրած աշխատանքին։ Կենտրոնում աշխատելու տարիներին` 1996 թ. Հայաստան ներկրվեց մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ։ Այդ առիթով ինձ ուղարկեցին վերապատրաստման ԱՄՆ, ապա Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա և Վիենա: Այդ ժամանակից ի վեր սկսվեց տոմոգրաֆի շահագործումը Հայաստանում: 2005 թ. ես ստացանք մեկ այլ կոմերցիոն առաջարկ, որն առիթ դարձավ հիմնել «Ուլտրաիմիջինգ» Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշման կենտրոնը:
– Ի՞նչ ծառայություններ է տրամադրում կենտրոնը:
– Մասնագիտացել ենք ռենտգեն-համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բնագավառում: Երկու ախտորոշման մեթոդների, ինչպես նաև ուլտրաձայնային տարբեր հետազոտությունների հնարավորութունը բարձրացնում է արդյունավետությունն այն դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Կենտրոնը երաշխավորում է անոթային ախտահարման, չարորակ ուռուցքների, ներքին օրգանների ախտաբանական փոփոխությունների, վնասվածքների և հոդերի հիվանդությունների ախտորոշման բարձր մակարդակ:
– Ինչպե՞ս է տեղի ունենում հիվանդների ընդունումը և սպասարկումը:
– Մեր կենտրոն հիմնականում հիվանդները դիմում են բժշկի կողմից խորհրդատվություն ստանալուց հետո, երբ որակյալ գերժամանակակից ախտորոշման արդյունքերը ձեռքի տակ ունենալը դառնում է հույժ կարևոր: Կատարում ենք պետպատվերի շրջանակներում ծառայություններ, մասնակցում Երևանի Քաղաքապետարանի և Զինված ուժերի սպասարկման համար հայտարարված տենդերներին: Մեր ընկերությունը հավատարմագրված է նաև մի քանի դեսպանատների և օտարերկրյա կազմակերպությունների կողմից: Մեզ հաճախ են դիմում հարևան երկրի` Վրաստանի քաղաքացիները։ Բանը նրանում է, որ Վրաստանը նույնպես ապահովված է գերժամանակակից սարքավորումներով: Այստեղ խոսքն արդեն վերաբերում է որակյալ մասնագետներին։
– Ինչո՞վ է առանձնանում «Ուլտրաիմիջինգը»:
– Մեր ընկերությունն ունի մի շարք առանձնահատկություններ: Առաջին հերթին՝ թիմային գործելաոճն է, որ ստիպում է բոլորին նվիրվել գործին և մեկ-մեկու: Այստեղ թերանալն աշխատանքում, անուշադրությունը հիվանդի հանդեպ դառնում է անհնար, իսկ ծառայության մատուցման բարձր մակարդակն անվերապահորեն ապահովված է։
Հաջորդ առանձնահատկությունը. բոլոր ախտորոշման եզրակացությունները կայացվում են կոնսիլիումի հիման վրա: Դա բարձրացնում է ախտորոշման որակը, հնարավորինս նվազեցնում սխալվելու վտանգը, օգնում սկսնակ մասնագետներին` ձեռք բերելու մասնագիտական փորձ:
Եվս մեկ առանձնահատկություն. մեր բժիշկները տարեկան մեկ անգամ անցնում են վերապատրաստման դասընթաց, ծանոթանում իրենց մասնագիտական ոլորտի նորություններին: Մեր ընտրած ուղղությունն անընդհատ զարգացող է և արագ է առաջ ընթանում, հենց այդ առումով էլ պետք է օգնել մասնագետներին` իրենց իմացությամբ ու գիտելիքներով բավարարելու ժամանակի պահանջներին։
– Որտե՞ղ են վերապատրաստվում Ձեր մասնագետները:
– Մեր անձնակազմը հնարավորություն չունի մեր երկրում վերապատրաստվելու, քանի որ հենց մեր մասնագետները, լինելով ռադոլոգիայի ամբիոնի աշխատակիցներ, այս ոլորտում բազային վերապատրաստման դերակատարում ունեն: Անգամ Ռուսաստանում վերապատրաստումն արդյունավետ չի համարվում մեր ժամանակներում և մեր մասնագետները վերապատրաստվում են եվրոպական երկրներում, որտեղ օրեցօր են զարգանում այս մեթոդները:
– Ի՞նչ նպատակներ ունի կենտրոնը` կապվաժ ծառայությունների ընդլայնման հետ:
– Նախատեսվում է նոր մեթոդների ներդրում, ավելի հզոր մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի ներկրում, որը կունենա բուժական միջամտության անցկացման հնարավորություն: Նախատեսվում է նաև թվային ռենտգեն ախտորոշման սարքավորման ներկրում՝ հիվանդների ավելի լայն շրջանի սպասարկման համար:
– Մեր ավանդական հարցը. ի՞նչ կարգախոսով է առաջ շարժվում «Ուլտրաիմիջինգը»:
– Թիմային մոտեցում. դա այն է, ինչով տարբերվում ենք նմանատիպ կենտրոններից: Այստեղ աշխատում է թիմ: Դա շատ բան է փոխում: Մեզանից յուրաքանչյուրը կրում է իր գործընկերոջ և իր աշխատանքի առաջ պատասխանատվություն: Հիվանդին մենք ընդունում ենք որպես հարազատի:
Շուտով կենտրոնի գործունեության հետ ավելի մանրամասն հնարավոր կլինի ծանոթանալ մեր կայքի էջերում:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն