Ախտորոշում
Բերանի լորձաթաղանթի փոփոխությունները տարբեր հիվանդությունների ժամանակ
«Առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Այս խոսքերը բազմիցս կրկնված, և նկատված, և անտարբերության մատնված խոսքեր են: Սերնդափոխության հետ փոխվում է նաև վերաբերմունքը բերանի խոռոչի և ատամների նկատմամբ: Գեղեցիկ ժպիտը և առողջ ատամները այսօր այցեքարտ են շատերի համար: Առողջ բերանի խոռոչ ունենալը առողջ օրգանիզմի գրավականն է:
Բերանի խոռոչը հանդիսանում է մեր օրգանիզմի հայելին: Ասենք, որ շատ հիվանդությունների մասին մենք կարող ենք իմանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի և ատամների վիճակից: Ատամների մասսայական քայքայումը մեզ կարող է զգուշացնել վահանաձև գեղձի հիվանդությունների մասին, լորձաթաղանթի գույնը և տարբեր փոփոխություններ մեզ զգուշացնում են սիրտ-անոթային, աղեստամոքսային և մի շարք այլ հիվանդությունների մասին, որ դեռ մենք չգիտենք: Այցելելով ատամնաբույժի՝ դուք ոչ միայն պահպանում եք ձեր գեղեցիկ և առողջ ատամնաշարը, այլև կարող եք հայտնաբերել մի շարք հիվանդություններ:
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ
Հիպերացիդ գաստրիտ, լեզուն պատված է հաստ փառով, մեծացած է այտուցի հաշվին: Սնունդ ընդունելիս՝ լեզուն ցավոտ է, լինում է այրոցի զգացողություն:
Հիպոացիդ գաստրիտի ժամանակ լեզուն փոքրացած է, թելանման պտկիկները ապաճած, լեզվի մեջքի հատվածում փառը բացակայում է: Լեզվի մակերեսը փայլուն է, համային զգացողությունը խանգարված, լորձաթաղանթը չոր է:
Ստամոքսի և 12մատնյա աղիքի խոցային հիվանդությունների ժամանակ լեզուն պատված է մոխրագույն փառով, նկատվում է սնկանման պտկիկների գերաճ (հիպերտրոֆիա), թքարտադրությունը բարձր է , քաղցրի նկատմամբ զգացողությունը նվազած:
Կոլիտի և էնտերիտի ժամանակ համի զգացողությունը խանգարված է: Լորձաթաղանթի վրա հաճախակի առաջանում են աֆտաներ:
Ստամոքսի քաղցկեղի ժամանակ նվազում է քաղցրի և դառի նկատմամբ զգացողությունը, ամբողջ լեզուն պատված է հաստ սպիտակ փառով:
Խրոնիկ հեպատիտի ժամանակ նկատվում է լեզվի և բերանի խոռոչի լորձաթաղանթի պարեսթեզիա, այրոց բերանում: Քիմքի լորձաթաղանթը ունի դեղնավուն երանգավորում :
Լյարդի ցեռոզի ժամանակ լեզուն այտուցված է, կողմնային և ստորին մակերեսները ցիանոտիկ, թելանման պտկիկները ապաճած, լնդերն արյունահոսում են, փափուկ քիմքը դեղնավուն է , հիվանդները գանգատվում են բերանի դառը համից և տհաճ հոտից:
Վիրուսային հեպատիտի ժամանակ բերանի խոռոչի լորձաթաղանթը չոր է, երբեմն այտուցված, լեզվի մակերեսը վառ կարմիր գույնի, փայլուն է, թելանման պտկիկները ապաճած են: Հիվանդները գանգատվում են լեզվի այրոցից:
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
Սուր պանկրեատիտի ժամանակ բերանի լորձաթաղանթը արյունալցված է, լավ արտահայտված է անոթային պատկերը: Լեզուն պատված է դեղնասպիտակավուն փառով, թելանման և սնկանման պտկիկները մեծացած են, հաճախ հանդիպում է էպիթելային շերտի շերտազատում լեզվի մեջքային հատվածում, աֆտոզ ստոմատիտ: Հիվանդը գանգատվում է բերանի խոռոչի չորությունից և համի զգացողության խանգարումից:
Խրոնիկ պանկրիատիտի ժամանակ թելանման պտկիկները ապաճած են: Երբեմն զարգանում է բերանի խոռոչի կանդիդոզ: Դրա պատճառով շրթունքի կարմիր եզրագիծը ընդհատված է և բերանի անկյուններում առկա են խրոնիկ ճաքեր:
Շաքարային դիաբետով հիվանդների մաշկային ծածկույթը և լորձաթաղանթը չոր է , լնդերը գերաճած, լորձաթաղանթը և լեզուն մեծամասամբ բորբոքված: Հիվանդները գանգատվում են քորից՝ մարմնի տարբեր հատվածներում: Բթանում է համի զգացողությունը քաղցրի, աղի և թթվի նկատմամբ: Նրանք, ովքեր ունեն շաքարային դիաբետ ,հնարավոր է լորձաթաղանթի բորբոքում, իսկ բարձր ցուցանիշների ժամանակ՝ նույնիսկ նեխանեկրոտիկ խոցերի առաջացում և սպեցիֆիկ տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից, որի պատճառ է հանդիսանում լորձաթաղանթի ծալքերում տեղակայված սնկային օջախները:
Վահանաձև գեղձի հիվանդություններ
Թիրեոտոքսիկոզ հիվանդների մոտ նկատվում են բազմաթիվ կարիոզ խոռոչներ հիմնականում տեղակայված հարվզիկային շրջանում: Թելանման պտկիկները հարթված են, կարող է հանդիպել էպիթելային շերտի անհավասարաչափ շերտազատում: Լեզուն և թշի լորձաթաղանթը , այն հատվածում, որտեղ հպվում է ատամներին, մթագնած է:
Հիպոթիրոզ հիվանդների դեմքը, քիթը, շրթունքները այտուցված են, կոպերը գրեթե ծածկում են ակնային ճեղքը: Դեմքի արտահայտությունը անտարբեր է, դանդաղկոտ, լեզուն մեծացած է (մակրոգլոսիա), մաշկը և լորձաթաղանթը այտուցի հաշվին չոր է: Ատամների վրա բազմաթիվ կարիոզ խոռոչներ են տեղակայված հարվզիկային շրջանում: Մանկական hասակում կարող է ուշանալ ատամների ծկթումը և քմային կարի ոսկրացումը:
Սիրտ-անոթային հիվանդություններ
Սրտի դեկոմպենսացված արատի ժամանակ լորձաթաղանթը այտուցված է, չոր, գունատ, քմային շրջանում և լնդեզրերին նկատվում է ցիանոտիկ երանգավորում, շրթունքները և շրջապատող հյուսվածքները ցիանոզ է: Հնարավոր է կատառալ ստոմատիտ: Լեզվի եզրերը անհավասարաչափ են , իսկ հատակը պատված է մոխրասպիտակավուն փառով, թուքը կպչուն է, լորձոտ է, բնորոշ է տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից: Կարող է լինել մեծ մակերեսներով նեկրոտիկ վնասվածքներ, հեշտ արյունահոսում են:
Միոկարդի ինֆարկտ լորձաթաղանթը ցիանոտիկէ, վառ կարմիր երանգավորմամբ, լեզվի վրա առաջանում է ճաք, որը ցավոտ է, որը դժվարեցնում է խոսքը և սնունդ ընդունելը: Ստոմատոլոգի հետազոտման ժամանակ հայտանաբերվում է ճաքեր, էռոզիաներ, արյունալցված պտկիկներ և ճաքեր միջպտկիկային հյուսվածքներում:
Հիպերտոնիկ հիվանդություն: Հաճախ առաջանում է բշտիկային սինդրոմը: Տարբեր մեծության արյունալցված բշտիկներ առաջանում են փափուկ քիմքի լորձաթաղանթին, լեզվի կողմնային հատվածում, թշերի լորձաթաղանթին, ատամների հպման երկայնքով:Բշտիկներն առաջանում են աննկատ, երբեմն ուտելու ընթացքում, մեծանալով պայթում ՝առաջացնելով էռոզիաներ: Պետք է կարողանալ տարբերակել բշտիկները անգիոմաներից: Երբեմն ենթալեզվային երակները լայնանում են:
Երիկամային հիվանդություններ
Սուր երիկամային անբավարարության ժամանակ լեզուն պատված է հաստ փառով: Հակում ունեն արագ ատամնաքարերի ձևավորման, որը ունի հատուկ շագանակագույն երանգավորում: Բերանի լորձաթաղանթը բորբոքված է, ընկճված է թքարտադրությունը:
Խրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ լորձաթաղանթը գունատ է, չոր, փխրուն, արագ վնասվում է խոզանակից կամ կոշտ սննդից: Երբեմն ամբողջ բերանի խոռոչի լորձաթաղանթը ունի դեղնավուն երանգավորում: Լեզուն չոր է, պատված է սպիտակ փառով:Հիվանդը նշում է տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից: Կարող է գոյանալ բազմաթիվ հեմոռագիկ օջախներ լորձաթաղանթի վրա: Երբեմն կարող ենք հանդիպել կանդիդոզ օջախներ և հերպետիկ ցանավորում լորձաթաղանթի և շրթունքի վրա:
Հեղինակ՝ ստոմատոլոգ Ղ, Ալեքսանյան
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն