Ախտորոշում
Առաջին անգամ Հայաստանում՝ Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա
                            Վերջին ժամանակներում Հայաստանը քայլ առ քայլ վերազինվում է բժշկագիտության վերջին նվաճումներով: Պարբերաբար տեղեկանում ենք նոր սարքավորումների ու մեթոդների ներդրման մասին (հիմնականում մասնավոր բուժհաստատությունների ջանքերով)... Այդպիսի նորությունները արդեն օրինաչափ են դարձել Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի Երևանյան մասնաճյուղի համար: Մեկ ու կես տարի առաջ Հայաստանն ունեցավ առաջին 1,5 տեսլա հզորությամբ բարձրադաշտ մագնիսա-ռեզոնանասային տոմոգրաֆը, որի շնորհիվ վերջապես կարիք չեղավ մեկնել հարևան երկրներ արդեն սովորական դարձած հետազոտությունների համար: Այնուհետև սկսվեց աստիճանաբար յուրացվել սարքի ամբողջ կարողությունները և հիմա բազմաթիվ, եզակի հետազոտությունների կողքին մեր բժշկությունը ունի ևս մեկ նորագույն ձեռքբերում՝ ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ֆՄՌՏ):
Ֆունկցիոնալ ՄՌՏ գնահատում է ուղեղի նեյրոնալ ակտիվության հետևանքով առաջացած հեմոդինամիկ փոփոխությունները, որի շնորհիվ հնարավոր է դառնում մեծ ճշգրտությամբ առանձնացնել ուղեղի կենտրոնները (խոսքի, տեսողության, շարժիչ և այլն): Չխորանալով մեթոդի ֆիզիկական սկզբունքների մեջ նշենք, որ ֆՄՌՏ-ի շնորհիվ կարելի է խուսափել կամ գոնե կանխատեսել հետվիրահատական նյարդաբանական դեֆիցիտները: Նախկինում նույնիսկ ամենաշնորհալի նյարդավիրաբույժները չէին կարողանում պատասխանել հիվանդների հարցերին, կապված հետվիրահատական բարդությունների հետ: Դա առաջին հերթին պայմանավորված է անատոմիական յուրահատկություններով, հարկ է նշել, որ պացիենտների գլխուղեղի ֆունկցիոնալ զոնաները լրջորեն կարող են տարբերվել բժշկական համալսարաններում օգտագործվող անատոմիական ատլասներում ներկայացված գլխուղեղի զոնաներից: Հետևաբար վիրաբույժի աչքի համար անտեսանելի կենտրոնները շատ հաճախ վնասվում էին և վիրահատությունից հետո պացիենտները դժվարանում էին ինքնուրույն տեղաշարժվել, կորցնում էին ինքնասպասարկման տարրական ունակությունները, խոսքի կարողությունը:
![]()  | 
![]()  | 
| 
 ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան ՄՌՏ ախտորոշման կենտրոն 
  | 
|
  Այժմ նոր մեթոդի ներդրումով հնարավոր է նվազագույնի հասցնել նման ռիսկերը: Ինչպես նաև, ֆՄՌՏ մեթոդի ոչ ինվազիվության շնորհիվ հնարավոր է կատարել բազում գիտական աշխատանքներ, որպես փորձադաշտ օգտագործելով առողջ մարդկանց, չխախտելով որևէ էթիկական նորմատիվ: Այժմ ֆՄՌՏ մեծ գիտական կիրառություն ունի հոգեբուժության և հոգեբանության մեջ: «Փակված մարդու» համախտանիշի ժամանակ կատարված սենսացիոն գիտափորձերը հնարավոր դառձան միայն ֆՄՌՏ-ի շնորհիվ: Ստեղծվեց պարզագույն կապ այնպիսի պացիենտների հետ, ովքեր տարիներ շարունակ գտնվում էին կոմայի մեջ, և պարզ չէր արդյոք նրանք ընկալում են շրջապատող աշխարհը, լսում են իրենց հարազատների ձայները և վերջապես իմաստ ունի սարքերի միջոցով արհեստականորեն պահպանել նրանց կյանքը, թե` ոչ:
ԿՀՄԻ ԲԱԿ-Երևան ՄՌՏ ախտորոշման կենտրոնը շարունակելու է նորագույն հետազոտման մեթոդների ներդրումը իր պրակտիկայում, որոնց մասին լրացուցիչ կհաղորդվի:
Նկարներում պատկերված է ձախ ձեռքի շարժիչ կենտրոնը, այն գտնվում է աջ կիսագնդի առաջկենտրոնական գալարում:
Հասցե - ք. Երևան, 0039, Բագրատունյաց 1 («Երևան բժշկական կենտրոնի» շենքում)       
Հեռ/ֆաքս -  +374 10 42 83 11, +374 11 42 83 11  
Վեբ Կայք - www.ldc.am
01.02.2014                    Կարդացեք նաև
                                        
                                
                Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...
04.08.2025                                    
                                        
                                
                Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
05.09.2024                                    
                                        
                                
                Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024                                    
                                        
                                
                ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
14.03.2024                                    
                                        
                                
                Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
29.02.2024                                    
                                        
                                
                Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024                                    
                                        
                                
                Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024                                    
                                        
                                
                Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024                                    
                                        
                                
                Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024                                    
                                        
                                
                Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
26.01.2024                                    
                                        
                                
                Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
22.01.2024                                    
                                        
                                
                ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
18.01.2024                                    
                                        
                                
                Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
18.01.2024                                    
                                        
                                
                Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

