Ախտորոշում
«Նաիրի» բժշկական կենտրոնում այժմ գործում է նոր սերնդի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ
Օրերս «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել իր սերնդի մեջ լավագույն, 1,5 տեսլա հզորությամբ «SIEMENS» ընկերության մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ: :
Սարքի և նրա ընձեռած հնարավորությունների մասին զրուցեցինք «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Արմեն Վասիլյանի հետ:
– Այսօր տեխնիկական հագեցվածությունը ոչ թե շքեղություն է, այլ՝ անհրաժեշտություն: Ի՞նչ տեխնիկայով է զինված «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը:
– Ռադիոլոգիայի բաժինը համալրված է «Siemens» ընկերության 2 մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով` 0,35 և 1,5 տեսլա հզորությամբ, և, նույնպես «Siemens» ընկերության, 64 շերտանի պարույրով համակարգչային տոմոգրաֆով, Siemens Iconos R-100 ռենտգեն սարքով, «Siemens»ընկերության վերջին սերնդի ԳՁՀ – սարքերով, ինչպես նաև միակը Հայաստանում՝ Echosens France ընկերության ֆիբրոսքանով:
– Խոսենք, մասնավորապես, նոր` 1,5 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի հնարավորությունների մասին:
– Մոտ 2 շաբաթ է, ինչ «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է «Siemens» ընկերության Ավանտո մագնիսա-ռեզոնանսային 1,5 տեսլա հզորությամբ տոմոգրաֆը, որը բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից սարքավորում է, հնարավորություն է տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում:
– Ո՞րն է հետազոտման այս մեթոդի առավելությունը:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ներկայումս համարվում է առաջադեմ, անվնաս և, որոշ դեպքերում, առավել ինֆորմատիվ հետազոտման մեթոդ, հատկապես փափուկ հյուսվածքների համար, քանի որ ունի բարձր հյուսվածքային թողունակություն: ՄՌՏ-ով բացառվում է ոսկրային ստրուկտուրաներից ստացված արտեֆակտերը: ՄՌՏ-ն չունի ճառագայթում, հետևաբար կարող են հետազոտվել թե՛ երեխաները (նորածնային տարիքից սկսած) և թե՛ հղի կանայք (հարաբերական հակացուցում է մինչեւ 12 շաբաթական հղիությունը): Վերջին տարիներին իրականացվում է նույնիսկ պտղի ներարգանդային ՄՌՏ:
Մեր հաջորդ զրուցակիցը «Նաիրի» բժշկական կենտրոն ժամանած Բելառուսի Օնկոլոգիայի և ռադիոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Վլադիմիր Յացենկոն է:
– Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի միջոցով պատկերներ ստանալու համար ռենտգենյան ճառագայթում չի օգտագործվում, որի շնորհիվ այն անվնաս է: ՄՌՏ հետազոտության ժամանակ հաստատուն մագնիսական դաշտը և սարքի էլեկտրամագնիսական ազդակներն ամրագրում են պրոտոնների տեղաբաշխումը: Մարդու մարմնում գոյություն ունեն միլիոնավոր ջրածնի ատոմներ, որոնք պտտվում են իրենց առանցքի շուրջ, մագնիսական դաշտի ազդեցությամբ նրանք փոխում են իրենց պտտման առանցքը, իսկ մագնիսական դաշտից դուրս վերադառնում են իրենց սկզբնական առանցքին: Իրենց սովորական առանցքին վերադառնալիս ջրածնի ատոմներն աշխատում են ինչպես փոքր ռադիո-հաղորդիչներ, որոնք տարբեր հյուսվածքներում անջատում են տարբեր քանակությամբ էներգիա: Էներգիայի քանակը կախված է ջրածնի ատոմի իր հիմնական առանցքին վերադառնալու ժամանակից: Համակարգիչը, ստանալով տարբեր էներգիաների տեղեկատվություն, ստեղծում է պատկեր: ՄՌՏ հետազոտությունն առավել տեղեկատվական է նյարդային կառուցվածքների, այդ թվում՝ գլխուղեղի և ողնուղեղի տեղային և դիֆուզ ախտահարումների ժամանակ: ՄՌՏ-ն ցուցված է նաև փափուկ հյուսվածքների (մկաններ, նյարդեր, աճառներ, կապաններ) հետազոտության ժամանակ:
– Ի՞նչ հնարավորություններ ունի SIEMENS ընկերության 1,5 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը:
– Հզոր գրադիենտային համակարգը հնարավորություն է տալիս հայտնաբերելու մինչև 1մմ չափի գոյացություններ: Դիֆուզիայի ռեժիմի շնորհիվ կարելի է տարբերակել ախտաբանական հյուսվածքները՝ չախտահարվածներից, առանց ներերակային կոնտրաստավորման: Պերֆուզիայի ռեժիմի միջոցով ախտորոշվում է դեռևս չձևավորված իշեմիայի օջախն ուղեղի կաթվածի առաջին ժամերի ընթացքում: Հատուկ ռեժիմի շնորհիվ կարելի է գնահատել ողնուղեղային հեղուկի հոսքը՝ լիկվորոդինամիկան, որը հատկապես ինֆորմատիվ է հիդրոցեֆալիաների ժամանակ: Սարքը թույլ է տալիս կատարել անոթների անգիոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև հետազոտել արտալյարդային և ներլյարդային լեղածորաններն՝ առանց կոնտրաստանյութի: Կատարվում է որովայնի խոռոչի և փոքր կոնքի բոլոր օրգանների հետազոտություններ: Նախատեսված են հատուկ կոճեր մեծ և փոքր հոդերի հետազոտման համար: Մագնետոմ Ավանտո ՄՌ տոմոգրաֆն իր բացառիկ հետազոտման ծրագրերով հնարավորություն է տալիս բժիշկներին արդյունավետ եզրակացություն տալ ամենաբարդ ախտորոշվող դեպքերի վերաբերյալ:
– Որո՞նք են տեխնիկական առավելությունները:
– Առավելությունը հենց 1.5 տեսլա հզորությունն է՝ տոմոգրաֆների շարքում: Սարքի նման հզորությունը թույլ է տալիս ստանալ մաքսիմում որակյալ պատկերներ՝ մաքսիմում լայն հետազոտման տարածքով: Սարքի կառուցվածքը թույլ է տալիս, առանց հիվանդին տեղաշարժելու, հետազոտել ամբողջ օրգանիզմը: Այն հնարավորություն է տալիս նաև իրականացնել ամբողջ մարմնի դիֆուզիա, որի միջոցով կարելի է առանց կոնտրաստի հայտնաբերել օրգանիզմի մետաստատիկ ախտահարումը: Գլխավոր առավելությունը սարքի անվտանգությունն է, որի շնորհիվ հիվանդը կարող է անվնաս հետազոտվել բազմաթիվ անգամներ:
– Կա՞ն հակացուցումներ՝ ո՞ր դեպքերում կիրառելի չէ ախտորոշիչ այս մեթոդը:
– Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ունի բացարձակ հակացուցում. չեն կարող հետազոտվել այն անձիք, ում օրգանիզմում կան օտարածին մետաղական նյութեր (բժշկական իմպլանտներ, սրտի ռիթմավարներ, կենցաղային տրավմաներից ստացված և հետպատերազմական մետաղային բեկորներ): Հարաբերական հակացուցումների մեջ են մտնում մինչև 12 շաբաթական հղիները և կլաուստրաֆոբիայով տառապողները:
Մեդ-Պրակտիկ
18.03.2015
Հարգելի Anjela, նման տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՆԱԻՐԻ ժշկական կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով. +(374 10) 53 75 00, +(374 10) 53 69 33
ANJELA
16.03.2015
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Վիգեն Գասպարյան, խնդրում ենք մի փոքր հստակեցնել ինչ սարքի մասին է խոսքը: Կփորձենք Ձեզ օգնել:
Վիգեն Գասպրյան
11.11.2014
Մեդ-Պրակտիկ
03.08.2014
Հարգելի Նաիրա Ասատրյան, բարև Ձեզ, նման տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՆԱԻՐԻ ժշկական կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով. +374 10 53 75 00, +374 10 53 69 33
Մեդ-Պրակտիկ
29.07.2014
Հարգելի Աշոտ Աբրահամյան, խոսակցական խնդիրներ կարող են առաջանալ ամենատարեր պատճառներով և ոչ միշտ այն հնարավոր կլինի նման մեթոդներով ախտորոշել: Հարկավորէ քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն և նա կորոշի հատկապես ինչ հետազոտոություն անցնել:
Նաիրա Ասատրյան
29.07.2014
Աշոտ Աբրահամյան
27.07.2014
Մեդ-Պրակտիկ
10.07.2014
Հարգելի Կարինե Գրիգորյան, բարև Ձեզ, հետազոտության վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել ՆԱԻՐԻ բժշկական կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով. + 374 10 53 75 00, +374 10 52 00 99
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի Արմինե Միլիտոնյան, հիպոֆիզի հետազոտությունը ընտրում է մասնագետ բժիշկը: Կախված նրանից, թե ինչ հետազոտություն կանցնեք, տարբեր կլինեն նաև արժեքները: Հստակեցրեք հետազոտության տեսակը և մեր կայքում որոնեք բուժհաստատությունները, ընտրեք բժշկին և Ձեր հարցը հղեք նրանց:
Կարինե Գրիգորյան
07.07.2014
Արմինե Միլիտոնյան
28.06.2014
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն