Ախտորոշում
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ախտորոշման կատարյալ որակ. «Նաիրի» բժշկական կենտրոն
Գիտության արագընթաց զարգացմանը զուգահեռ, անմասն չի մնում նաև բժշկությունը: Ժամանակակից բժշկության մեջ մեծ նշանակություն ունեն նոր տեխնոլոգիաների կիրառումը, որի նպատակն է բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը:
Շուրջ մեկ տարի է «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայութունը վերազինվել է ՄՌՏ ախտորոշման բժշկագիտության վերջին նվաճումով:
«Նաիրի» բժշկական կենտրոնը շարունակում է նորագույն հետազոտման մեթոդների ներդրումն իր պրակտիկայում: Թեմայի շուրջ զրուցեցինք բժիշկ-ռադիոլոգ Արմեն Վասիլյանը:
Ժամանակակից կյանքում տեխնիկան զարգանում է արագ տեմպերով, խոսենք նման ռիթմի պարագայում ՄՌՏ սարքի զարգացման էվոլյուցիայի մասին:
-ՄՌՏ ստեղծման պատմությունը սկսվել է 70-ականներից: Աշխարհում համակարգչային զարգացման մեծ թռիչքի հետ զուգահեռ՝ ՄՌՏ-ն նույնպես ունեցել է զարգացման հնարավորությունների առաջընթաց: ՄՌՏ առաջին սերնդի սարքերը հնարավորություն էին տալիս հետազոտել միայն ստացիոնար հյուսվածքներ՝ գլխուղեղ, ողնուղեղ և ողնաշար: Այսօր հնարավոր է իրականացնել նաև սրտի հետազոտություն՝ անգիոգրաֆիա և կորոնոգրաֆիա՝ կինոՄՌՏ արդյունավետությամբ, որի ընթացքում տեսնում ենք սրտի աշխատանքն ու անոթներում արյան շրջանառության հոսքն ու հետհոսքը: Ժամանակակից սարքով հնարավոր է նաև արգանդում պտղի հետազոտություն:
Ո՞ր դեպքերում է իրականացվում պտղի հետազոտություն և հղիության ո՞ր փուլում է ցուցված:
-Պտղի հետազոտություն կատարվում է հղիության երրորդ ամսից՝ ախտաբանական խնդիրների դեպքում, չի բացառվում նաև հղիության առաջին երեք ամսում այն իրականացնել, եթե հղի կնոջ կյանքին սպառնացող ցուցումներ կան: Նման հետազոտության իրականացումը բարդ է նրանով, որ արգանդում պտուղն անընդհատ շարժվում է և ֆիքսելու կարճ ժամանակ ունենք:
Առհասարակ, ո՞ր օրգանների ախտաբանության դեպքում ՄՌՏ հետազոտություն չի իրականացվում:
-Թոքերի, քանի որ ունեն օդորակիչ կառուցվածք և նրա ոչ բոլոր ախտաբանական գործընթացների ժամանակ է հնարավոր դիել ՄՌՏ օգնությամբ ախտորոշման: Օրինակ. դիֆուզ կամ մանր օջախային փոփոխություններ չենք կարող բացահայտել, իսկ ուռուցք, մետաստազներ՝ այո՛:
Նոր սերնդի ՄՌՏ սարքը ի՞նչ առավելություններ ունի նախորդներից:
-Նոր սերնդի սարքն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և վիզուալիզացիա, ինչի արդյունքում տեղեկատվությունն առավել ճշգրիտ է և հստակ, պատկերն ու եզրակացության որակը՝ կատարյալ: ՄՌՏ նոր սերնդի սարքը հնարավորություն է տալիս օրգանը հետազոտել ավելի խորը շերտերով ու ստանալ օրգանի ամբողջական եռածավալ պատկեր՝ առանց հատվածներն առանձին ֆիքսելու: Այս սարքի համակարգչային տեխնիկան զարգացած է, որի արդյունքում հետազոտությունը կարճատև է. եթե հին սերնդի ՄՌՏ սարքերի դեպքում հետազոտությունը տևում էր 40 րոպեից մինչև մեկ ժամ, նորի պարագայում պահանջվում է ընդամենը 15-20 րոպե:
2014 թ. ՄՌՏ նոր սերնդի նվաճումը հնարավորություն է տալիս հետազոտել որովայնի և կոնքի օրգանները, անոթներն ու միզածորանները, մեծ և փոքր հոդերը՝ մատների ու ոտքերի, ստանալ ողնաշարի պատկերն ամբողջ երկարությամբ, կատարել կոնտրաստավորմամբ դինամիկ հետազոտություն՝ տարբերակելով հյուսվածքներում չարորակ և բարորակ գոյացությունները:
«Նաիրի» բժշկական կենտրոնում գործող ՄՌՏ սարքի առավելությունները…
-Մեր կենտրոնի ՄՌՏ սարքը գործում է համակարգչային ժամանակակակից վերջին ծրագրով և իր հնարավորություններով Հայաստանում միակն ու ամենահզորն է: Անհրաժեշտության դեպքում միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում հնարավոր է իրականացնել ՄՌՏ հետազոտություն՝ անեսթեզիայով: Նման եղանակով ախտորշվում են փոքրերը՝ սկսած նորածնային տարիքից, որի դեպքում անհնար է 15- 20 րոպե անշարժ դիրք ապահովել, ինչպես նաև փակ տարածությունից ֆոբիայով տառապող մեծահասակաները:
Նկատեցի, որ պացիենտը հետազոտության ընթացքում հաճելի երաժշտություն է լսում…
-Երաժշտությունը պացիենտի համար հարմարավետություն է ստեղծում և որոշ չափով օգնում հետազոտության ընթացքում հաղթահարել հոգեբանական հուզմունքը: Հիվանդներն իրենք են ընտրում՝ ի՞նչ երաժշտություն լսել, այս կերպ նրանց համար ստեղծվում է հոգեհարազատ և հանգիստ միջավայր:
Ովքե՞ր կարող են դիմել ՄՌՏ հետազոտության:
-Այս հետազոտությանը հիմնականում դիմում են բժշկի ցուցումով: ՀՏ-ն և ՄՌՏ-ն միակ հետազոտություններն են, որոնց օգնությամբ հնարավոր է մարդու գլխուղեղն ու ողնուղեղը վիզուալիզացնել, ընդ որում, մինչ այդ նման հետազոտման հնարավորություն չի եղել: ՄՌՏ հետազոտության կարող են դիմել բոլոր օրգան-համակարգերի ախտաբանությունների դեպքում, այդ թվում՝ նյարդաբանական, վիրաբուժական, վնասվածքաբանական, օրթոպեդիկ, ուռուցքային, որովայնային, լեղուղիների և այլ խնդիրների դեպքում: ՄՌՏ-ն իր տեսակով անվնաս, առանց ճառագայթման հետազոտություն է: Բժշկության ասպարեզում ՄՌՏ-ն ախտորոշման ապագան է:
Խոսենք հակացուցումների մասին…
-Ստանդարտ հակացուցումներ են. մարմնի ներսում առկա էլեկտրոնային սարքերը, իմպլանտները, արհեստական կլապաններն ու արհեստական հոդերը:
Ինչպե՞ս նախապատրաստվել ՄՌՏ հետազոտման:
-Հետազոտության ընթացքում պացիենտը չպետք է կրի հագուստի կամ մարմնի վրա մետական պարագաներ և զարդեր, իսկ ակնակապճի հետազոտության ժամանակ կանայք պետք է զերծ մնան դիմահարդարումից. այն խանգարում է ստանալու մաքուր պատկեր:
Կարդացեք նաև
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն